իմ պապը

Իմ պապը տնկել է

Մեր գյուղի շիվերը,Իմ պապը պայտել էՄեր գյուղի ձիերը:Իմ պապը մեր գյուղիՊատերը շարել էԵվ բոլոր կամերըՄեն-մենակ քարել է:Ջրել է իր այգին,Ու մարգը բահել է,Եվ արդար քրտինքովԻր տունը պահել է:Իմ պապը վարել է,Իմ պապը ցանել է,Իսկ հնձի ժամանակՁեռքի մեջ մանգաղիԴաստակը ցավել է:Իմ պապը հողի հետԽորհել ու խոսել է,Ամպի հետ արտասվել,Ջրի հետ հոսել է…Մի օր էլ, երբ հանկարծԾալվել են ծնկները,Զարմանքից քարացել,Ամոթից շիկնել է:Թողել է նա մաճըԵվ շունչը պահել է,Եվ հետո քրտինքըՃակատին պաղել է:Եվ պապը ակոսումՊառկել ու քնել է,Խառնվել այն հողին,Որ իրեն սնել է: