Ֆիզիկական և քիմիական նյութեր

Բնության մեջ տեղի ունեցող փոփոխությունները կոչվում են բնական երևույթներ: Երևույթները կարող են լինել ֆիզիկական և քիմիական:

Ֆիզիկական են անվանում այն երևույթները, որոնց ընթացքում նյութերը մեկը մյուսի չեն փոխարկվում, այսինքն՝ նոր նյութեր չեն առաջանում:

Երբ տեղի է ունենում ֆիզիկական երևույթ, փոփոխության կարող են ենթարկվել  նյութի ագրեգատային վիճակը, խտությունը, առարկայի չափսը կամ ձևը, սակայն նյութի բաղադրությունը և կառուցվածքը անփոփոխ են մնում: Նոր նյութեր չեն առաջանում  նյութը հալեցնելիս, եռացնելիս, մանրացնելիս, պնդանալիս, մագնիսանալիս և այլն:
 

Ֆիզիկական երևույթների  օրինակներ են՝ 

Շաքարի, կերակրի աղի, ածխի մեծ կտորների` փոշու վերածվելը, երկաթի խարտելը, ապակյա բաժակի, կուժի կոտրվելը, պղնձե լարի, տետրի թղթի, կոճի թելի և այլնի կտրելը, ջրի եռալը, մոմի և սառույցի հալվելը, ցողի գոլորշիանալը և այլն:

Քիմիական են անվանում այն երևույթները, որոնց ընթացքում նյութերը փոխարկվում են մեկը մյուսի, այսինքն` նոր նյութեր են առաջանում:

Քիմիական ռեակցիաների հատկանիշներն են` գույնի և հոտի փոփոխություն, գազի, նստվածքի, ջրի և այլնի առաջացում, ջերմության կլանում կամ անջատում:

Քիմիական երևույթների օրինակներից են՝ երկաթի ժանգոտվելը, կաթի թթվեը

Ալեքսանդրիայի փարոս

 

Ալեքսանդրիայի փարոս մ.թ.ա. III դարում կառուցված անտիկ աշխարհի ամենամեծ փարոսը, աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը, որից ծագում է հայերենում «փարոս» բառը։ Գտնվել է Նեղոս գետի գետաբերանում Փարոս կղզում (Ալեքսանդ քաղաքի մոտ)։ Կառույցը իրենից ներկայացնում էր եռահարկ աշտարակ։ Բարձրությունը 120 մ։ Նրա գագաթի քարե կլոր սյունասրահում վառվում էր խարույկը՝ ճանապարհ ցույց տալով նավերին։ Այն համարվում էր նաև դիտակետ, քանի որ նրանում տեղադրված հայելիների համակարգը թույլ էր տալիս աշտարակի բարձունքից հետևել ծովին և հայտնաբերել թշնամու նավերը և կուրացնել թշնամիներին։ Այն կործանվեց մ.թ. 796 թվականին երկրաշարժից։

Հետագայում Եգիպտոս եկած արաբները փորձում էին վերականգնել այն։ XV դարում փարոսի բարձրությունը կազմում էր 30 մ, իսկ XV դարում սուլթան Քայթ-բեյը դրա տեղը կանգնեցրեց ամրոց, որը մինչև այժմ էլ կանգուն է։

Քաղաքը հիմնադրվել է մ.թ.ա 332 թվականին Ալեքսանդր Մակեդոնացու կողմից։ Այս քաղաքի ստեղծումը եղավ նրա ամենամեծ գործը, որ նա հասցրեց անել իր հաղթարշավի ընթացքում՝ Եգիպտոսում հայտնվելու շրջանում։ Քաղաքը չափազանց հարմար դիրք ուներ՝ Միջերկրական ծովի ափին, խիստ հարմար նավահանգստի տեղ ուներ։ Մակեդոնացին չէր էլ կարող պատկերացնել, որ քաղաք-նավահանգիստը կարող էր դառնալ հելլենիստական մշակույթի կենտրոն։ Մակեդոնացին քաղաքի կառավարումը հանձնեց Պտղոմեոսին, ում հետ ուսում էր ստացել Արիստոտելի մոտ։

 

Հետագայում Եգիպտոս եկած արաբները փորձում էին վերականգնել այն։ XV դարում փարոսի բարձրությունը կազմում էր 30 մ, իսկ XV դարում սուլթան Քայթ-բեյը դրա տեղը կանգնեցրեց ամրոց, որը մինչև այժմ էլ կանգուն է։

Քաղաքը հիմնադրվել է մ.թ.ա 332 թվականին Ալեքսանդր Մակեդոնացու կողմից։ Այս քաղաքի ստեղծումը եղավ նրա ամենամեծ գործը, որ նա հասցրեց անել իր հաղթարշավի ընթացքում՝ Եգիպտոսում հայտնվելու շրջանում։ Քաղաքը չափազանց հարմար դիրք ուներ՝ Միջերկրական ծովի ափին, խիստ հարմար նավահանգստի տեղ ուներ։ Մակեդոնացին չէր էլ կարող պատկերացնել, որ քաղաք-նավահանգիստը կարող էր դառնալ հելլենիստական մշակույթի կենտրոն։ Մակեդոնացին քաղաքի կառավարումը հանձնեց Պտղոմեոսին, ում հետ ուսում էր ստացել Արիստոտելի մոտ։

Աշխարհի 7 հրաշալիքները

Եգիպտական բուրգեր

Աշխարհի 7 հրաշալիքների ցանկում ամենամեծ՝ Քեոփսի բուրգը, կառուցվել է մ. թ. ա. մոտ 2580 թ-ին։ Բուրգի բարձրությունը 147 մ է, հիմքի կողմի երկարությունը՝ 233 մ, կառուցված է 2.300 քարաբեկորներից, որոնցից յուրաքանչյուրը կշռում է միջին հաշվով 2, 5 տոննա։ Ըստ հույն ճանապարհորդ-պատմիչ Հերոդոտոսի՝ բուրգի կառուցումը տևել է 20 տարի, աշխատանքներին մասնակցել է 100 հազար ստրուկ։ Քեոփսի բուրգի ներսի պատերին հայտնաբերված մոնոսկրիպտների և պատկերների վերծանումից հայտնի դարձավ, որ ի սկզբանե բուրգը կառուցվել է Հայոց թագավոր Արա Գեղեցիկի պատվին։

Ալեքսանդրիայի փարոս

Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքի մերձակա Փարոս կղզում մ. թ. ա. 320-ական թվականներին կառուցվել է հին ժամանակների ամենամեծ փարոսը՝ 135 մ բարձրությամբ եռահարկ աշտարակ, որը տեսանելի էր 60–100 կմ հեռավորությունից (ճարտարապետ՝ Սոստրատես)։ Հին աշխարհի միայն այս հրաշալիքը, ճարտարապետական նրբագեղությունից բացի, ուներ նաև կիրառական նշանակություն։ Փարոսը կործանվել է 1100 թ-ի երկրաշարժից (այլ տվյալներով՝ 1304 թ-ի կամ 1346 թ-ի երկրաշարժերից)։

Զևսի արձան

Հունաստանի Օլիմպոս քաղաքի՝ Զևսին նվիրված տաճարում էր 12 մ 40 սմ բարձրությամբ նրա արձանը, որը կերտել էր Ֆիդիասը մ. թ. ա. 440-ական թվականներին։ V դարի սկզբին տաճարն ավերվելուց հետո Զևսի արձանը տեղափոխվել է Կոստանդնուպոլիս, որտեղ 462 թ-ին ոչնչացել է հրդեհից։

Հռոդոսի կոթող

Հին եգիպտացիները և հին հույները իրենց աստվածների և արքաների համար քանդակում էին վիթխարի արձան, այդ հսկա քանդակներում մարմնավորելով նրանց մեծությունը։ Նման կոթողներին հույները կոլոսսուս էին անվանում։ Այս բառը հունարենից անցել է շատ ժողովուրդների, այդ թվում և ռուսներին, բայց արդեն կոլոսս (колосс-հսկա,վիթխարի) դարձած, որը գործածվում է հսկա արձանների կամ կոթողների համար։ Կոթողը կառուցվել է Հռոդոս կղզում, որը ժամանակին եղել է ծովային առևտրի ճանապարհների կենտրոնում․Միջերկրածովային աշխարհի, Եգիպտոսի, Փյունիկիայի և Սիրիայի հանգուցակետում։Հռոդոսնավահանգստում միշտ կանգնած են եղել առևտրական նավերը։ Հին աշխարհի այս նշանավոր կղզին իրականում անկախ պետություն էր։ Կղզում կենտրոնացված մեծ հարստությունը նպաստել էր կղզին զանազան արձաններով ու կոթողներով զարդարելուն։ Այդպիսի քանդակների թվին է պատկանում Լաոկոոնի հռչակավոր արձանախումբը։ Հռոդոսցիների կյանքը շատ բանով էր կապված ծովային առևտրի և նավագնացության հետ։ Նրանք հռչակված էին եղել որպես նավագնացներ։ Հռոդոսցիները իրենց քաղաքի պաշտպանությունը շատ լավ էին կազմակերպում, դրա ծնորհիվ էլ պատերազմում հաղթեցին եգիպտացիներին։ Մ. թ. ա. III դարում Էգեյան ծովի Հռոդոս կղզու բնակիչները, ի նշանավորումն կղզու հաջող պաշտպանության, կանգնեցրել են Արևի աստված Հելիոսի՝ աշխարհի ամենամեծ՝ 36 մ-անոց արձանը՝ թշնամուց առգրավված զենքի մետաղից, որի կառուցումը տևել է 12 տարի։ Արձանի հեղինակ Քարեսն այն կերտել է 20 տարում։ Կոթողը կանգուն է եղել 56 տարի։ Երկրաշարժից (մ. թ. ա. 222 թ.) կործանված կոթողի բեկորները 977 թ-ին վաճառել է կղզու կառավարիչը՝ արաբ տեղապահը, որպես մետաղ(բրոնզ)։ Նավահանգստի հատակից հայտնաբերված արձանի աջ ձեռքի դաստակը պահվում է Բրիտանական թանգարանում:Հին աշխարհում Հռոդոսյան կոթողի վրայով անցնող միջորեականը համարվում էր առաջին կամ գլխավոր միջորեականը։ Դա ընդունել էր նաև Պտղոմեոսը,հետագայում էլ արաբները։ Բայց 16-րդ դարում այդ միջորեականը տեղափոխել են Կանայան կղզիներ, ապա Փարիզ, իսկ 1884 թվականից սկսած՝ Գրինվիչ։

Շամիրամի կախովի այգիներ

Շամիրամի կախովի այգիները գտնվում էին Ասորեստանի Բաբելոն քաղաքում։ Ավանդությունն այդ այգիների ստեղծումը վերագրում է Շամիրամ թագուհուն, սակայն իրականում դրանք ստեղծվել են Նաբուգոդոնոսոր թագավորի հրամանով՝ մ. թ. ա. VI դարում։ Նա իր պալատը կառուցել էր 6-հարկանի տան բարձրությամբ արհեստական հարթակի վրա։ Դեպի այդ հարթակն աստիճանաձև բարձրանում էր աղյուսե 6 կամարասրահ։ Ամեն աստիճանի վրա հողի շերտ էր լցված, և ծաղկուն պարտեզ էր գցված։ Մ. թ. ա. 312 թ-ին կառույցը փլվել է ջրհեղեղներից։

Հալիկառնասի դամբարան

Հալիկառնասում (ներկայիս Թուրքիայի Բոդրում քաղաքի մերձակայքում) էր գտնվում աշխարհի հրաշալիքներից հաջորդը՝ Մավսոլես թագավորի հոյակերտ դամբարանը, որը կառուցել էր նրա այրին՝ Արտեմիսը, մ. թ. ա. 353 թ-ին։ Առաջին հարկը, որտեղ տեղադրված էր Մավսոլեսի աճյունասափորը, ուներ 8,9 մ լայնություն, 42,3 մ երկարություն, 11,1 մ բարձրություն, իսկ դամբարանի ընդհանուր բարձրությունը 60 մ էր։ Դամբարանը կանգուն է եղել 1800 տարի։ Մավսոլեսի և նրա կնոջ արձանները պահվում են Բրիտանական թանգարանում։

Արտեմիսի տաճար

Մյուս հրաշալիքը հունական աստվածուհի Արտեմիսի մարմարե տաճարն էր Փոքր Ասիայի Եփեսոսքաղաքում։ Տաճարը կառուցվել է մ. թ. ա. 550 թ-ին, շինարարությունը տևել է 120 տարի։ Նախագծել է հույն ճարտարապետ Քերսիֆրոնեսը։ Շենքը զարդարող արձան-արձանիկների մի մասի հեղինակը Ֆիդիասն է։ Արտեմիսի տաճարը կանգուն է եղել 100 տարի։ Մ. թ. ա. 356 թ-ին եփեսացի Հերոստրատեսը, փառամոլության մոլուցքից կուրացած, հրդեհել է տաճարը։ 25 տարի անց այն վերակառուցվել է, սակայն ավերվել է երկրաշարժերից։ Տաճարի հարթաքանդակներից մի քանիսը պահվում են Բրիտանական թանգարանում։

Չախչախ թագավորը

Լինում է, չի լինում՝ մի աղքատ ջաղացպան։

Մի պատռված քուրք հագին, մի ալրոտ փոստալ գլխին ապրելիս է լինում գետի ափին, իր կիսավեր ջաղացում։ Ունենում է մի մոխրոտ բաղաջ ու մի կտոր պանիր։

Մի օր գնում է, որ ջաղացի ջուրը թողնի, գալիս է, տեսնում՝ պանիրը չկա։

Մին էլ գնում է՝ ջուրը կապի, գալիս է, տեսնում՝ բաղաջը չկա։

Էս ո՞վ կլինի, ո՞վ չի լինի։ Մտածում է, մտածում ու ջաղացի շեմքում թակարդ է լարում։ Առավոտը վեր է կենում, տեսնում մի աղվես է ընկել մեջը։

— Հը՞, գող անիծված, դու ես կերել իմ պանիրն ու բաղարջը, հա՞․ կաց, հիմի ես քեզ պանիր ցույց տամ։— Ասում է ջաղացպանն ու լինգը վերցնում է, որ աղվեսին սպանի։

Աղվեսը աղաչանք-պաղատանք է անում։ «Ինձ մի՛ սպանի,— ասում է,— մի կտոր պանիրն ի՞նչ է, որ դրա համար ինձ սպանում ես։ Կենդանի բաց թող, ես քեզ շատ լավություն կանեմ»։

Ջաղացպանն էլ լսում է, կենդանի բաց է թողնում։

Էս աղվեսը գնում է, էդ երկրի թագավորի աղբանոցում ման է գալի ման, մի ոսկի է գտնում։ Վազ է տալիս թագավորի մոտ։

— Թագավորն ապրած կենա, ձեր կոտը մի տվեք, Չախչախ թագավորը մի քիչ ոսկի ունի, չափենք ետ կբերենք։

— Չախչախ թագավորն ո՞վ է,— զարմացած հարցնում է թագավորը։ — Դու դեռ չես ճանաչում,— պատասխանում է աղվեսը։ — Չախչախը մի շատ հարուստ թագավոր է, ես էլ նրա վեզիրն եմ։ Կոտը տո՛ւր, տանենք ոսկին չափենք․ հետո կճանաչես։

Կոտը առնում է տանում, աղբանոցում գտած ոսկին ամրացնում կոտի ճեղքում, իրիկունը ետ բերում, տալիս, օ՜ֆ,— ասում է,— զոռով չափեցինք։

— Մի՞թե ճշմարիտ սրանք կոտով ոսկի են չափել,— մտածում է թագավորը։ Կոտը թափ է տալիս, զնգալեն մի ոսկի է վեր ընկնում։

Մյուս օրը աղվեսը ետ գալիս է, թե՝ Չախչախ թագավորը մի քիչ ակն ու մարգարիտ ունի․ ձեր կոտը տվեք, չափենք, կբերենք։

Կոտն առնում է, տանում։ Մի մարգարիտ է գտնում, կոխում է կոտի արանքը, էլ ետ իրիկունը ետ բերում։

— Օ՜ֆ,— ասում է,— մեռանք, մինչև չափեցինք։

Թագավորը կոտը թափ է տալի, մարգարիտը դուրս է թռչում։

Մնում է զարմացած, թե էս Չախչախ թագավորն ինչքան հարուստ պետք է լինի, որ ոսկին, ակն ու մարգարիտը կոտով է չափում։

Անց է կենում մի քանի օր։ Մի օր էլ աղվեսը գալիս է թագավորի մոտ խնամախոս, թե՝ Չախչախ թագավորը պետք է ամուսնանա, քու աղջիկն ուզում է։

Թագավորը ուրախանում, աշխարհքով մին է լինում։

— Դե գնացեք,— ասում է,— շուտ արեք, հարսանիքի պատրաստություն տեսեք

Թագավորի պալատում իրար են անցնում, հարսանիքի պատրաստություն են տեսնում, իսկ աղվեսը ջաղացն է վազում։

Վազում է, ջաղացպանին աչքալուս տալի, թե՝ հապա՜, թագավորի աղջիկը քեզ համար ուզել եմ։ Պատրաստ կաց, որ գնանք, հարսանիք անենք։

— Վա՜յ, քու տունը քանդվի, ա՛յ աղվես, էդ ի՞նչ ես արել,— ասում է վախեցած ջաղացպանը։— Ես՝ ո՞վ, թագավորի աղջիկը՝ ո՞վ։ Ո՛չ ապրուստ ունեմ, ո՛չ տունուտեղ, ո՛չ մի ձեռք շոր․․․ Հիմի ես ի՞նչ անեմ․․․ — Դու մի՛ վախենա, ես ամեն բան կանեմ,— հանգստացնում է աղվեսն ու ետ վազում թագավորի մոտ։

Վազելով ընկնում է պալատը. «Հա՜յ-հարա՜յ, Չախչախ թագավորը մեծ հանդեսով գալիս էր, որ պսակվի։ Ճամփին թշնամի զորքերը հանկարծ վրա տվին, մարդկանց կոտորեցին, ամեն բան տարան։ Ինքը ազատվեց, փախավ։ Ձորում մի ջաղաց կա, եկել է, մեջը մտել։ Ինձ ուղարկեց, որ գամ, իմաց անեմ, շոր տանեմ, ձի տանեմ, գա պսակվի, շուտով գնա, իր թշնամիներից վրեժն առնի»։

Թագավորն իսկույն ամեն բան պատրաստում է, տալիս աղվեսին, հետն էլ շատ ձիավորներ է դնում, որ պատվով ու փառքով իր փեսին պալատ բերեն։

Գալիս են, հանդեսով ջաղացի դռանը կանգնում։ Ջաղացպանի քուրքը հանում, թագավորի շորերը հագցնում, նստեցնում են նժույգ ձիուն։ Շրջապատված մեծամեծներով, առջևից՝ ձիավորներ, ետևից՝ ձիավորներ, էսպես հանդեսով բերում են թագավորի պալատը։ Իր օրումը պալատ չտեսած ջաղացպա՜ն․ շշկլված, բերանը բաց մին չորս կողմն է, մին հագի շորերին է նայում, խլշկոտում ու զարմանում։

— Էս ինչո՞ւ չտեսի նման դեսուդեն է նայում, աղվես ախպեր,— հարցնում է թագավորը։— Կարծես տուն չլինի տեսած, շոր չլինի հագած։

— Չէ՛, դրանից չի,— պատասխանում է աղվեսը։— Նայում է ու համեմատում իր ունեցածի հետ, թե իր ունեցածը որտե՜ղ, էս որտե՜ղ․․․

Նստում են ճաշի։ Տեսակ-տեսակ կերակուրներ են բերում։ Ջաղացպանը չի իմանում՝ որին ձեռք տա կամ ինչպես ուտի։

— Ինչո՞ւ չի ուտում, աղվես ախպեր,— հարցնում է թագավորը։

— Գալու ժամանակ ճամփին որ կողոպտեցին, նրա համար միտք է անում։ Չեք կարող երևակայել, տեր թագավոր, թե ինչքան բան տարան, և, վերջապես, ինչ անպատվություն էր էդ մեր թագավորի համար։ Ի՞նչպես հաց ուտի,— պատասխանում է աղվեսը հառաչելով։

— Բան չկա, դարդ մի՛ անի, սիրելի փեսա, աշխարհք է, էդպես էլ կպատահի,– խնդրում է թագավորը։— Այժմ հարսանիք է, ուրախանանք, քեֆ անենք։

Ու քեֆ են անում, ուտում, խմում, ածում, պար գալի․ յոթն օր, յոթ գիշեր հարսանիք անում։ Աղվեսն էլ դառնում է քավոր։

Հարսանիքից հետո թագավորը իր աղջկանը մեծ բաժինք է տալի ու հանդեսով ճամփա դնում Չախչախ թագավորի հետ։

— Կացե՛ք, ես առաջ գնամ, տունը պատրաստեմ, դուք իմ ետևից եկեք,— ասում է քավոր աղվեսը ու վազ տալի։

Վազ է տալի, վազ, տեսնում է՝ մի դաշտում մեծ նախիր է արածում։

— Էս ո՞ւմ նախիրն է։

Ասում են․

— Շահ-Մարինը։

— Պա՜, Շահ-Մարի անունը էլ չտաք, որ թագավորը նրա վրա բարկացել է, զորքով իմ ետևից գալիս է․ ով նրա անունը տվավ՝ գլուխը կտրել կտա։ Որ հարցնի, թե ումն է, ասեք՝ Չախչախ թագավորինը․ թե չէ՝ վայն եկել է, ձեզ տարել։

Վազ է տալի, վազ, տեսնում է՝ ոչխարի հոտը սարերը բռնել է։

— Էս ո՞ւմն է։

— Շահ-Մարինը։

Հովիվներին էլ նույնն է ասում։

Վազ է տալի, վազ, տեսնում է՝ ընդարձակ արտեր, հնձվորները միջին հնձում են։

— Էս ո՞ւմ արտերն են։

— Շահ-Մարինը։

Հնձվորներին էլ նույնն է պատվիրում։

Վազ է տալի, վազ, տեսնում է՝ անվերջ խոտհարքներ։

― Էս ո՞ւմն են։

— Շահ-Մարինը։

Խոտ հարողներին էլ նույնն է ասում։

Հասնում է Շահ-Մարի պալատին։

— Շահ-Մա՜ր, ա՛ Շահ-Մա՜ր,— գոռում է, հեռվից վազելով։— Քու տունը չքանդվի, միամիտ նստել ես։ Թագավորը քեզ վրա բարկացել է, մեծ զորքով գալիս է, որ քեզ սպանի, տունուտեղդ քանդի, տակնուվրա անի, ունեցած-չունեցածդ էլ թագավորական գրի։ Մի անգամ քեզ մոտ մի վառիկ եմ կերել․ էն աղուհացը դեռ չեմ մոռացել։ Վազեցի, եկա, որ քեզ իմացնեմ։ Շուտ արա, գլխիդ ճարը տես, քանի չի եկել։

— Ի՞նչ անեմ, ո՞ւր գնամ,— հարցնում է սարսափած Շահ-Մարը ու տեսնում է, որ, ճշմարիտ, հեռվից փոշի բարձրացնելով, գալիս է թագավորը։

— Փախի՛, շուտով ձի նստի, փախի՛, էս երկրից կորի՛, էլ ետ չնայես։

Շահ-Մարը իսկույն նստում է իր լավ ձին ու փախչում էդ երկրից։

Աղվեսի ետևից գալիս են հարսանքավորները։ Գալիս են զուռնով, թմբուկով, երգով, զորքով, հրացան արձակելով ու աղմուկով։

Գալիս են Չախչախ թագավորն ու իր կինը ոսկեզօծ կառքի մեջ, նրանց աոջևից ու ետևից՝ անհամար ձիավորներ։

Հասնում են մի դաշտի։ Տեսնում են՝ մեծ նախիր է արածում։

— Էս ո՞ւմ նախիրն է,— հարցնում են ձիավորները։

— Չախչախ թագավորինը,— պատասխանում են նախրապանները։

Անց են կենում։ Հասնում են սարերին։ Տեսնում են՝ ոչխարի սիպտակ հոտը սարերը բռնել է։

— Էս ո՞ւմն է,— հարցնում են ձիավորները։

— Չախչախ թագավորինը,— պատասխանում են հովիվները։

Անց են կենում։ Հասնում են ընդարձակ արտերի։

— Էս ո՞ւմ արտերն են։

— Չախչախ թագավորինը։

Հասնում են խոտհարքներին։

— Էս ո՞ւմն են։

— Չախչախ թագավորինը։

Ամենքը մնացել են զարմացած, Չախչախ թագավորն ինքն էլ քիչ է մնում՝ խելքը թռցնի։ Էսպեսով, աղվեսի ետևից գալիս են, հասնում Շահ-Մարի պալատներին։

Քավոր Աղվեսն էնտեղ արդեն տեր է դառել, կարգադրություններ է անում։ Ընդունում է խնամիներին, ու նորից սկսում են քեֆը։

Յոթն օր, յոթ գիշեր էլ էստեղ են քեֆ անում, ու խնամիները վերադառնում են իրենց տեղերը։

Չախչախ թագավորը, իր կինն ու Քավոր Աղվեսն ապրում են Շահ-Մարի պալատներում։

Իսկ թագավորից վախեցած Շահ-Մարը մինչև էսօր էլ դեռ գնում է։

Առաջադրանքներ

  1. Հեքիաթը պատմի՛ր աղվեսի ու ջրաղացպանի անունից:
  2. Առանձնացրո՛ւ հեքիաթի գլխավոր հերոսներին և բնութագրի՛ր նրանց 3-4 բառով:
  3. Աշվես-խորամանկ, ջաղացպան- միամիտ, թագավոր-ագահ:
  4. Հեքիաթը բաժանի՛ր հատվածների և վերնագրի՛ր։
  5. Աղվեսի հնարամտությունը, Հարսանիք, պալատ:
  6. Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բացատրի՛ր։
  7. Առանձնացրո՛ւ ուրիշի ուղղակի խոսք պարունակող հինգ նախադասություն։ Դո՛ւրս գրիր և դիտարկիր դրանց կետադրությունը։ — Հը՞, գող անիծված, դու ես կերել իմ պանիրն ու բաղարջը, հա՞․ կաց, հիմի ես քեզ պանիր ցույց տամ։ — Թագավորն ապրած կենա, ձեր կոտը մի տվեք, Չախչախ թագավորը մի քիչ ոսկի ունի, չափենք ետ կբերենք։
  8. Խորհուրդ տուր Շահ Մար թագավորին։
  9. Մի փախիր, աղվեսը ստում է:
  10. Ի՞նչ է սովորեցնում հեքիաթը։ Կարծիքդ ներկայացրու մի քանի նախադասությամբ։
  11. Հեքիաթը մի կողմից ցույց է տալիս որ խորամանկությամբ կարող ես խաբել, բայց սուտը մի օր կբացվի և երկար չես կարող ուրիշի դերը խաղալ:
  12. Հեքիաթի գաղափարին համապատասխան առած ասացվածքներ ընտրիր։
  13. Ստի ոտքերը կարճ են: Լավություն արա, գցիր ջոուրը: Էշն ինչ գիտի, նուշն ինչ է:

Black Kiddy

In a deep forest there lives a goat. She has a lovely black kiddy. Every day she leaves the kiddy at home and goes to the field to graze. In the evening she comes home, knocks at the door and calls:

Black kiddy, 

Lovely sonny, 

I have walked over the hill and dale, 

I have made sweet milk for you, 

Open the door let me in, 

And I will give(կտամ քեզ) you sweet, sweet milk, 

Black kiddy, 

Lovely sonny! 

The kiddy jumps to his feet and opens the door. Mother goat gives him milk and goes to the field to graze again.

The wolf sees all this and one evening he comes up, knocks at the door and calls in his harsh voice:

Black kiddy, 

Lovely sonny, 

I have walked over the hill and dale, 

I have made sweet milk for you, 

Open the door let me in, 

And I will give you sweet, sweet milk, 

Black kiddy, 

Lovely sonny! 

The kiddy listens and listens and then asks:

”Who are you? I don’t know you. My mother doesn’t call that way. She has a sweet, soft voice. Go away…..Don’t come here any more”

The wolf goes away.

Soon mother goat comes, knocks at the door and calls:

Black kiddy, 

Lovely sonny, 

I have walked over the hill and dale, 

I have made sweet milk for you, 

Open the door let me in, 

And I will give you sweet, sweet milk, 

Black kiddy, 

Lovely sonny! 

The kiddy opens the door, drinks his milk and tells his mother about the wolf.

“Ba, ba, ba, ba dear Blacky….Well done! It is good that you didn’t open(չբացեցիր) the door. It was the wolf(գայլն էր). If he comes again(Եթե նա կրկին գա), shout at him, “If you don’t go away my mother will kill you(քեզ կսպանի) with her sharp horns”.