25.04.22

Պատմի՛ր 42000 թվի մասին:
· Թիվը գրի՛ր տառերով: քառասուներկու հազար

· 42000-ն ունի 420 տասնյակ և 0 միավոր
· Հարևան թվերն են՝ 43000
· Հաջորդող թիվն է՝42001
· Նախորդող թիվն է՝41999
· Մեծացրո՛ւ 40789-ով:42000+40789=82789
· Մեծացրո՛ւ 21970-ով 42000+21970=63970
· Մեծացրո՛ւ 97084-ով:42000+97084=139084
· Մեծացրո՛ւ 101470-ով: 42000+101470=143470
· Մեծացրո՛ւ 500064-ով:42000+500064=542064
· Մեծացրո՛ւ 100747-ով:42000+100747=149747
· Փոքրացրո՛ւ 30036-ով:42000+30036=72036
· Փոքրացրո՛ւ 20101 – ով:42000+20101=62061
· Փոքրացրո՛ւ 20009-ով:42000+20009=62009
· Փոքրացրո՛ւ 10940-ով:42000+13048=55048
· Փոքրացրո՛ւ 13048-ով:42000+13048=55048
· Մեծացրո՛ւ 10 անգամ, 100 աննգամ։ 42000.10=420000
· Փոքրացրո՛ւ 10 անգամ, 100 անգամ 42000:10=4200
· Կլորացրո՛ւ մինչև մոտակա տասնյակը, հայուրյակը, հազարյակը
42010,42100, 43000
· Թվի թվանշանները վերադասավորի՛ր այնպես, որ ստանաս հնարավոր ամենափոքր թիվը։24000
· Թվի թվանշանները վերադասավորի՛ր այնպես, որ ստանաս հնարավոր ամենամեծ թիվ 42000

Հաշվի՛ր արտահայտության արժեքը։
4500 ։ 10 + (5000 : 100 + 5) x 10 =450+505=955.10=95500
6300 : 63 : (400 : 8 x 2) =1000:100=10
32 x (5 x 2) + (30 x 20 + 800:10) =320+680=1000
5000 ։ (25 x 4 x 10) =5000:1000=5
500 x (250 : 10 : 5 ) x 10 =500.5=2500.10=25000

21.04.22

Հաշվի՛ր արտահայտության արժեքը։
456 x 400 =182400
987 x 30 =5610
48 x 6000 =288000
348 x 60 =2880
678 x 700 =474600
640 x 7 =4480
67800 x 5 =339000
78300 x 6 =469800
69000 x 4 =276000
94600 x 9 =851400

Լուծի՛ր։

Ավտոմեքենան առաջին օրը տեղափոխեց 327կգ միրգ, իսկ երկրորդ օրը՝ 134կգ-ով պակաս։ Քանի՞ կգ միրգ տեղափոխեց ավտոմեքենան այդ երկու օրում։
327-134=193
327+193=520
Պատ՝520կգ

Այգեգործը պահեստավորեց խնձոր , տանձ և դեղձ։ Խնձորը՝ 60կգ-ով ավելի էր դեղձից, տանձը՝40կգ-ով պակաս էր դեղձից։ Քանի՞ կգ միրգ պահեստավորեց այգեգործը , եթե դեղձը 250 կգ էր։
250+60=310
250-40=210
250+310=560
Աշոտը 6 անգամ փոքր է հայրիկից։ Հայրիկը 22-ով տարով փոքր է պապիկից։ Հաշվի՛ր Աշոտի, հայրիկի, պապիկի տարիքների գումարը, եթե գիտես, որ հայրիկը 36տարեկան է։

36+22=58
58+36=94
94+6=100

Ռոդարիական հնարքներ. հեքիաթների շիլաշփոթ

Մեղուն մեկ անգամ հարցրեց իր տիրոջը:

Պատկերացնո՞ւմ եք՝ նրա մտքերն էլ էին պարզ երևում. մարդիկ ազատ կարդում էին դրանք: Մտքերը անցնում-դառնում էին նրա գլխում, լողում և փայլփլում, ինչպես ձկների խմբերը թափանցիկ ջրավազանում: — Բայց գիտե՞ս, տեր, նրա չափ որ մեզ էլ կերակրեք, մենք մեղրի տեղ ոսկի կշինենք ձեզ համար: Ասաց ու մարդիկ կրակե գնդիկի նման մի բան տեսան նրա ճակատին:
— Այո, այդ կողմից դու ուղիղ ես . մենք դեպի ձեզ շատ ապերախտ ենք, որովհետև բոլորովին անխնամ ենք թողնում ձեզ… Ինչ անենք, որ թափանցիկ Ջակոմոն շղթայված էր և փակված էր ամենամութ բանտում: Փակված էր, բայց էլի նրանից ուժեղ լույս էր գալիս:
Գիտե՞ք, թե ինչու… Որովհետև աշխարհի ամենաուժեղ բանը ճշմարտությունն է, այն ավելի պայծառ է, քան՝ ցերեկվա լույսը, և ավելի ուժեղ է բոլոր փոթորիկներից:
Մեղուն ուրախացավ տիրոջ պատասխանիցը և թռավ նստեց վարդենու վրա:

Թափանցիկ ջակոմոն

Վաղուց, շա՜տ վաղուց, կարող է մի-քիչ շուտ, աշխարհի ծայրին, կամ կարող է մի քիչ ավելի մոտ, չտեսնված մի թագավորության մայրաքաղաքում ծնվեց մի թափանցիկ տղա: Թափանցիկ, այնքա՜ն թափանցիկ, որ նրա միջից կարելի էր տեսնել ամեն բան՝ ինչպես օդի մեջ կամ ինչպես աղբյուրի պարզ ջրի մեջ: Նա էլ մարմին ու արյուն ուներ, ինչպես բոլորը: Ճիշտ է, թափանցիկ էր, ապակու նման, բայց երբ ընկնում էր, չէր փշրվում, ամենաշատը՝ճակատին մի փոքրիկ, թափանցիկ ուռուցք էր ծլում:
Բոլորը տեսնում էին, թե ինչպես է նրա արյունը շարժվում, ինչպես է նրա սիրտն աշխատում: Պատկերացնո՞ւմ եք՝ նրա մտքերն էլ էին պարզ երևում. մարդիկ ազատ կարդում էին դրանք: Մտքերը անցնում-դառնում էին նրա գլխում, լողում և փայլփլում, ինչպես ձկների խմբերը թափանցիկ ջրավազանում:
Մի անգամ տղան սխալվեց ու սուտ ասաց: Ասաց ու մարդիկ կրակե գնդիկի նման մի բան տեսան նրա ճակատին: Երբ տղան ուղղեց իր սխալը և ճիշտ խոսեց, գնդիկը հալվեց, անհետացավ: Այդ օրվանից նա իր ամբողջ կյանքում ոչ մի տառ սուտ չասաց: Մի անգամ Ջակոմոյի ընկերը նրան մի գաղտնիք ասաց: Բայց ի՜նչ գաղտնիք, ի՜նչ բան, բոլորը միանգամից տեսան, թե նրա գլխում ինչպես սկսեց մի սև գունդ պտտվել: Բա՛:
Ժամանակ անցավ, տղան մեծացավ, մեծ տղա դարձավ, հետո տղամարդ: Առաջվա նման բոլորը հեշտ ու հանգիստ կարդում էին նրա մտքերը: Նա կարող էր բարձրաձայն չպատասխանել այն հարցերին, որ մարդիկ իրեն էին տալիս. մեկ է, ամեն ինչ երևում էր:
Երբ տղան ծնվեց, նրա անունը Ջակոմո դրեցին, բայց ժողովուրդը Թափանցիկ Ջակոմո էր ասում և շատ էր սիրում նրան իր ազնվության համար:
Նրա կողքին բոլորը իր նման բարի ու ազնիվ էին դառնում:
Դժբախտաբար այդ պետության ղեկավար դարձավ դաժան ու չար մի մարդ: Ժողովրդը վատ վիճակի մեջ ընկավ: Բոլորին ճնշում էին, բոլորն աղքատ էին: Ով բողոքում էր, դաժան բռնակալը հրամայում էր մահապատժի ենթարկել:
Ժողովուրդը ձայն չէր հանում, լուռ համբերում էր, որովհետև վախենում էր, որ կարող է ավելի վատ բան լինել:
Բայց Ջակոմոն չէր կարող լռել: Եթե ոչ մի բառ էլ չասեր, մեկ է, նրա մտքերը երևում էին: Չէ՞ որ նա թափանցիկ էր: Բոլորը տեսնում էին, թե ինչպես էր նա բարկանում անարդարությունից, պատիժներից և ատում դաժան ղեկավարին:
Մարդիկ մտքում գաղտնի կրկնում էին Ջակոմոյի մտքերը:
Բռնակալն իմանում է այդ մասին, հրամայում է բռնել Թափանցիկ Ջակոմոյին և գցել ամենամութ բանտը:
Հենց այդ ժամանակ էլ զարմանալի մի բան է պատահում: Ջակոմոյի բանտախցի պատերը հանկարծ թափանցիկ են դառնում, հետո թափանցիկ են դառնում միջանցքի պատերը, հետո՝ բանտի դրսի պատերը. ամբողջ բանտը ոնց որ ապակուց լիներ:
Մարդիկ անցնում էին բանտի մոտով, տեսնում էին Ջակոմոյին՝ իր բանտախցում նստած, և առաջվա նման կարդում էին նրա մտքերը:
Երբ գիշերն իջնում է, բանտն այնքան պայծառ է լուսավորում քաղաքը, որ բռնակալը հրամայում է փակել իր պալատի լուսամուտները, որ լույսն իրեն չխանգարի: Բայց, մեկ է, նա չի կարողանում հանգիստ քնել: Ինչ անենք, որ թափանցիկ Ջակոմոն շղթայված էր և փակված էր ամենամութ բանտում: Փակված էր, բայց էլի նրանից ուժեղ լույս էր գալիս:
Գիտե՞ք, թե ինչու… Որովհետև աշխարհի ամենաուժեղ բանը ճշմարտությունն է, այն ավելի պայծառ է, քան՝ ցերեկվա լույսը, և ավելի ուժեղ է բոլոր փոթորիկներից:

Հարցեր և առաջադրանքներ

Քո կարծիքով թափանցիկ Ջակոմոյի կերած բանե՞րն էլ էր երևում, թե՞ միայն մտքերն էին երևում:
2.Քո շրջապատում կա՞ն թափանցիկ մարդիկ:

3.Ի՞նչ ես կարծում լա՞վ կլիներ, եթե մարդիկ թափանցիկ լինեին և նրանց բոլոր մտքերը բոլորը տեսնեին: Պատասխանդ հիմնավորիր:

4.Կարծում ես Ջակոմոն իրո՞ք թափանցիկ էր, թե դա հեղինակը փոխաբերական իմաստով է ասում:

5.Քո կարծիքով լա՞վ, թե վատ բանի մասին էր պատմվածքը, ինչո՞ւ ես այդպես կարծում:

6. Քեզ ի՞նչ սովորեցրեց այս պատմվածքը:

7. Դուրս գրել 10-ական ի՞նչ և ինչպիսի՞ հարցերի պատասխանող բառեր:

Ծառերի գանգատը

Մեր տված փայտից կրակ են անում, տուն տաքացնում, թոնիրը վառում, կերակուր եփում,
փափուկ հաց թխում, ուտում կշտանում, բայց մեզ չեն հիշում, մեզ չեն պահպանում, այլ
անգութ կերպով մեզ կոտորում են, մեզ փչացնում, ոչնչացնում:
Մեր գերաններից շինում են տներ, գոմեր, մարագներ, ժամեր ու վանքեր, մեր
տախտակներից ՝ հատակ, առաստաղ, աթոռ, պահարան, սեղան, նստարան, դուռ ու
պատուհան և այլ շատ տեսակ կահ և կարասիք. բայց մեզ չեն հիշում, մեզ չեն
պահպանում, այլ անգութ կերպով մեզ կոտորում են, մեզ փչացնում, ոչնչացնում:
Կամուրջ են շինում ՝գետերով անցնում. սայլեր են շինում ՝ամեն ինչ կրում. գութան են
շինում հողերը հերկում. լուծ, սամի շինում եզ, գոմեշ լծում, օրորոց շինում ՝մանկիկ
օրորում. քանոն են շինում ՝տետրակներ տողում, նավեր են շինում ՝ծովի մեջ լողում… բայց
մեզ չեն հիշում, մեզ չեն պահպանում, այլ անգութ կերպով մեզ կոտորում են, մեզ
փչացնում, ոչնչացնում:
Ո՞վ չի տանձ կերել կամ կարմիր խնձոր, նուռ ու սերկևիլ, կեռաս ու սալոր, դեղձ
կարմրաթշիկ, ծիրան անուշիկ: Ապա խաղո՞ղը. և քանի՞ տեսակ կանաչ ու կարմիր, թուխ —
թուխ ու սպիտակ. և այդ ամենը մարդիկ են ուտում… Բայց մեզ չեն հիշում, մեզ չեն
պահպանում, այլ անգութ կերպով մեզ կոտորում են, մեզ փչացնում, ոչնչացնում:
Խելոք մանուկներ, դուք որ մեծանաք, մեծ մարդիկ դառնաք, մեզ խնայեցեք, մեզ
պահպանեցեք և ձեր հանդերում, ձեր այգիներում ծառեր տնկեցեք…

Առաջադրանքներ

1.Դուրս գրի՛ր քեզ անծանոթ բառերը:

2.Կարմիրով նշված բառերը գրի՛ր ուղիղ ձևով և գտի՛ր հոմանիշները։

3.Ի՞նչ է սովորեցում առակը: Պատմի՛ր:

Весна

Весенние месяцы – март, апрель, май.

Первый весенний месяц – это март. В марте природа начинает просыпаться. Появляется первая травка и первые цветочки – подснежники. Ночи становятся короче, а дни – длиннее. Просыпаются животные, которые впадали зимой в спячку. Из тёплых краёв возвращаются птицы.

В апреле оживают муравейники и появляются первые насекомые. То тут, то там начинают летать бабочки.

Последний месяц весны – это май. Иногда он бывает жарким, а иногда прохладным. Но даже если пройдёт дождик, то майское солнышко быстро высушит землю. В начале мая просыпаются лягушки, они громко квакают. В мае поют птицы.

Вопросы и задания

Назовите весенние месяцы.
Как называется первый весенний цветок?
Какая погода бывает в марте?
Какая погода в апреле?
Как меняется природа в мае?

Մեղուն ու մարդը

Մեղուն մեկ անգամ հարցրեց իր տիրոջը:
— Քո կենդանիներից ո՞րն է ամենից օգտակարը:
— Գիտեմ, դու երևի կարծում ես, թե ամենից օգտակարը դու ես, բայց սխալվում ես, — պատասխանեց տերը:
— Ինչպե՞ս, տեր, ո՞րն է այն կենդանին, որ ինձանից ավելի օգտակար է:
— Ոչխարը:
— Այդ հաշիվ չէ, տեր. ոչխարը իմ հասակակից չէ: Նա մի ահագին կենդանի է, իսկ ես մի միջատ եմ: Դու պետք է ինձ իմ ընկերների հետ համեմատես:
— Շատ բարի. շերամը քեզ պես փոքր է, բայց քեզանից շատ օգուտ է տալիս:
— Շերամը ո՞րն է:
— Շերամն այն իմաստուն որդն է, որ մեզ համար աննման քնքուշ մետաքս է շինում:
— Հա˜ , իմացա, այդ այն շատակեր ճիճուն չէ՞, որին անդադար կերակրում եք թթան տերևներով:
— Նա ինքն է:
— Բայց գիտե՞ս, տեր, նրա չափ որ մեզ էլ կերակրեք, մենք մեղրի տեղ ոսկի կշինենք ձեզ համար: Դուք ոչ մի կենդանի չունեք, որ իր կերակուրը մեզ նման ինքը լինի շինելիս և ուրիշներին էլ բաժին լինի տալիս: Այնպես չէ՞, պարոնս:
— Այո, այդ կողմից դու ուղիղ ես . մենք դեպի ձեզ շատ ապերախտ ենք, որովհետև բոլորովին անխնամ ենք թողնում ձեզ…
Մեղուն ուրախացավ տիրոջ պատասխանիցը և թռավ նստեց վարդենու վրա:
Առաջադրանքներ
1.Դուրս գրի՛ր անծանոթ բառերը, բացատրի՛ր առցանց բառարանի օգնությամբ:
Անխնամ-անմշակ
Շերամ-որդ
Ահագին-շատ
Ապերախտ-անշնորհակալ

2.Առակից գտի՛ր բոլոր ինչպիսի՞ հարցին պատասխանող բառերը, նրանց ավելացրո՛ւ ի՞նչ հարցին պատասխանող բառեր, ստացի՛ր նոր բառակապակցություններ:
Իմաստուն ծերուկ, քնքուշ թիթեռ, ապերախտ տեր:

3.Դուրս գրի՛ր ընդգծված բառերը և գրի՛ր այդ բառերի հոմանիշներն ու հականիշները։
Օգտակար- անօգուտ,
սխալվել-իրավացի,
փոքր-մեծ,
շատակեր-քչակեր

4. Ստացված բառակապակցություններով՝ հորինի՛ր նոր փոքրիկ պատում:

English 11.04

There is a toy in the house
There are cars in the yard.
Vahe wants to play
I cannot swim
Aram can make a toy
I must go to school
I give you an ice cream
Do you go to school today?
Does he come to play?
Tigran doesn’t go home
We don’t go to the forest