Արագածին

Դո՛ւ, Արագա՛ծ, ալմաստ վահան

Կայծակեղեն թրերի,

Գագաթներդ՝ բյուրեղ վրան

Թափառական ամպերի։

Սեգ ժայռերդ՝ արծվի բույն,

Լճակներդ՝ լույս-փերուզ.

Առուներդ՝ մեջքիդ փայլուն

Պերճ գոտիներ ոսկեհյուս։

Աղբյուրներդ գիշեր ու զօր

Խոսքի բռնված իրար հետ,

Վտակներդ գիլ ու գլոր

Աբրեշումե փեշերեդ։

Թիթեռներդ՝ հուր-հրեղեն

Թռչող-ճախրող ծաղիկներ,

Զառ ու զարմանք երազներեն

Պոկված ծվեն-ծվիկներ։

Ծիրանավառ դու թագուհի,

Բուրումների դու աղբյուր,

Ծաղիկներդ հազար գույնի,

Հազար անուն, հազար բույր։

  1. Դուրս գրի՛ր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
  2. ալմաստ-ադամանդ
  3. բյուրեղ-մաքուր
  4. սեգ-վեհ,բարձր
  5. փիրուզ-թանկարժեք քար
  6. պերճ-ճոխ,հարուստ
  7. աբրեշումե-մետաքսե
  8. հուր-կրակ
  9. ծվեն-պատառիկ
  10. Առանձնացրո՛ւ և կարդա՛ այն բառերը, որոնց հոմանիշներն ու հականիշները կարող ես թվարկել:
  11. բյուրեղ-մաքուր,կեղտոտ
  12. սեգ-բարձր,ցածր
  13. լույս-ճրագ,խավար
  14. փայլուն-շողշողացող,խամրած
  15. պերճ-ճոխ,աղքատ
  16. գիշեր-երեկո,ցերեկ
  17. Արտահայտիչ կարդա՛ բանաստեղծությունը՝ ուշադրություն դարձնելով կետադրությանը:
  18. Դուրս գրի՛ր փոխաբերություններն ու համեմատությունները: Բացատրի՛ր:
  19. փոխաբերություններ՝ ալմաստ վահան,բյուրեղ վրան,թափառական ամպեր, լույս-փերուզ լճակներ,աբրեշումե փեշեր,հուր-հրեղեն թիթեռներ, թռչող-ճախրող թիթեռներ, զառ ու զարմանք երազներ, ծիրանավառ թագուգի
  20. համեմատություներ՝ Արագած ալմաստ վահան,սեգ ժայռերդ՝ առծվի բույն, լճակներդ՝ լույս-փերուզ,առուներդ՝ ոսկեհյուս գոտիներ,գիլ ու գլոր վտակներ,թիթեռներդ՝ հուր-հրեղեն,ծաղիկներդ՝ թռչող ճախրող, երազներդ՝ զառ ու զարմանք
  21. Շեշտադրելով բանաստեղծության նկարագրությունները՝  պատմի՛ր Արագածի մասին:
  22. Ի՞նչ գիտես Արագածի մասին. համեմատի՛ր տպավորություններդ բանաստեղծության նկարագրության հետ:
  23. Արագածը Հայաստանի հանրապետության ամենաբարձր լեռն է՝ 4090մ։ Այն հրաբխային ծագման քառագագաթ լեռ է Արագածը տարածվում է Արարատյան ու Շիրակի դաշտերի, Ախուրիան և Քասախ գետերի միջև։ Լանջերի հետ միասին գրավում է մոտ 4000 քառակուսի կմ տարածություն
  24. Արագածը Հայաստանի հանրապետության ամենաբարձր լեռն է՝ 4090մ։ Այն հրաբխային ծագման քառագագաթ լեռ է Արագածը տարածվում է Արարատյան ու Շիրակի դաշտերի, Ախուրիան և Քասախ գետերի միջև։ Լանջերի հետ միասին գրավում է մոտ 4000 քառակուսի կմ տարածություն
  25. Նկարի՛ր բանաստեղծության ամենատպավորիչ հատվածը:
  26. Ֆոտոնկարների միջոցով ներկայացրո՛ւ Արագածը օրվա տարբեր պահերին: Եթե կարող ես, ինքդ ֆոտոնկարի՛ր:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *