All posts by gorsmsaryan

Ես Գոռ Սմսարյանն եմ , սովորում եմ Հարավային դպրոցի 2.2դասարանում:Սիրում եմ հեքիաթներ կարդալ,լողալ ,հեծանիվ ևհուվերբորդ վարել:

ENGLISH 19.04.2024

1. I will play  chess tomorrow. 2. I will not play chess tomorrow. 3. Will you play chess tomorrow? 4. He  plays chess every day. 5. He doesn’t play chess every day. 6.  Does he play chess every day? 7. They are playing chess now. 8. They are not playing chess now. 9. Are they playing chess now? 10. Nick is walking in the park now. 11. Nick goes to school every day. 12. Nick will go to school tomorrow. 13. I miss your excellent cooking! 14.  Do you ever buy presents? 15.Do  you think it is easy or difficult to choose the right presents for people? 16. What present will your mother get for her next birthday?

Արամ Խաչատրյան

Հայ մեծ երգահան Արամ Խաչատրյանը ծնվել է 1903թ. Թիֆլիսում: Նրա անունը հայտնի է ամբողջ աշխարհում։ Խաչատրյանի ստեղծագործությունները ծանոթ են բոլոր ազգերին, դրանք հնչում են ռադիոյով, հեռուստատեսությամբ, կինոֆիլմերում։ Դժվար թե գտնվի մեկը, որ չի լսել Խաչատրյանի «Սուսերով պարը» «Գայանե» բալետից։ Ա. Խաչատրյանի երաժշտական ընդունակությունները նկատվել են շատ վաղ հասակում, սակայն նոտաները նա
սովորել է 19 տարեկանում։ Դա 1922 թվականն էր, երբ ապագա մեծ երաժիշտն ընդունվում է Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտական ուսումնարան (թավջութակի դասարան)։ Դրա հետ միաժամանակ նա սովորում է Մոսկվայի համալսարանի ֆիզիկա-մաթեմատիկական ֆակուլտետում։ Սակայն երաժշտությունն ավելի է գրավում Խաչատրյանին. նա շատ կարճ ժամանակում դառնում է ուսումնարանի լավագույն սաներից մեկը և հնարավորություն ստանում համերգներով հանդես գալու Մոսկվայի կոնսերվատորիայի դահլիճներում։ Շուտով նա ընդունվում է Մոսկվայի պետական կոնսերվատորիա։
Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները արդեն համամարդկային արժեք են. նրա «Գայանե», «Սպարտակ» բալետները բեմադրվել և բեմադրվում են աշխարհի շատ երկրներում։ Հայտնի են նաև կոմպոզիտորի սիմֆոնիաները, կոնցերտները և այլ երաժշտական ստեղծագործություններ։ Խաչատրյանը բարձր էր գնահատում նաև երաժշտության դերը կինոյում։ Նա գտնում էր,
որ լավ երաժշտությունը նպաստում է ֆիլմի գաղափարի ամբողջական ընկալմանը։ Հենց այս սկզբունքով էլ նա գրել է «Պեպո» և «Զանգեզուր» կինոնկարների երաժշտությունը։
Արամ Խաչատրյանը կենդանիներ շատ էր սիրում։ Գերմանիայում նրան արքայական պուդել էին նվիրել, որի անունը Լյադո էր դրել (ըստ լյա և դո նոտաների)։ Կոմպոզիտորը հաճույքով էր զբոսնում Լյադոյի հետ։ Վերջինիս հանդեպ տածած սիրո մասին է վկայում Խաչատրյանի «Լյադոն լուրջ հիվանդացել է» պիեսը` նվիրված շանը։
Արամ Խաչատրյանի վաստակը մեծ գնահատականի է արժանացել. նրա անունը կրում են Հայաստանի ֆիլհարմոնիայի մեծ դահլիճը, դաշնակահարների և կոմպոզիտորների ամենամյա մրցույթը։ Նրա անունով փողոց կա Երևանում, իսկ արձանը կանգնեցված է Երևանի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի դիմաց։

Ղազարոս Աղայան Մեղուն և մարդը

Մեղուն ու մարդը
Մեղուն մեկ անգամ հարցրեց իր տիրոջը:
– Քո կենդանիներից ո՞րն է ամենից օգտակարը:
– Գիտեմ, դու երևի կարծում ես, թե ամենից օգտակարը դու ես, բայց սխալվում ես, –
պատասխանեց տերը:
– Ինչպե՞ս, տեր, ո՞րն է այն կենդանին, որ ինձանից ավելի օգտակար է:
– Ոչխարը:
– Այդ հաշիվ չէ, տեր. ոչխարը իմ հասակակից չէ: Նա մի ահագին կենդանի է, իսկ ես մի
միջատ եմ: Դու պետք է ինձ իմ ընկերների հետ համեմատես:
– Շատ բարի. շերամը քեզ պես փոքր է, բայց քեզանից շատ օգուտ է տալիս:
– Շերամը ո՞րն է:
– Շերամն այն իմաստուն որդն է, որ մեզ համար աննման քնքուշ մետաքս է շինում:
– Հա˜ , իմացա, այդ այն շատակեր ճիճուն չէ՞, որին անդադար կերակրում եք թթան
տերևներով:
– Նա ինքն է:
– Բայց գիտե՞ս, տեր, նրա չափ որ մեզ էլ կերակրեք, մենք մեղրի տեղ ոսկի կշինենք ձեզ
համար: Դուք ոչ մի կենդանի չունեք, որ իր կերակուրը մեզ նման ինքը լինի շինելիս և
ուրիշներին էլ բաժին լինի տալիս: Այնպես չէ՞, պարոնս:
– Այո, այդ կողմից դու ուղիղ ես . մենք դեպի ձեզ շատ ապերախտ ենք, որովհետև
բոլորովին անխնամ ենք թողնում ձեզ…
Մեղուն ուրախացավ տիրոջ պատասխանիցը և թռավ նստեց վարդենու վրա:
1902

Վերլուծություն

Մեղուն ու մարդը հեքիաթը սովորեցնում է յուրաքանչյուրին դատել իր արարքներով։
Մեղուն հարցնում է մարդուն, թե որն է ամենից օգտակար կենդանին և ստանալով պատասխանը միանգամից հասկանում է, որ ոչխարը անհամեմատելի է իր հետ, որովհետև չափերով մեծ է։  Երբ մարդը օրինակ է բերում շերամին, մեղուն ասում է, որ նրանք թեև չափերով նույնն են, բայց շերամին շատ են կերակրում, իսկ մեղուն ինքն է գտնում իր կերն ու մարդկանց համար մեղր ստեղծում։ Մեղուն շատ քիչ ուշադրություն է պահանջում, բայց տալիս է շատ ավելին, քան մնացած միջատները։ Նա սնվում է ծաղիկներից նեկտար հավաքելով ու օգտակար մեղր է ստեղծում։

Մայրենի 16,04,24

285. Տրված բայերի հրամայական ձևե՛րը կազմիր:
Օրինակ՝
գրել – գրի՛ր – գրեցե՛ք, աղալ – աղա՛ – աղացե՛ք:

2. Սիրել,- սիրիր-սիրեցեք
կանչել,- կանչիր-կանչեցեք
նկարել-նկարիր-նկարեցեք
լսել-լսիր-լսեցեք

նստել-նստիր-նստեցեք
կանգնել-կանգնիր-կանգնեցեք
զանգել-զանգիր-զանգեցեք
կապել-կապիր-կապեցեք
փրկել-փրկիր-փրկեցեք
կապկպել-կապկպիր-կապկպեցեք
կոտրատել-կոտրատիր-կոտրատեցեք
կապոտել-կապոտիր-կապոտեցեք

Բ. Խաղալ-խաղա-խաղացեք
սողալ-սողա-սողացեք
կարդալ-կարդա-կարդացեք
գնալ-գնա-գնացեք
մնալ-մնա-մնացեք
գոռալ-գոռա-գոռացեք

286. Տրված բայերը հրամայակա՛ն դարձրու և Բ շարքի բայերի հրամայական ձևերով կազմիր նախադասություններ:
Ա. Հեռանալ-հեռացիր-հեռացեք
գոհանալ-գոհացիր-գոհացեք
վախենալ-վախեցիր-վախեցեք
կամենալ-կամեցիր-կամեցեք
հասնել-հասիր-հասեք
թռչել-թռչիր-թռչեք
մեռնել-մեռիր-մեռեք
կորչել-կորչիր-կորչեք
փախչել-փախչիր-փախչեք։

Բ. Ուտել-կեր-կերեք
գալ-եկ-եկեք
տալ-տուր-տվեք
լինել-եղիր-եղեք
տեսնել-տես-տեսեք
ելնել-ել-ելեք:
Նարեկ եկ գնանք պարտեզ։
Երեխաներ տվեք պատասխան իմ հարցին։
Տեսեք թե ինչպիսի գեղեցիկ ծաղիկ է։
Ոտքի ելեք, կանգ չառնեք այլևս։

287 Հրամայի՛ր և արգելի՛ր (տե՛ս օրինակը): Կետադրությանն ուշադրությո՛ւն դարձրու:
Օրինակ՝
հավաքել – հավաքեցե՛ք կամ հավաքե՛ք – մի՛ հավաքեք:
Մաքրել – մաքրեցե՛ք – մի՜ մաքրեք:
Գնալ – գնացե՛ք – մի՜ գնաք կամ մի՜ գնացեք:
Հեռանալ – հեռացե՛ք – մի՛ հեռանաք կամ մի՛ հեռացեք:
Վճարել,- վճարեք-մի վճարեք
հաշվել-հաշվեք- մի հաշվեք,
հանել-հանեք- մի հանեք
գումարել-գումարեք- մի գումարեք
գողանալժ-գողացեք -մի գողացեք
բարձրանալ-բարձրացեք-մի բարձրացեք
խաղալ-խաղացեք-մի խաղացեք

խոսել-խոսեք-մի խոսեք
փորել-փոխեք-մի փոխեք
գիտենալ-իմացեք-մի իմացեք
մոտենալ-մոտեցեք- մի մոտեցեք:

288. Դպրոցում և տանը գործածվող հրամաններ (հրամայական նախադասություններ) գրի՛ր: Կետադրությանն ուշադրությո՛ւն դարձրու։


Ժխտական խոնարհում


289. Նախադասությունները ժխտական դարձրո՛ւ։

Ինչի՞ միջոցով արեցիր:
Օրինակ՝
Նա երեկոյան բակում էր: – Նա երեկոյան բակում չէր:
Ձկների բնակարանը ծովն է:-Ձկների բնակարանը ծովը չէր։
Հատուկ նշված տեղով անցավ փողոցը։-Հատուկնշված գտեղով չանցավ փողոցը։
Առանց ջրի կյանք կա:- Առանց ջրի կյանք չկա։
Ճահճուտներում փարթամ խոտ ու հսկա ծառեր կան:-Ճահճուտներում փարթան խոտ ու ծառեր չկան։
Առակագիր Կռիլովը երկար ժամանակ աշխատեց Պետերբուրգի
հանրային գրադարանում:-Առակագիր Կռիլովը երկատ ժամանակ չաշխատեց Պետերբուրգի
հանրային գրադարանում:

290. Նախադասությունները ժխտական դարձրո՛ւ։
Ի՞նչ փոփոխություններ կատարեցիր:
Մարդը թափահարում է դրոշակը։ – Մարդը չի թափահարում՝ դրոշակը։
Խաչմերուկում շարժումը կառավարում է լուսակիրը:-Խաչմերուկում շարժումը չի կառավարում  լուսակիրը:
Այդ լճի ջրերը սառչում են:-Այդ լճի ջրերը չեն սառչում:
Նա իր երգը հորինել է ժողովրդի համար:-Նա իր երգը չի հորինել  ժողովրդի համար:
Շունչը պահած մարդը կարողանում է ջրի տակ մի րոպեից ավելի
դիմանալ:-Շունչը պահած մարդը չի կարողանում ջրի տակ մի րոպեից ավելի դիմանալ:
Նա հետաքրքրվում էր ամեն ինչով:-Նա չէր հետաքրքրվում ամեն ինչով:-
Նրա հարցերի թիվը հիմա մեծացել է:-Նրա հարցերի թիվը հիմա չի մեծացել:-
Երկու գրքերն իրարից տարբերվում են։-Երկու գրքերն իրարից չեն տարբերվում։

Բայը ցույց է տալիս գործողություն։ Բայի ուղիղ ձևերն ունեն – ել կամ -ալ վերջավորություն (խոսել, խաղալ):
Բայն ունի երեք դեմք` (I, II, III), և երկու թիվ (եզակի, հոգնակի), որոնք արտահայտվում են բայական համապատասխան վերջավորություններով կամ օժանդակ բայի ձևերով (եմ, ես, է, ենք, եք, են, էի, էիր, էր, էինք, էիք, էին):
Բայը կարող է ցույց տալ ներկայում կատարվող, անցյալում կատարված կամ դեռ չկատարված, կատարվելիք գործողություն։ Ըստ դրա էլ բայն ունի երեք ժամանակ` ներկա (գրում եմ), անցյալ (գրել եմ, գրեցի, գրում էի) և ապառնի (գրելու եմ, գրեմ, կգրեմ, պիտի գրեմ):

Կոմիտաս

Ամեն անգամ, որ լսում եմ այս անունը, իմ առջև պատկերանում են մեր անզուգական լեռներն ու մաքուր աղբյուրները, նրանց պաղպաջուն ջրերը։
Այդ ջրերի պես հստակ ու պայծառ է Կոմիտասի երաժշտությունը, որի ակունքները հայ ժողովրդի հոգու խորքերում են։
Կոմիտասը մեր երաժշտության հոգևոր հայրն է։

…1881 թվականն էր։ Էջմիածնի Մայր տաճարի վեհարանում, կաթողիկոսի դիմաց, կանգնած է թախծոտ ու խելացի աչքերով մի տղա։ Ասում են, որ նա որբ է,
նրան բերել են թուրքական հեռավոր հայաշատ քաղաքից՝ Գևորգյան ճեմարան ընդունելու հույսով։ Բայց… բոլոր հարցերին նա պատասխանում է թուրքերեն։ Կաթողիկոսը չգիտե ինչ անել։ Ամեն ինչ փոխվում է, երբ տղան սկսում է երգել։ Նրա զրնգուն, հիասքանչ ձայնը ստիպում է բոլոր ներկաներին հուզվել։ Կաթողիկոսի աչքերից արցունք է կաթում։ Եվ տղան
Սողոմոն Սողոմոնյանը, դառնում է Էջմիածնի հոգևոր ճեմարանի սան։ Դառնալով հոգևորական Սողոմոնը ստանում է 7-րդ դարի բանաստեղծ ու երաժիշտ Կոմիտաս կաթողիկոսի անունը։ Իսկ 1895թ. դառնում է վարդապետ և այնուհետև կոչվում Կոմիտաս վարդապետ։
Կոմիտասը՝ Սողոմոն Գևորգի Սողոմոնյանը, ծնվել է 1869թ. սեպտեմբերի 26-ին Օսմանյան կայսրության Կուտինա (Քյոթահիա) քաղաքում։ Նրա նախնիներն այդ քաղաք էին եկել պատմական Հայաստանի Գողթն գավառից։ Հետաքրքրական է, որ ծագումով այդ նույն գավառից էին նաև հայ մեծ երգահան Արամ Խաչատրյանի նախնիները։ Կոմիտասի հայրը Գևորգ Սողոմոնյանը, կոշկակար էր, միևնույն ժամանակ երգեր էր հորինում և օժտված էր գեղեցիկ ձայնով։ Երաժշտական վառ ունակություններով
աչքի էր ընկնում նաև մայրը:
Յոթ տարեկանում Կոմիտասն ընդունվեց տեղի չորսդասյա դպրոցը, որն ավարտելուց հետո հայրը նրան ուղարկեց ուսումը շարունակելու։ Սակայն Կոմիտասին չհաջողվեց ուսումն ավարտել, և չորս ամիս անց նա տուն վերադարձավ բոլորովին որբացած. վախճանվել էր հայրը, իսկ Սողոմոնն ընդամենը 11 տարեկան էր….
Հայ երաժշտության պատմության մեջ Կոմիտասի վաստակն անգնահատելի է։ Դա կարելի է համեմատել միայն Մեսրոպ Մաշտոցի գործի հետ։ Եթե Մաշտոցի շնորհիվ հայ ժողովուրդն ունեցավ սեփական գիր ու գրականություն, ապա Կոմիտասի շնորհիվ վերագտավ իր սեփական երգն ու երաժշտությունը։ Լինելով հանճարեղ արվեստագետ նա կարողացավ ողջ աշխարհին ապացուցել, որ հայն ունի ինքնուրույն երաժշտություն։ Եվ այդ երաժշտությունը մաքուր է ու զուլալ, ինչպես մեր լեռներից բխող աղբյուրներն ու գետերը, հստակ է ու շիտակ, ինչպես մեր լեռները։ Սարգիս Մուրադյանի՝ Կոմիտասին նվիրված նկարը («Անտունի», 1969թ.) 118 Կոմիտասի մեծագույն ծառայությունն այն էր, որ նա հավաքեց և ուսումնասիրեց շուրջ չորս հազար ժողովրդական երգ, խմբագրեց, մշակեց ու հղկեց դրանք և վերադարձրեց ժողովրդին։ Լսելով «Ծիրանի ծառը», «Կռունկը», «Կալի երգը» և ժողովրդական այլ երգերի կոմիտասյան մշակումները մենք կարող ենք պատկերացնել, թե ինչպիսի վարպետությամբ է դրանք կատարել Կոմիտասը։
Կոմիտասի աճյունը ամփոփված է Երևանում՝ նրա անունը կրող զբոսայգու պանթեոնում։
Կոմիտասի անունն են կրում նաև Երևանի պետական կոնսերվատորիան, մեր մայրաքաղաքի գլխավոր պողոտաներից մեկը, բազմաթիվ երաժշտական խմբեր հայրենիքում և սփյուռքում։

Մայրենի 15,04,24

266. Պարզի՛ր, թե ընդգծված բայերն ի՜նչ ընդհանրություն ունեն:
Գեղջուկը թակարդի մեջ տեսնում է արծվին ու նրա գեղեցկությամբ հմայված` բաց թողնում: Եվ արծիվը ցույց է տալիս, որ ինքն էլ կարող է երախտագետ լինել։
Մի անգամ, երբ գեղջուկը գալիս, նստում է փլչելու պատրաստ մի պատի տակ, արծիվը մոտ է թռչում ու մագիլներով թոցնում նրա գլխարկը։ Գեղջուկը նստած տեղից ելնում ու վազում է արծվի ետևից։ Պատից բավական հեռու արծիվը նետում է իր ավարը։ Գեղջուկը գլխարկը վերցնում է ու շրջվում, որ նորից նստի։ Այդ պահին տեսնում է արդեն փլված պատը։ Նա շատ է հուզվում արծվի երախտագիտությունից:
267 Փակագծերում տրված բալերը գրի՛ր պահանջված ձևով:
Հայտնի է, որ ամենից շատ Արևմտյան Հնդկաստանի Չերեպունջա շրջանում է անձրև գալիս։ Սակայն պարզվում է, որ երկրագնդում մի տեղ կա, որտեղ անհիշելի ժամանակներից անընդհատ անձրև է եկել (անձրևել): Դ-ա Հարավային Ամերիկայում է: Անձրևի հեղինակը ջրվեժն է։ Ուժեղ քամին, որը միշտ փչել է (փչել) լեռներից, ջրափոշին հարթավայր տարել(տանել): Այդտեղ ջրափոշին խոշոր կաթիլներ է դարձել (դառնալ) ու որպես անձրև տեղացել(տեղալ):
268. Ընդգծված բայերն ինչո՞վ են տարբերվում տեքստի մյուս բայերից: Դրանք համապատասխան ժամանակով արտահայտի՛ր:
«Լսո՞ւմ եք»,- լուռ հարցնում է զրուցակիցս, ու ես որսում եմ նրա սև աչքերում արտահայտված վախը: Ուսով կպչում եմ ավազաթմբի գրեթե ուղիղ պատին ու լարում լսողությունս: Շուտով ականջիս հասան արտասովոր ձայներ, որոնք մերթ ալիքների ճողփյուն են հիշեցնում, մերթ մեղվապարսի գվվոց։ Մեկ-մեկ էլ դրանք

ընդմիջվում են ինչ-որ գազանի ոռնոցով: Քիչ հետո ուղեկիցս ինձ առաջնորդեց դեպի մյուս ավազաթումբը: Եվ այստեղ նորից առիթ եմ ունենում լսելու նույն առեղծվածային ձայները: Անապատի բնակիչներն այդ երևույթն անվանում են «ավազաբլուրների երգեցողություն»: Այդ երգեցողությունն առաջացավ այսպես, բյուրավոր ավազահատիկները շփվում են իրար հետ ու առաջացնում արձագանք:

269. Տեքտրը փոխիր` սկսելով այսպես. «Աչքերը բողոքում են….»: Տեքստի արտահայտած մտքի մեջ ի՞նչ փոխվեց:
Աչքերը բողոքում են , որ իրենք դեմքի վրա բոլորից բարձր են, բայց ամեն մի քաղցր բան, ասենք մեղրը, բաժին է ընկնում ո՛չ թե իրենց, այլ բերանին։ Բայց երբ մարդը նրա՛նց մեղր է տալիս, աչքերը կսկծում են ու արցունքոտվում:
Անցյալ ժամանակի բայերը դրվել են ներկա ժամանակով
270. Ընդգծված բայերն արտահայտի՛ր ներկա ժամանակով: Տեքստում՝ էլ ի՞նչը փոխվեց:

«Երկու կրակի արանքում լինել» նշանակում է շատ նեղ, վատ վիճակում գտնվել: Մոնղոլիայում հին ժամանակ մի այսպիսի սովորություն է լինում։ Մոնղոլները կրակն են պաշտում։ Մարդկանց կամ կենդանիներին ավելի ազնիվ, ավելի լավը դարձնելու համար անց ենյ կացնում երկու կրակի արանքով: Մոնղոլիա այցելած շատ եվրոպացիներ հրաժարվում են այդ ծեսից, որի համար էլ մահվան են դատապարտվում:

Անցյալ ժամանակի ձևեր
271. Փակագծերում տրված բայերը գրի՛ր պահանջված ձևով։
Ծարավ ագռավը թռավ կճուճի մոտ ջուր խմելու։ Կտուցը ջրին որ չհասավ,փորձեց (փորձել) կճուճը թեքել: Բայց կճուճն ամուր կանգնել էր տեղում, ու ագռավը թեքել չկարողացավ: Նա մի քիչ մտածեց(մտածել) ու մանր քարեր լցրեց  (լցնել) կճուճի մեջ: Ջուրը բարձրացավ (բարձրանալ),հասավ  (հասնել) կճուճի բերանին։ Ու ագռավը հագեցրեց ծարավը:
272. Փակագծերում տրված բալերը գրի՛ր պահանջված ձևով:
Մի դաշտային մուկ հյուր կանչեց մառանում ապրող մկանը։ Հյուր մուկը եկավ ու որոշեց (որոշել) մինչև աշուն մնալ: Նա մի քանի հատիկ գտավ (գտնել), ցեխակոլոլ արմատներ կրծեց (կրծել) ու ասաց(ասել).
– Չէ՛, թշվառ մրջյունի նման ես ապրում։ Քեզ հետ համեմատած` ես առատության մեջ եմ ապրում։ Գնանք` տես:
Նա դաշտային մկանը համոզեց (համոզել) ու տարավ (պանել) տուն:ցույց տվեց  (Ցույց տալ)

հացը, ալյուրը, թուզը, մեղրը, և հյուրի աչքերը հաճույքից պսպղաց (պսպղալ): Նա զամբյուղից պանիր էր ուզում վերցնել, բայց հանկարծ դուռը բացվեց (բացվել)։ Մկները լեղաճաք փախան (փախչել)մտան, (մտնել) ծակը, ծվծվալով իրար սխմվեցին (սեղմվել) ու մնաց (մնալ), մինչև ոտնաձայները լռեց (լռել)։ Հետո դաշտամուկը նորից դուրս սողաց (սողալ), դնչիկը երկարեց (երկարել) փոքրիկ թզին, բայց նորից ինչ-որ մեկը ինչ-որ բանի համար ներս մտավ (ներս մտնել), և մկներն էլի թաքնվեց (թաքնվել): Թեկուզ և հյուր մուկը սոված էր, բայց ասաց (ասել).
Մնաս բարո՛վ, սիրելի՛ս, քեզ եմ թողնում քո ամբողջ հարստությունը, որ հազար ու մի վտանգի, ահ ու դողի հետ է կապված: Ավելի լավ է` ես էլի խոտ ու արմատ կրծեմ:

273. Տեքստը փոխիր` սկսելով այսպես․ «Ամառվա ամիսներին վանքապատկան անասունների հոտերը քշեցին լեռնային արոտավայրեր…»: Տեքստի արտահայտած մտքի մեջ ի՞նչ փոխվեց:
Ամառվա ամիսներին վանքապատկան անասունների հոտերը քշեցին լեռնային արոտավայրեր։ Բայց վանքում էլ առանց կաթի չմնացին : Ամառանոցում ստացված կաթնեղենի մի մասը վանք: ,

ուղարկեցին` վանականներին, ուսուցիչներին, աշակերտներին, վարպետներին ու արհեստավորներին կերակրելու համար: Լեռնային վատ ճանապարհները թույլ  չտվեցին  ամեն օր կաթը վանք տանել։ Դրա համար էլ թրծված կավից խողովակաշար  կառուցում, որն ամառանոցից ձգվում էր մինչև վանք։ կառուցեցին խողովակի կողքից գնացող մյուս խողովակն էլ որպես հեռախոս էր ծառայում վանքում ապրողների և ամառանոցաբնակների միջև։

274. Տեքստը փոխիր` սկսելով այսպես. «Հին ժամանակներում հույները կոչվում էին հելլեններ …»:
Հին ժամանակներում հույները կոչվում էին հելլեններ, իսկ նրանց երկիրը` Հելլադա:
Հելլենները փոքր ժողովուրդ էին: Նրանք ապրում էին բաժան- բաժան։ Յուրաքանչյուր քաղաք ներկայացնում էր մի ինքնիշխան պետություն` տարբեր օրենքներով ու սահմաններով։ Սպարտան ամենանշանավոր քաղաքներից մեկն էր։ Սպարտացիները կոչվում էին նաև լակոններ` իրենց ապրած վայրի անունով։ Սպարտացիները սեղմ ու հակիրճ էին խոսում։ Այն ժամանակներից սկսած` սեղմ խոսակցության ոճը կոչվեց լակոնական:

. Տեքստը փոխիր` սկսելով այսպես. «Ալեքսանդր Մակեդոնացու հայր Ֆիլիպ կայսրը արշավեց Հելլադայի տիրապետության վրա…»:
Ալեքսանդր Մակեդոնացու հայր Ֆիլիպ կայսրը արշավեց  Հելլադայի տիրապետության վրա: Հունական քաղաքները մեկը մյուսի հետևից ճանաչեցին  Ֆիլիպի գերիշխանությունը` բացի Սպարտայից։ Զայրացած Ֆիլիպը մի նամակ  գրեց Լակոնիայի սպարտացիներին. «Եթե ձեր երկիրը իջնեմ, հիմնահատակ կկործանեմ և ձեր քաղաքն ու ձեզ հողին կհավասարեցնեմ»: Մի քանի օրից Ֆիլիպ կայսրն ստացավ  նամակի պատասխանը։ Նամակը բացեց : Իսկ այնտեղ միայն մի բառ էր գրված. «Եթե…»։

276. Տեքստերը համեմատի՛ր` ուշադրություն դարձելով բայերի արտահայտած ժամանակին:
Ա. Ֆուտբոլը դադարել է միայն տղամարդկանց խաղը լինելուց: Եվրոպայի շատ երկրներում ստեղծվել են կանանց ֆուտբոլային թիմեր։ Եվրոպայի ֆուտբոլի ֆեդերացիան նույնիսկ մասնագիտական հատուկ հանձնաժողով է հավաքել նրանց համար:

անցյալ ժամանակ

Բ. Ֆուտբոլը դադարեց միայն տղամարդկանց խաղը լինելուց: Եվրոպայի շատ երկրներում ստեղծվեցին կանանց ֆուտբոլային
թիմեր: Եվրոպայի ֆուտբոլի ֆեդերացիան՝ նույնիսկ մասնագիտական հատուկ հանձնաժողով հավաքեց նրանց համար:

նարկա ժամանակ

277 Կետերի փոխարեն գրի՞ր փակագծում տրված բայաձևերից մեկը:
Գիշերն ուզում էի դուրս գալ` մի քիչ մաքուր օդ շնչելու, բայց անձրև եկավ : (եկավ, եկել է)
Գիշերն անձրև է եկել հիմա ինչպե՞ս ես դուրս գալու առանց բաճկոնի: (եկավ, եկել է)
Տե՛ս՝ ակնոցիս շրջանակը կոտրվել է, կարո՞ղ ես կպցնել։ (կոտրվեց, կոտրվել է)
Վա՛յ, ակնոցիս շրջանակը կոտրվեց, հիմա որտեղի՞ց գտնեմ սրա նմանը: (կոտրվեց, կոտրվել է)
Ջուրը եկավ, հոսող ջրով լվացվի՛ր, որ անցնի գլխացավը: (եկավ, եկել է)
Ջուրը երևի եկել է , որ  բոլոր գյուղացիները, իրար անցած, ջրտուքի են պատրաստվում։ (եկավ, եկել է)

278. Նախադասությունները լրացրու փակագծում տրված բայաձևերից մեկով:
Հեծանիվը հայտնագործվել է (հայտնագործվել է, հայտնագործվեց) երկու հազար տարուց էլ առաջ:
Ժամանակակից հեծանիվի նախատիպերն ստեղծվեցին (ստեղծվել են, ստեղծվեցին) Չինաստանում ու Հնդկաստանում:
Ժամանակին հեծանիվը հետաքրքրել է (հետաքրքրել է, հետաքրքրեց նաև Լեոնարդո դա Վինչիին:

Նա ցանկացավ  (ցանկացել է, ցանկացավ) շղթայի
միջոցով շարժվող անիվներով հեծանիվ ստեղծել: Բայց նրա գյուտը միայն երկու հարյուր տարի հետո կիրառվեց (կիրառվել է, կիրառվեց): Ղեկով երկանիվ հեծանիվը հայտնվեց (հայտնվել է, հայտնվեց) միայն մեր դարում:

————-

Ապառնի ժամանակի ձևեր
279. Համեմատի՛ր ընդգծված ապառնի բայաձևերը: Ո՞րն է տարբերությունը:
Ա. Հավաքելու եմ բոլոր ընկերներիս, ու մի նոր բան ենք հորինելու կյանքը հետաքրքիր դարձնելու համար:
Բարձրանալու եմ լեռները, մի քանի օր հանգստանալու եմ այս աղմուկից:
Բ. Հավաքեմ բոլոր ընկերներիս, ու մի նոր բան հորինենք`
կյանքը հետաքրքիր դարձնելու համար։
Բարձրանամ` լեռները, մի քանի օր հանգստանամ այս աղմուկից:

280. Նախադասությունները լրացրո՛ւ: Գրածդ բայերն ընդգծի՛ր:
Աշխարհը շատ ուրախ կլինի, եթե…
Մարդիկ շատ բարի կլինեն, եթե ……….. Ապրելը շատ անհետաքրքիր կլինի, եթե
Նրա աչքի լույսը կդառնաս, եթե………….
281. Նախադասությունները լրացրո՛ւ: Գրածդ բայերն ընդգծի՛ր:
Աշխարհը շատ տխուր կլինի, եթե
Ամեն օր դպրոց գալը տոն կլինի, եթե ………… Աշխարհում ամենաերջանիկ մարդը կլինեմ, եթե………… Փողոցում ոչ մի ավտոմեքենա չի լինի, եթե ……….:
282. Նախադասությունները լրացրո՛ւ: Գրածդ բայերն ընդգծի՛ր։
Եթե ոչ մեկին ոչինչ չարգելեն, …………. Եթե մարդիկ լաց լինելն ու ծիծաղելը մոռանան, Եթե մեր գրադարանի բոլոր գրքերը կարդաս, ……….
Եթե դպրոցական օրենքները աշակերտները հաստատեն,

Ապրիլի16, երեքշաբթի

Ամբողջ աշխարհում նրանք իրար ամենամոտ մարդիկ են. Հովհաննես Թումանյան և Ղազարոս Աղայան

Թումանյանի մոտ ծանոթացա Ղազարոս Աղայանի հետ, որ գալիս էր հայրական գյուղից, ուր նա ապրում էր այդ ժամանակ: Հաստ պալտո հագած, վալենկաներով, կալոշներով, գյուղից` ուղղակի Օհաննեսի մոտ: Նրանք ջերմաջերմ գրկախառնվեցին, համբուրվեցին, կարծես երջանկացան իրար տեսնելով: Շատ նման էին նրանք իրար. երկուսն էլ միևնույն ատաղձից, հայ ժողովրդի նյութից կերտած և միևնույն ոճով ձևավորված: Նաև մեծ մտերմություն տեսա նրանց միջև, իսկ հետագա տարիներում համոզվեցի, որ ամբողջ աշխարհում նրանք իրար ամենամոտ մարդիկ են: Օհաննեսը նրան կոչում էր «Ասլան ապեր», նա էլ Օհաննեսին` «Ասլան բալասի». հետո, երկուսով ծիծաղելով, ասում էին. «Էլ ո՜վ կարող է մեզ հաղթել»:

Ավ. Իսահակյան

Լրացուցիչ աշխատանք`

Գործնական քերականությունից կատարի´ր 271-278-րդ առաջադրանքները:

Հրամայական եղանակ
284. Հրաման արտահայտող նախադասությունները գրի՛ր և դրանց բայերն ընդգծի՛ր:
Կշրջես աշխարհից աշխարհ ու տուն կգաս:
Շրջի՜ր աշխարհից աշխարհ ու տո՛ւն արի:
Արծվի ճուտ ես պահում, որ մեծանա, արծիվ դառնա։
Արծվի ճուտ պահի՜ր, որ մեծանա, արծիվ դառնա:
Չես քնի, մինչև տատդ հեքիաթ չպատմի:
Մի՛ քնիր, մինչև տատդ հեքիաթ չպատմի:

285. Տրված բայերի հրամայական ձևե՛րը կազմիր:
Օրինակ՝
գրել – գրի՛ր – գրեցե՛ք, աղալ – աղա՛ – աղացե՛ք:
2. Սիրել, կանչել, նկարել, լսել, նստել, կանգնել, զանգել, կապել, փրկել, կապկպել, կոտրատել, կապոտել։
Բ. Խաղալ, սողալ, կարդալ, գնալ, մնալ, գոռալ։
286. Տրված բայերը հրամայակա՛ն դարձրու և Բ շարքի բայերի հրամայական ձևերով կազմիր նախադասություններ:
Ա. Հեռանալ, գոհանալ, վախենալ, կամենալ, հասնել, թռչել, մեռնել, կորչել, փախչել։
Բ. Ուտել, գալ, տալ, լինել, տեսնել, ելնել:
287 Հրամայի՛ր և արգելի՛ր (տե՛ս օրինակը): Կետադրությանն ուշադրությո՛ւն դարձրու:
Օրինակ՝
հավաքել – հավաքեցե՛ք կամ հավաքե՛ք – մի՛ հավաքեք:
Մաքրել – մաքրեցե՛ք – մի՜ մաքրեք:
Գնալ – գնացե՛ք – մի՜ գնաք կամ մի՜ գնացեք:
Հեռանալ – հեռացե՛ք – մի՛ հեռանաք կամ մի՛ հեռացեք:
Վճարել, հաշվել, հանել, գումարել, գողանալ, բարձրանալ, խաղալ, խոսել, փորել, գիտենալ, մոտենալ:

288. Դպրոցում և տանը գործածվող հրամաններ (հրամայական նախադասություններ) գրի՛ր: Կետադրությանն ուշադրությո՛ւն դարձրու։
Ժխտական խոնարհում
289. Նախադասությունները ժխտական դարձրո՛ւ։ Ինչի՞ միջոցով արեցիր:
Օրինակ՝
Նա երեկոյան բակում էր: – Նա երեկոյան բակում չէր:
Ձկների բնակարանը ծովն է:
Հատուկ նշված տեղով անցավ փողոցը։
Առանց ջրի կյանք կա:
Ճահճուտներում փարթամ խոտ ու հսկա ծառեր կան:
Առակագիր Կռիլովը երկար ժամանակ աշխատեց Պետերբուրգի
հանրային գրադարանում:
290. Նախադասությունները ժխտական դարձրո՛ւ։ Ի՞նչ փոփոխություններ կատարեցիր:
Opptuuly
Մարդը թափահարում է դրոշակը։ – Մարդը չի թափահարում՝ դրոշակը։
Խաչմերուկում շարժումը կառավարում է լուսակիրը:
Այդ լճի ջրերը սառչում են:
Նա իր երգը հորինել է ժողովրդի համար:
Շունչը պահած մարդը կարողանում է ջրի տակ մի րոպեից ավելի
դիմանալ:
Նա հետաքրքրվում էր ամեն ինչով:
Նրա հարցերի թիվը հիմա մեծացել է:
Երկու գրքերն իրարից տարբերվում են։

Բայը ցույց է տալիս գործողություն։ Բայի ուղիղ ձևերն ունեն – ել կամ -ալ վերջավորություն (խոսել, խաղալ):
Բայն ունի երեք դեմք` (I, II, III), և երկու թիվ (եզակի, հոգնակի), որոնք արտահայտվում են բայական համապատասխան վերջավորություններով կամ օժանդակ բայի ձևերով (եմ, ես, է, ենք, եք, են, էի, էիր, էր, էինք, էիք, էին):
Բայը կարող է ցույց տալ ներկայում կատարվող, անցյալում կատարված կամ դեռ չկատարված, կատարվելիք գործողություն։ Ըստ դրա էլ բայն ունի երեք ժամանակ` ներկա (գրում եմ), անցյալ (գրել եմ, գրեցի, գրում էի) և ապառնի (գրելու եմ, գրեմ, կգրեմ, պիտի գրեմ):

ENGLISH

1. His father is not watching  TV at the moment. He is sleeping  because he is  tired. 2. Pat is  not cooking  dinner at the moment. She is talking on the phone. She cooks dinner every Monday. 3. I am not drinking  coffee now. I am writting  an English exercise. 4. I don’t  drink  coffee in the evening. I drink  coffee in the morning. 5. Is your friend doing his homework now? 6. Does your friend go to school in the morning? 7. Look! The baby is sleeping . 8. The baby always   sleeps after dinner. 9. My grandmother doesn’t work . She is on pension. 10. My father is  not sleeping   now. He is working  in the garden. 11. I usually get  up at seven o’clock in the morning. 12. What is your  sister doing now? – She is washing  her face and hands. 13. When do you usually come  home from school? – I come  at three o’clock. 14. Where does your cousin work  – He works at a hospital. 15.Does  your sister study  at college? – No, she goes  to school. 16. My cousin goes to school every day. 17. My mother is not playing   the piano now.

Русский

1. Почему роза так долго не решалась показать себя миру?

потому что роза прихорашивалась, она была кокетка

2. Как Маленький принц заботился о розе?

он поливал розу из лейки.
3. Чего боялась роза? Как Маленький принц решил её проблему?

роза боялась сквозняков, и маленький принц накрыл её ширмой.

4. В чём сложность характера прекрасной розы?

она  требовала много внимания
5. Почему принц чувствовал себя несчастным, несмотря на то, что полюбил розу?

потому что роза была требовательна.
6. Что, по мнению принца, нужно делать вместо того, чтобы слушать цветы?

Надо просто смотреть на них и дышать их ароматом. Его цветок напоил благоуханием всю его планету, а он не умел ему радоваться

он мой                                                                она моя                             оно моё

цветок                                                                роза                                       сердце

колпак                                                                планета                             зерно

аромат                                                               нежность                         солнце

тигр                                                                       любовь                           место

коготь                                                                ширма                                утро

принц                                                                красавица

бутон                                                                трава

лепесток

ветер

вечер

ENGLISH

  1. My working day begins at seven o՛clock. I get up, switch on the radio and do my morning exercises. It takes me fifteen minutes. At half past seven we have  breakfast. My father and I leave home at eight  o՛clock. He takes a bus to his factory .My mother is  a doctor, she leaves home at nine o՛clock. In the evening we gather in the living room. We watch TV and talk. 2. My sister gets up at eight o՛clock. 3. she is a schoolgirl. she goes to school in the afternoon. 4. Jane is fond of sports. She  does her morning  exercises every day. 5. For breakfast she has two eggs, a sandwitch and a cup of tea. 6. After breakfast she goes to school. 7. It takes  her two hours to do her homework. 8. She speaks French well.

Русский

Б. Упражнение 5. Слова из скобок поставьте в нужном падеже.
1. Я вижу там машину и автобус (машина и автобус). 2. Он хорошо знает английский язык и математику (английский
язык и математика). 3. Мой друг изучает физику и химию (физика и химия). 4. Я люблю
читать книги и журналы (книги и журналы). 5. Мой брат любит музыку и спорт (музыка и спорт).
6. Антон слушает кассету и диск (кассета и диск).