Թվերի բաժանելիուցյան հայտանիշները․ 3-ի, 9-ի,4-ի,5-ի,10-ի,2-ի

3-ի բաժանվում են այն թվերը որոնց կարգերում եղած թվերի գումարը բաժանվում է երեքի օրինակ՝ 111, 333,321,342։

9-ի բաժանվում են այն թվերը որոնց կարգերում եղախ թվերի գումարը բաժանվում է 9-ի օրինակ՝ 909,450,405։

4-ի բաժանվում են այն թվերը որոնց գության վերջում կա 2 0-ներ կամ վերջին 2 թվանշանները կազմում են 4-ի բաժանվող թիվ՝ օրինակ 312,636

5-ի բաժանվում են այն թվերը որոնց գրության վերջում 0 է կամ 5 օրինակ՝505, 555, 665

10-ի բաժանվում են այն թվերը որոնց գրության վերջում կա 0 օրինակ ՝550,440,110,220,330,660,10,20,30,40,50,60,70,80,90։

2-ի բաժանվում են բոլոր զույք թվերը օրինակ՝ 44,40,20,50,30,80,90,70,10։

մաթեմատիկա

916)Էյֆելյան աշտարակն ունի երեք  դիտահարթակ որոնց առաջինը գետնից  57մ բարձրություն ունի,  երկրորդը նրանից 58 մ-ով բարձր է,  իսկ երորդը գետնից բարձր է 276 մ: Ինչքան ժամանակում վերելակը երկրորդ  դիտահարթակից կհասնի  մինչև երորդը, եթե 1   վայրկյանում բարձրանա 3մ 22սմ։

 

Լուծում

1) 57+58=115 մ (II)

2)276-115=161 մ

161 մ=16100սմ

3մ 22սմ=322սմ

3)16100:322=50վ

Պատ․՝ 50վ

917)Զբոսաշրջիկները շրջագայության են դուրս եկել երեք միատեսակ ավտոբուսներով։ Առաջինում կա 48 զբոսաշրջիկ, երկրորդում՝ 39, իսկ երրորդում՝ 33։ Կարելի  է արդյոք բոլոր զբոսաշրջիկներին հավասար  քանակներով տեղավորել այդ ավտոբուսներում։

Լուծում

1)48+39+33=120(զբ․)

2)120:3=40(զբ․)

Պատ․՝ այո

918) Ձմոռ պապը երեխաներից ամեն մեկին մի նվեր տվեց որի մեջ կար այնքան  կոնֆետ որքան որ այդ երեխայի տարիքն էր; Քանի կոնֆետ բաժանեց Ձմեռ պապաը,  եթե այդտեղ  կային 9 երեխաներ, որոնց բոլորի տարիքները տարբեր էին, ընդ որում ամենակրտսերը 6 տարեկան էր, իսկ ամենաավագը՝ 14

Լուծում

6+7+8+9+10+11+12+13+14=90

Պատ․՝ 90 կոնֆետ

մաթեմատիկա 24․11․23

778)լրացրեք բաց թողնված թվերը

783)A քաղաքում կա 35000-ով ավելի բնակիցչ, քան B քաղաքում,   և 47500-ով ավելի, քան C քաղաքում։ Ընդամենը քանի բնակիչ կա այդ քաղաքներում , եթե B քաղաքում բնակվում է 1325600 մարդ։

Լուծում

1)1325600+35000=1360600(A քաղաք)

2)1325600-47000=1278600(Cքաղաք)

3)1360600+1325600+1278600=3964800 բն․(միասին)

Պատ․՝ 3964800 բնակիչ

Աղա նազար

Նազարը մի փոքրիկ գյուղի գզիր էր, ծույլ ու աղքատ և մանավանդ շատ վախկոտ մարդու մեկն էր, բայց սիրում էր մեծ-մեծ խոսել և գլուխ գովել:
Հաստլիկ ու կարճ էր հասակով, հաստ գոտի էր կապում, որի մի կողմից միշտ քաշ էր ընկած կարմիր մեծ թաշկինակը, իսկ մյուս կողմը  միշտ խրած կար գրիչ-մելանի տուփը:
Ինչպես էր պատահել, որ գյուղի հանգուցյալ տերտերից մի քիչ գրել-կարդալ էր սովորել, և այդ պատճառով էլ գյուղի միակ «գիտնակ-կարդացվոր» մարդն էր համարում իրեն:
Մի աչքաբաց կնիկ ուներ, որ օր ու գիշեր հարևանների դռանը աշխատում էր ու հաց էր թխում, կով կթում…և դրանով տունը պահում: Նազարն իր գզիրի պաշտոնից ստացած չնչին բանը տալիս էր ծխախոտի և օղիի. տան համար օգուտ չուներ, դեռ լավ էր, որ ցերեկն էլ փորը դուրս էր գցում այս ու այն հարևանի կամ ռեսի տանը, եթե ոչ խեղճ կինը անկարող էր կշտացնել Նազարին, որ բախտի տվածով` անհագ ախորժակի տեր էր: Ո՛չ տղա ունեին, ո՛չ աղջիկ, միայն մի սև էշ ունեին, մի քանի հավ և մի աքլոր: Գյուղի եզերքին էլ երկաչքանի մի փլփլկած խրճիթ ունեին. մի աչքում մարդ ու կին էին պառկում, մյուսումն էլ էշն ու աքլորի ընտանիքը: Այնպես փլփլկած էր խրճիթը, որ երբ հավերը երդիկը քջուջ էին անում, հողը մաղվում էր անձրևի պես, իսկ վայ թե էշը իր փողը փչեր-ողջ խրճիթը կդողդողար: Եվ երբ քամի էր լինում, մազ էր մնում, որ տունը թևի տակ դներ ու տաներ:
– Ա՛յ մարդ, – գանգատվում էր կնիկը, – ոչ բարով ես էլ աշխարհք մտա, մարդ առա. Էսպես էլ օ՞ր կլինի, էսպես էլ ապրուստ կլինի, որ մենք ենք անում:
– Ի՞նչ անեմ , ա՛յ կնիկ, – ասում էր Նազարը, – ես էլ գիտեմ, որ գեշ է. ճարս ի՞նչ: Էս աշխարհքիս վրա, ինչքան ես հասկացա, ավելի լավ է մարդ մի մատնոց բախտ ունենա, քան մի կարաս խելք…թե չէ, դու ասա, ես հո՞ խելառ չեմ, պատճառն ի՞նչ է որ աղքատ եմ:
– Խելառ չես, բայց խելոքի պես էլ չես: Չէ՞ որ , այ´ մարդ, բախտս ո՞րն է, հո նստածդ տեղը պուտուկով ոսկի չպիտի՞ գտնես: Գնա՛, – խրատում էր խեղճ կնիկը, – գնա´, գլուխդ քարին տուր, քարը գլխիդ, տե՛ս փող չե՞ս վաստակի, մարդ չե՞ս դառնա:
– Կնի՛կ, դու կնիկ ես . փուչ կխոսիս: Ասել եմ ու էլի կասեմ, թե բախտն է բանը. բախտը որ տա մարդուս, նստած տեղն էլ կուտա: Ի՞նչ է, ես  ու՞մից պակաս տղամարդ եմ, որ ողջ գեղի գիտունը ես եմ, բայց արի տես, որ բախտ չունիմ: Ռեսն ի՞նչ է իմ քովս, Տերտերանց Պողոս աղան ի՞նչ է իմ քովս. նրանց ես մի բրդուճ կանեմ, կուտեմ` թե´ խելքի, թե´ կտրիչության կողմից, բայց տե՛ս որ նրանք բախտ ունին ու էստեղից էլ գոմշի տկով ոսկի:
– Հա´, դու էիր պակաս նրան չհավանելու, – ծաղրում էր կնիկը, – հլա՛ մեկ քիթ ու բերանդ սրբիր, նոր խոսիր: Մարդաչնման – մարդաչհավան:
Պապանձվի´ր, – գոռում էր Նազարը, – կնիկն ի՞նչ է, որ իր գլխավորի վրա էսպես ամբարտավան բերան բանա…
Ա´խ, բախտ չունեմ, բախտ որ ունենայի, թագավորի աղջիկը կնիկս կլիներ, չէ թե քեզ պես անզգամը: – Ու զայրացած դուրս էր թռչում , դուռը  թափով զարկում խեղճ կնկա երեսին, նստում էր սև էշը, մի ձեռքով երկայն մահակը բռնած, մյուս ձեռքով դաստակը ժանգոտ թրի, որ իբրև գզիր կապել էր մեջքին և ասպանդակելով էշը քշում էր գյուղամեջ: Գնում էր և քթի տակ ինքն իրեն հետ խոսում. «Մարդս բախտ պիտի ունենա, բախտ: Խելք, կտրիճություն դարդակ բաներ են»:
Գյուղի երեխաները վազ էին տալիս նրա հետևից ու բղավում.
Բարո´վ տեսանք, փչան Նազար, էդ հրեղեն ձիով ավազակները բռնելու՞ կերթաս, բարի´ հաջողում:
Կատաղում էր Նազարը, երկայն մահակով հարվածում էր ափն ընկած չարաճճիներին:
Ձեննե՛րդ, լակոտներ, ես ձեր հոր տեղն եմ , ձեր հորից մեծ մարդ եմ, ես Աղա Նազարն եմ: Սուսե´ք, թե չէ թրով ականջներդ կկտրեմ:
Մեղա՛, մեղա՛, Աղա Նազար, բարով եկար, Աղա Նազար, բարով եկար:
Ապրի´ք, ձագուկներս, էդպես ասեք – Աղա Նազար:
Եվ գոհ ու զվարթ գնում թր Նազարը, բերնին դրած չիբուխը, որից ծուխը բարձրանում էր թոնրի պես  գնում էր ռեսի դռան առաջ կանգնում: Ռեսի հրամանները տանում էր այս տանից այն տունը, մի տեղ  – ճուտ էր ուտում, մի ուրիշ տեղ` մածուն, մի տեղ մի օղի էր վայելում, մի ուրիշ տեղ` մի հավկիթ կուլ տալիս:
Օրը մթնում էր, և Աղա Նազարը կուշտ ու հարբած, իր իշու հետ դառնում էր տուն:
Մի երեկո խեղճ կնիկը վառել էր օջախը, վրան դրել էր ջրով լի մի կավե աման, մեջն էլ մի քանի հատ կարմիր տակ:
Նազարը աղայի նման թիկն էր տվել խոտի բարձին. Ամեն օրվա պես այսօր էլ գլուխը տաք էր` առյուծի կաթ կար փորի մեջ. հա՛, թիկն էր տվել, չիբուխը վառել ու միտք էր անում:
– Ա՛յ կնիկ, միտք եմ անում աշխարքի բանը. Մեր գեղը ինձնից խոլոք, բանգետ ու կտրիճ մեկը չկա:  Էսօր ռեսին ու գեղի իշխաններին, կուզեմ ասել` իշխաններին էնպես իմաստուն բաներ ասացի, որ բերանները  բաց մնացին, բայց օգուտն ի՞նչ:
Կինը լուռ էր, սիրտ չուներ խոսելու. այսօր խեղճը առավոտից մինչև երեկո ոտքի էր եղել, հարևանի բուրդն էր լվացել գետի մեջ ու սաստիկ հոգնել էր:
Կնի՛կ, ասել է աստղը, թե բախտը որ կա, ոսկի հավկիթ ածող մի կույր հավ է, որ անարժանների գոգի մեջ է իր բնկալը դնում: Ի´նչ իմաստուն խոսք:
Աղա Նազարը, քեֆը տեղը, խոսում էր ու խոսում, առանց պատասխան առնելու: Հաց կերան, պրծան, պատրաստվեցին քնելու: Սովորույթ էր, որ քնելուց առաջ, միշտ, իրար հետ ելնում էին իշուն նայում, խոտ տալիս ու դառնում. ասենք Ի՜նչ սովորույթ. Ճշմարիտն այն էր,  որ Նազարը վախենում էր գիշերը մենակ դուրս գալ և դրա համար էլ ամեն անգամ ասում էր կնկանը, թե կնի´կ դու ճրագը  բռնե, լույս արա, ես տեսնիմ իշու առաջը բան կա՞, թե ոչ:
Կնիկը ճրագը բռնել էր: Նազարը դուռը բացեց.ամառվա երկնքի երեսին շողին էին տալիս ոսկե աստղերը:
Կնի՜կ, ա՜յ կնիկ, թե որ բախտ ունենամ` մեծ մարդ կդառնամ ու էս աստղերի համրանքի չափ ոսկի կունենամ…
– Դու իշուն նայե, քեզնից բան դուրս չի գա:
– Ի՜նչ ես ասում, թե որ բախտն ուզենա, ինձնից մեծ մարդ դուրս չի՞ գա…
– Հա´, հա´, թե որ բախտն էլ ուզենա, էլի քեզնից մարդ դուրս չի գա, ու՞ր մնաց, թե մեծ մարդ:
– Հաստա՞տ, – վիրավորված հարցրեց Նազարը:
– Հաստա´տ ու հաստա´տ, փսլնքոտ:
– Ձե´նդ կտրե, – գոռաց Նազարը:
– Կորի´, գնա´, հերիք մեծ – մեծ խոսիս, հոգիս հանեցիր, հարբած լոպպազ, – ասաց կնիկը, իսկույն տուն մտավ և դուռը ամուր փակեց:
Խեղճ Նազարը մնաց դուրսը. վախից դողում էր:
– Էս էլ իմ բախտից. որտե՞ղ է տեսած, որ կնիկը մարդուն դուրս անե:
– Քեզ պես մարդը չունենամ էլ կլինի, – ձայնեց ներսից կնիկը, – ահա´ն, ա´ռ թուրդ, առ մահակդ ու հայդե՛, էլ աչքիս չերևաս: – Եվ դռան ճեղքի միջով դուրս ձգեց Նազարի զենքերը, գրիչն ու մելանը, գդակն ու թաշկինակը:
– Կնի´կ ջան, ես ու՞ր գնամ էս կես – գիշերին, – աղաչեց Նազարը:
– Գրողի ծոցը, ու՞ր կուզես գնա…
Նազարը աղաչեց, պաղատեց, հնար չեղավ:
– Ա՜յ քեզ բախտ, – տխուր – տխուր ինքն իրեն խոսեց Նազարը և իշու կողքին, չոր աղբի պես պառկեց ու չիմացավ, թե ինչպես քնեց:
Արևը դեռ չէր ծագել, երբ Նազարը խայթվածի պես զարթնեց. իշաճանճերը թափվել – ղժղժում էին նրա քիթ ու բերանի վրա, ուտում, կծում, քցքցում էին խեղճ Նազարին:
Նազարը զայրացած, քնաթաթախ` տարավ – բերավ ափով ամուր զարկեց իր  քթին ու բերանին: Ու մեկ էլ տեսավ – ճանճե՜ր, գազանի չափ խոշոր ճանճե՜ր, ամենքը սատկած, ջարդ ու եղած, իրար վրա թափվել են գետնին: Նայեց…Ինչքա՜ն շատ , հարյուր հատ, ավելի, ավելի, հազարի չափ, համրանք չկա…
– Տո´, ես տղամարդ եմ եղել, մեկ զարկով հազարը սպանեցի…
Ու մեկեն ոտքի ելավ, կարմիր մեծ թաշկինակը փռեց, մատները թաթխեց մելանի մեջ ու մեծ տառերով վրան գրեց. –
«Աղա Նազար, Աղա Նազար,
Որ մեկ զարկով ջարդի հազար»:
Դրոշակի պես թաշկինակը կախեց մահակի ծայրից, թուրը կապեց մեջքին, նստավ իշուն, չիբուխը դրեց բերանը ու, ծուխը ամպի նման բաց թողելով ասաց.
– Հողը էն տղամարդու գլխին, որ կնկա անուն կուտա:
Ու Նազար, դու´, Աղա Նազար, էշը քշեց, ընկավ մեծ ճամփան ու գնաց դրոշակը ձեռքին, թուրը մեջքին, չիբուխը բերնին, գլուխը`բարձր, փափախը ծոծրակին, հպարտ, աղավայել…
Անցորդները, թե´ ոտավոր, թե´ձիավոր, տեսնում էին Աղա Նազարին, էշն ու թուրը, զարմանքով կարդում էին դրոշակը և վախից սասանում:
– Ամա՜ն, Աղա Նազար, ոտքդ պագենք, խղճա´ մեզ, խեղճ մարդիկ ենք, – աղաչում էին ճամփորդները:
– Գնացե´ք ձեր ապրուստի հետևից, – հրամայում էր նա և ամենքից մի քիչ հարկ էր վերցնում, որից հաց ու ծխախոտ, որից օղի ու չամիչ և ուրիշ մանր – մունր բաներ: Գնում էին անցորդները թե´ ոտավոր, թե´ձիավոր և իրենց գնացած տեղերում  պատմում էին Աղա Նազարի կտրիճության և բարության մասին:
Գնում էր Աղա Նազարը և խոսում էր ինքն իրեն հետ. «բախտն է բերում սրանց իմ դուռը. թե որ բախտն ուզենա, ոսկու քարվաններ կբերե, առջևս կթափե»:

 

Ասելն ու կատարվելը մեկ եղավ:
Աղա Նազարը նոր էր մի ձոր իջել և ձորից ելել, մեկ էլ տեսավ, որ սարի փեշերով փոշի է բարձրանում ու փոշու միջից զը՜նգ հա զը՜նգ, զը՜նգ հա զը՜նգ  շորորալով մի քարավան է գալիս. էն էլ ի՜նչ քարավան, գլուխը սարի տակն է , պոչը սարի գագաթի ամպերի միջից նոր է ծայր տալիս:
«Թե որ բախտս բանի` էս քարվանը իմս կլինի»:
Քարվանը մոտեցավ: Աղա Նազարը քարվանապետի կեռ թուրն ու երկայն նիզակը տեսավ թե չէ, վախից ճանապարհի կողքին մի ժայռի հետև կուչ եկավ: Քարվանը եկավ, հասավ ժայռի դիմաց. մեկ էլ հանկարծ քարվանապետի աչքին դիպան իշու սուրուլիկ ականջները ու դրոշակի ծայրը, և գոռաց.
– Ո՞վ ես, մա՞րդ, թե սատանա…
Լսեց Աղա Նազարը, մազ մնաց լեղին  պատռվեր: «Էստեղ խելքի ու կտրիճության տեղ չէ. բախտի տեղ է», – հազիվ կարողացավ մտածել և,  թաքստոցից ելնելով, ցցվեց քարվանի առաջը ու բարձր ձայնեց.
Ես եմ, Աղա Նազար,
Որ մեկ զարկով ջարդե հազար:
Քարվանապետը նայեց դրոշակին, զարմացավ լսեց նրա ուժով ձայնը, վախեցավ ու վախից գլուխը կորցրած` իրեն ուղտի վրայից վայր ձգեց Աղա Նազարի ոտների տակ:
– Աղա´ Նազար, քո բախտն եմ ընկել. քարվանը քեզ մատաղ, իմ ու ընկերներիս կյանքը բաշխե. խեղճ մարդիկ ենք` վարձով ծառայողներ…
– Բաշխեցի, – խրոխտ պատասխանեց Աղա Նազարը, – զուր արունք անել չէ իմ ուզածը:
Քարվանապետի ընկերներն եկան խոնարհ գլուխ տվին Աղա Նազարին ու քարվանը բեռներով հանձնեցին նրան:
Նազարը շատ ուրախացավ: Նայեց ուղտապաններին որ խեղճ – խեղճ կանգնել էին ` վեհանձնությունը  բռնեց, ամեն մի ուղտապանին մեկական ուղտ նվիրեց իրենց բեռով, իսկ քարվանապետին` երկուսն ավելի:

Գնացե՛ք, ձեր երեխաները պահեցեք, և քարվանի տերերին ասացե՛ք, թե քարվանը Աղա Նազարը տարավ: Մի՛ք վախենա:
Ուղտապանները երկնից –գետինք շնորհակալ եղան: Ուրա՛խ – ուրա՛խ գնացին` աշխարհքով մեկ փառաբանելով Աղա Նազարի   քաջությունն ու բարությունը:
Աղա Նազար, հիմա հաստատ որ Աղա Նազար. էշը նստած անցավ քարվանի գլուխն ու մեն մենակ հետևից քարշ տվեց քարվանը` կուշտ ու կուռ ծխելով չիբուխը ու հետն էլ բարձր – բարձր խոսելով.
«Ես ասում էի չէ՞, թե բախտն է բանը. խելք, կտրիճություն դատարկ բաներ են. էդպես եղա°վ, – էդպես էլ եղավ: Հիմի, ա´յ Աղա Նազար, քարվանդ տար քաղաք, ծախի, քեզ համար մեկ քյոշք ու սարայ շինի՛ր, ընկի´ր կաղքիդ, առքով – փառքով ապրի՛ր»…

 

 

Ու գնաց Աղա Նազարը, շատ թե քիչ, ճամփան գիտե, մտավ մի ուրիշ թագավորի հողը: Դու մ՛ի ասիր` էդ տեղերը ավազականոց են եղել. Աղա Նազարն էլ միամիտ միամիտի պես:
Ավազակները ճանապարհի եզերքներին  որսկան շների պես դարան մտած` աչք էին պահում գնացող – եկող ճամփորդներին կողոպտելու համար. հենց որ տեսան` մեծ հարուստ քարավան է գալիս, ուրախությունից սրտները ճախր ելան, բայց երբ մոտեցավ քարվանը, ավազակներից գրաճանաչը կարդաց դրոշակը, և իմացան, որ Աղա Նազարինն է քարվանը – վրաները ջուր մաղվեց: «Աղա Նազարն է, պահո՜, անունը լսել էինք, հիմի  ինքն է… », – ավազակները վախով ասում էին իրար: Խորհրդի նստան իսկույն: – «Էս չեղած բան է. մեն – մենակ, անծայր քարվանի գլուխն անցած, ո՛չ պահապան, ո´չ օգնական, տեսիլք է ախպե՛ր»:

Տո´, ի՜նչ տեսիլք, հաստատ բան է:
Աղա Նազարը կամ դևի ուժ ունի, կամ սատանի հնճարք:
Տղերք,  լավն էն է, թողնենք երթա, գլուխներիս փորձանք չգա…
Ավազակապետը վերջ տվեց վեճին: – «Աղա Նազարը, ասաց նա դևի ուժ էլ ունի, սատանի հնճարք էլ. թե չէ` էս քոսոտ իշով անցել է հազար ճամփա. էս ժանգոտ հին թրով չար ու թշնամու է սասանացրել: Հանաքի տեղ չէ: Լավն էն է` երթանք, մեր թրերը դնենք Աղա Նազարի ոտքերի տակ, խնդրենք, որ դառնա մեր պետը. նրա անունով աշխարհք կտիրենք»: Ամենքը մեկ խոսք եղան, ու քառասուն հոգին մեկ մարդու պես եկան, գլուխ տվին ու թրերը դրին Աղա Նազարի իշու ոտքերի առջև:
Աղա Նազարը դեռ գլխի չէր ընկել, երբ ավազակապետը ասաց.
Աղա´ Նազար, Աղա՛ Նազար, մենք ամենքս, քառսուն ընկեր – տղերք, էսուհետ քո ծառան ենք: Էս կտրիճների պետը ես եմ. հիմի տեսնում եմ, որ դու ես միակ արժանավորը ` մեր գլուխ – գլխավորը լինելու:
Ապրի´ք, տղերք, – ասաց Աղա Նազարը հանգիստ ձայնով ու թուքը սրբելով, – որ մենակ մեկ զարկով հազարն եմ ջարդում, ձեզ հետ մեկտեղ հիմա հարյուր հազարը չեղածի պես . մեր դեմ` էլ աշխարհք չի կարող կանգնի:
Ավազակները Աղա Նազարին թռցրին, տարան իրենց բերդը, որ արծվի պես թառել էր հեռու  սարի գլխին`աչքերը ամեն կողմ սրած:
Նստեցրին նրան փառքով օջախի վերին գլուխը, թանկագին գորգի վրա, համեցրին քիրազի չիբուխը  ու բարև բռնած կանգնեցին ոտքի:
Բերին ընտիր խորտիկներ և ազնիվ գինիներ: Աղա Նազարը նստել էր հպարտ ու բախտավոր:
Ավազակների պետն ասաց.
Աղա Նազար, դու քո աղայությանդ վայել, հանգիստ նստիր, քո անունը մեր վրա լինի, հերի՜ք է:
Ու քառասուն ավազակները Աղա Նազարի անունով զարկում էին քոչ ու քարավան, արշավում էին գեղ ու քաղաքներ, կտրում, թափում, ավար առնում ու հարկ դնում վրաները: Աղա Նազարի անունը թնդում էր ամեն տեղ. Ժողովուրդները ահ ու սարսափի մեջ էին:
Մի օր էլ հավաքվեցին գյուղ ու քաղաք. գնացին թագավորի մոտ գանգատ, թե չգիտեք ո՞վ է մեր թագավորը, ու՞մ պիտի հարկ տանք. երկու թագավորի հարկ չենք կարող տալ. մեռա՜նք, մեռա՜նք. կամ դու եղիր հաստատ թագավոր, կամ երթանք Աղա Նազարի դուռը:
Թագավորն էլ զորք հավաքեց ու եկավ մի գիշեր բանակ դրեց Աղա Նազարի բերդի դիմաց: Առավոտ կանուխ ավազակները տեսան զորքը ու եկան ասացին Աղա Նազարին.
– Աղա Նազար, որ մեկ զարկով ջարդես հազար, դու էս մեծ օրվա համար էիր մնում , որ փառքդ շատանա, անունդ ծովեր անցնի: Թագավորն եկել, անթիվ, անհամար վրան է զարկել. կռիվ է ուզում:
Վախից Աղա Նազարի սիրտը սկսեց դողալ ու , չիբուխի ծուխը բերնից հազիվ դուրս քշելով, ասաց.
Շատ լավ, պատրաստվեցեք երթանք: Ու իր մտքում խոսում էր. «Էստեղ ի՞նչ  կտրիճության տեղ է . քանի° գլուխ ունիս թագավորի զորքի դեմ ելնելու, բախտն է բանը, բախտ որ ունենամ… »:
Թագավորի զորքը իրար անցավ: Բոլոր զինվորները վաղուց արդեն հազարավոր մարդկանց բերանից լսել էին Աղա Նազարի աննման քաջության, խելքի ու վեհանձնության մասին: Հիմա որ բերել էին նրանց Աղա Նազարի հետ կռվելու` բարձրաձայն ասում էին` ինչպե՜ս դուրս գնաս Աղա Նազարի դեմ, որ մեկ զարկով հազար կջարդե: Մենք չենք կռվի. Թող Աղա Նազարն ու մեր թագավորը իրար հետ կռվեն. ով որ հաղթեց , թող նա լինի թագավոր: Եվ զորքը բոլորով մեկ հայտնեցին թագավորին, թե թող ինքը մենակ երթա Աղա Նազարի դեմ, Աղա Նազարն էլ մենակ գա թագավորի դեմ . թագը քաջին կվայելե, զուր արյուն թափելու ի՞նչ պետք կա: Մենք կռվողը չենք…
Պատգամավորներ ուղարկեցին այս մտքով Աղա Նազարի մոտ:
– Շա՜տ լավ, թող էդպես լինի, հաշիվը մեկ է, – պատասխանեց կտրիճ Աղա Նազարը`մտքի մեջ իրեն ասելով – « Ճարս ի՜նչ»:
Թագավորն էր. հրեղեն ձին նստած, ահագին փայլուն թուրը քաշած`եկավ խրոխտ կանգնեց դաշտի միջին:
Ավազակների պետը իր նժույգ – ձին բերեց, որ Աղա Նազարը նստի, Աղա Նազարը մերժեց, ասելով` պետք չէ՛:
Տվեց իր երկաթ կտրող թուրը, Աղա Նազարը մերժեց, ասելով` պետք չէ´:
Հավաքված ժողովուրդն ու զորքը այս բանը տեսնելով շատ զարմացան:
Աղա Նազարն էլ սև էշը նստած, մեկ ձեռքին դրոշակը, մյուս ձեռքին ժանգոտ թուրը` եկավ կանգնեց թագավորի դեմ հանդիման:
Թագավորը նայեց Ազա Նազարին – նրա կերպարանքը, էշն ու թուրը, մտածեց. – «Հը՜մ, հասկացանք. Աղա Նազարի կտրիճությունը իր խելքի մեջն է: Էստեղ ուժի տեղ չէ: Պետք է նայեմ, ինչ որ նա անե, էն էլ ես կանեմ»:
– Դու՞ ես Աղա Նազարը, – հարցում արավ թագավորը:
– Աղա Նազարի  նման չե՞մ, ինչ է, չե°ս տեսնում, կարդա դրոշակս, – ասաց Աղա Նազարը: Ծնկները դողացին ու վախից գլուխը թեքեց, պահեց իշու պարանոցի տակ. – «հիմի կզարկե, հիմի կզարկե» – սարսափով մտածում էր Աղա Նազարը:
Այնինչ թագավորն էլ Աղա Նազարի պես գլուխը պահել էր ձիու պարանոցի տակ սրտատրոփ ապասում էր:  Աղա Նազարը տեսնելով, որ զարկը ուշանում է, ուզեց իմանալ, թե ի՞նչ կա. տեսավ, որ թագավորն էլ իրեն պես վախեցել է…ու մեկ էլ աչք չթարթած ` թռավ գետին ու ժանգոտ թրով , ձեռքի բոլոր թափով, տու՛ր թե կուտաս, տու´ր թե կուտաս թագավորի գլխին, վզին…թագը գլորվեց վար: Թագավորը ժամանակ չունեցավ գլուխը վեր բարձրացնելու, ոտները ասպանդակից հանելու. Աղա Նազարը զարկում էր, հա զարկում, իսկի միջոց չէր տալիս. Թագավորը թուլացած փռվեց գետնին. պատռված գլխից արյունը բխում էր աղբյուրի պես:
Աղա Նազարը մեռած թագավորի քագը վերցրեց, դրեց իր արյունոտ թրի ծայրին, բռնեց բարձր, ցույց տվեց զորքին, ժողովրդին և իր ավազակներին:
Ապրած կենա մեր նոր թագավորը, անհաղթելի Աղա Նազարը, – որոտաց զորքը և փողերն ու թմբուկները թնդացրին լեռ ու ձոր:
– Ապրած կենա մեր մեծը, մեր իմաստուն թագավորը` Աղա Նազարը, – ուրախ – ուրախ գոչեցին ավազակները:
Եվ զորքն ու ավազակները վազեցին դեպի Աղա Նազարը: Զինվորները զենքերը դրին Աղա Նազարի ոտքերի տակ, գլուխները խոնարհեցին գետին, հպատակության երդում տվին: Հետո թագավորի  թագը դրին Աղա Նազարի գլուխը, ծիրանին ձգեցին ուսերի վրա և իրենց վահանների վրա բարձրացրած` երգով ու պարով տարան թագավորանիստ քաղաքը:
Ժողովուրդը` մայր ու մանուկ, ծեր ու երիտասարդ, դիմավորելու էին եկել Աղա Նազարին: Եվ ամենքը մեկտեղ ծունկի իջան, հպատակության երդում տվին:
Գուսանները առաջ եկան և երգեցին.
Աղա Նազար մեծ թագավոր,
Բարձըդ, գահըդ շնորհավոր.
Հազար տարի ապրած կենաս,
Ու հետո էլ մահ չունենաս:
Խելքով, շնորհքով, փառաց փառքով
Անցնես, դառնաս մեր երկնքով,
Դու, մեր արև պայծառ շողա,
Մեր թշնամին տեսնի, դողա:
Շվաքիդ տակ ապրինք անվախ,
Թուրըդ կտրե թե´ աջ, թե´ ձախ:
Թո´ղ երկիրըդ անծայր լինի,
Արևն այնտեղ մայր չմտնի:
Աղա Նազար, մեծ թագավոր,
Թուրըդ, թագըդ շնորհավոր,
Ապրիս հազար, Աղա Նազար,
Որ մեկ զարկով ջարդես հազար:
Մեծ հանդեսներով, հաղթական ու ծաղկեպսակ կամարների տակով տարան Աղա Նազարին քյոշք ու սարայը:
Լողացրին վարդաջրով, անուշաբույր յուղերով օծեցին ոտքից գլուխը, փղոսկրե սանրով մազերը սանրեցին, հագցրին գոհարազարդ արքայական զգեստներ և խնդրեցին գահ բարձրանալ:
Դրոշակը տարան քյոշք ու սարայի դարբասի ճակատին բարձր կանգնեցրին, որ հաղթական ծածանի հպատակների վրա` որպես հովանի, թշնամիների վրա` որպես սարսափ:
Թուրը կախեցին գահի վերևը` նախկին թագավորների սխրագործ թուրերի մեջտեղը: Ազնիվ էշն էլ, որ իր տիրոջ փառքի մեջ իր արդար բաժինն ուներ, փաթաթեցին ոսկեթել ծածկոցներով, տարան արքայական ախոռը, տեղ տվին նժույգների վերևը ու մսուրքի մեջ անպարպելի գարի` ընտիր, հատ – հատ մաքրած: Պարտված թագավորի չքնազ թագուհին եկավ, խոնար գլուխը վեր բերեց նոր թագավորին և ասաց.
Շնորհավոր լինի թագդ, Աղա Նազար, դու իմ թագավոր, դու իմ անհաղթ ամուսին: – Եվ Աղա Նազարը թագավոր –ամուսնու պես գրկեց թագուհու նազուկ մեջքից և տեղ հրամցրեց իր աջ կողքին :
Տերության ամբողջ ժողովուրդն ընկավ մեծ ցնծության մեջ` այսպիսի խելոք ու հզոր թագավոր ունենալու համար:
Աղա Նազարն էլ իր ավազակներին կարգեց մեկին վեզիր, մյուսին` նազիր, մեկին` դահճապետ, մյուսին` գանձապետ, մեկէլներին`զորապետներ ու նահանգապետներ:
Աղա Նազարը նստել հանգիստ թագավորում է , վեզիր ու նազիրը կառավարում են երկիրը  և  օրենքներ հնարում, դահճապետը գլխատում է օրինազանցներին, իսկ գանձապետը Աղա Նազարի պատվերով փող է կտրում: Զորապետները նոր հողեր են կցում տերության հին հողերին, նահանգապետները գանձերի վրա նոր գանձեր դիզում:
Աղա Նազարի համբավը տարածվել է ամեն կողմ: Նրա հին կնիկն էլ լսեց այդ համբավը, եկավ կարոտով գրկեց փառապանծ  ամուսնուն, գովեց նրա խելքն ու շնորհքը և թագավորական հրամանով նստեց նրա ձախ կողքին:
Եվ տարի բոլոր հազար ու մեկ ջահերով լուսավորված էին Աղա Նազարի քյոշք ու սարայները, տարի բոլոր խնջույք կար մարմարե կամարների տակ:
Դուրսը թնդում էին զորքի կեցցեները, և թմբուկները` որոտում թագավորի փառքի համար: Բազմել էր Աղա Նազարը գահի վրա, թագը գլխին, ծիրանին ուսերին, չքնաղ թագուհին աջ կողքին, իրեն կնիկը ձախ կողքին:
Ոսկե սկուտեղներով չնաշխարհիկ պտուղներ և անուշեղեններ էին մատուցում:
Թագավորի ոտների տակ շարվել էին տերության մեծամեծերը և նրանց գեղեցիկ կնիկները:
Մետաքսե բարակ քողերի մեջ մշուշված սիրուն աղջիկները և ոսկեգանգուր մանկլավիկները պարում էին ու երգում:
Աղա Նազարը ծխում էր մարգարտե չիբուխը ու բյուրեղե գավաթով խմում քառասուն տարվա գինին:
Խմում էր գինին ու շոյում էր նազելի թագուհու այտերը և մեղմիկ ասում ականջին.
– Տեսա՞ր, թագուհիս ես ինչ խելոք ու կտրիճ մարդ եմ. գզիր տեղից ելա, հաղթեցի թագավորին, , դառա թագավոր: Աշխարհքիս երեսին բախտ – մախտ դատարկ բաներ են , խելք ու կտրիճություն է մենակ պետք:
Թագուհին մանրիկ ժպտում էր ու մարմարե այտը դեմ անում աղա Նազարին. քաջ ու կտրիճ Աղա Նազարն էլ անուշ պաչ էր անում ու խմում քառասուն տարվա գինին:
Խմում էր ու դառնում իր կնկանը, բոթում էր նրա կողքը ու փսփսում ականջին.
Տեսա՞ր, կնիկ, ինչպես թագավոր դառա: Բա´ ես չէի՞ ասում, թե խելք ու կտրիճություն  դատարկ բաներ են աշխարհքիս երեսին. Մարդս  բախտ պետք է ունենա, մենակ բախտ…
Ծիծաղում էր կնիկը ու կարմիր թուշը դեմ անում Աղա Նազարին. բախտավոր Աղա Նազարն էլ գզիրի իրեն հին սովորության պես կծում էր կնկա թուշը ու խմում քառասուն տարվա գինին:
Հետո թիկն էր տալիս գահի բեհեզյա բարձերին, ծխում էր մարգարտե չիբուխը և միտք էր անում աշխարհքի բանը  ու քա´հ – քա´հ ծիծաղում:
Եվ մինչև այսօր էլ կա ու կենդանի է Աղա Նազարը. նստել է գահի վրա, ծխում է մարգարտե չիբուխը և միտք էր անում աշխարհքի բանը  ու քա´հ – քա´հ ծիծաղում…

մայրենի

100. Տրված բառերից տեղ ցույց տվող ածանցավորբառեր կազմի՛րԳրի՛ր գործածված մասնիկները(ածանցները): Կազմածդ ո՞ր բառերն ենմեծատառով սկսվում:

Օրինակ՝
հույն – Հունաստան:

Հիվանդ-հիվանդանոց-աոց

ծաղիկ-ծաղկաստան-ստան

մուկ-մկստան-ստան

հայ-Հայաստան-ստան

նիստ-նստարան-արան

այբուբեն-այբենարան-արան

դաս-դասարան-արան

դպիր-դպրանոց-անոց

դարբին-դարբնոց-ոց

հյուր-հյուրանոց-անոց

զոր(ք)-զորանոց-անոց

ռուս-Ռուսաստան-ստան

գործ-գործարան-արան

բրուտ-բրուտանոց-անոց

կույս-կուսանոց-անոց

ուզբեկ-ՈՒզբեկստան-ստան

հնդիկ-Հնդկաստան-ստան

թուփ-թփուտ-ուտ

ծիրան-ծիրանուտ-ուտ

Հիվանդծաղիկմուկհայնիստայբուբենդասդպիրդարբինհյուրզոր(ք), ռուսգործբրուտկույսուզբեկհնդիկ, թուփծիրանի:

101. Ընդգծված բառակապակցություններըփոխարինի՛ր ածանցավոր բառերով:

Շատ ու շատ դարեր առաջ (ասորիների երկրում)Ասորեստանում մի իմաստուն մարդ էր ապրում:
Մորու(թփերով ծածկված տեղում)թփուտներում   մի առարկա էր թաքցրել:
Նա որոշել էր այդտեղ իր համար(բնակվելու տեղ)բնակավայր կառուցել:
Տունը դարձրել ես (հավեր պահելու տեղ)հավանոց:
Երեկոյան (դարբինների աշխատանքի վայրում)դարբնոցում կհանդիպենք:
Գետի ափին մի (փոքր հյուղ) հյուղակ ուներորտեղ ապրում էր իր սիրելի կենդանու հետ:
Իրենց (փոքր գյուղի)գյուղակի փողոցներն ու այգիները հիշեց:

102. Բնակավայր կամ տեղանք ցույց տվող բառերին   այնպիսի ածանցներ ավելացրուոր նոր բառեր ըտվյալ տեղի բնակիչ իմաստն արտահայտեն:

Օրինակ՝
լեռն – լեռնցի:

Երևան-երևանցի

քաղաք-քաղաքացի

Վան-վանեցի

Մուշ-մշեցի

Աշտարակ-աշտարակցի

Արտաշատ-արտաշատցի

Դվին-դվինցի

Կարս-կարսեցի

Գյումրի-գյումրեցի

Լոռի-լոռեցի

Ամերիկա-ամերիկացի

Նյու-Յորք-նյույորքցի

Լոնդոն-լոնդոնցի

Սար-սարեցի

Գյուղ-գյուղացի

Երևան, քաղաքՎանՄուշԱշտարակԱրտաշատ,ԴվինԿարսԳյումրիԼոռիԱմերիկաՆյուՅորքԼոնդոնսարգյուղ:

103. Տրված բառազույգերի արմատներըտեղափոխելով՝ բաղադրյալ նոր բառեր ստացի´ր:

Օրինակ՝
բարեժպիտմանկամիտ – բարեմիտմանկաժպիտ:

աՋրահարսծովանկարբժանգապատարծաթագույն,
գհողմածինջրաղացդզորագունդ, երկրամաս:

ա)Ջրահարսծովանկար-ջրանկար,ծովահարս

բ) ժանգապատարծաթագույն-ժանգագույն,արծաթապատ

գ)հողմածինջրաղաց-հողմաղաց,ջրածին

դ)զորագունդ, երկրամաս-զորամաս,երկրագունդ

104. Տրված բառերր բաղադրիչների բաժանի՛րԱրմատներն ի՞նչ մասնիկով են կապվում:

Օրինակ՝
Գրատախտակ – գր(գիր) + ա + տախտակ:

Ձեռագիրգեղանկարշրջագգեստսիրահոժարդեղնակտուցհոդակապ:

Ձեռագիր-ձեռ(ք)+ա+գիր

գեղանկար-գեղ+ա+նկար

շրջագգեստ-շուրջ+ա+զգեստ

 սիրահոժար-սեր+ա+հոժար

 դեղնակտուց-դեղին+ա+կտուց

հոդակապ-հոդ+ա+կապ

21.11.23 Մայրենի

  1. Նշիր այն բառը, որն հոմանիշ է փակագծերում տրված դարձվածքին:
  2. ա. մարզվել, զինվել, սպառնալ, տրորել (սուր ճոճել)
  3. բ. սսկվել, հագենալ, բավարավել, չարախոսել (բերանը ջուր առնել)
  4. գ. խրատել, մտապահել, նշանել, ականջին օղ դնել, (ականջին օղ անել)
  5. դ. վերացնել, սիրաշահել, վրդովվել, հագենալ, (սիրտը առնել)
  6. ե. եռանդագին, մոլեգնած, մարած, շիկացած, (կրակ կտրած)
  7. զ. անտեսել, պաշարել, կուտակել, հանգցնել, (ականջի ետևը գցել)

2.Բառաշարքում ընդգծիր պարզ բառերը:

Կարգ, կատակ, անտեր, կապիկ, վազք, գարուն, տկար, կարիճ, քերիչ, գերան, բարձ, շարան, դիրք, պատճառ, արդուկ, շահույթ, հրաման, հատիկ, հյութ, հնչյուն,  կաղնուտ, ականջ, օրորոց, մրջյուն:

3. Բառաշարքում ընդգծիր անհոդակապ բառերը, ինքդ լրացրու շարքը ևս 5 բառով:

Ծանրակշիռ-հոդակապ, բազմերանգ-անհոդակապ, կեսբերան-անհոդակապ, խաղակես-հոդակապ, մարգարտաշար-հոդակապ, նախօրոք-անհոդակապ, սեպագիր-անհոդակապ,  ընդառաջանհոդակապ, ջրամբար-հոդակապ, նկարագիր-անհոդակապ, աներորդի-անհոդակապ, մարդամոտ-հոդակապ, մայրցամաք-անհոդակապ, ոսպապուր-հոդակապ;

հորեղբայր, ծաղկաման, շաքարավազ  անհոդակապ բառեր

4.Բառաշարքում առանձնացրու հոմանիշ բայերի 6 զույգ: Սփրթնել-գունատվել
ծաղրել-հեգնել,
սարսափել-ահաբեկվել
աղաչել-աղերսել
սաստկանալ- ուժեղանալ
իշխել-տիրել

5.Բառաշարքում առանձնացրու հոմանիշ ածականների 6 զույգ:Լուռումունջ-լռելյայն, ազնիվ-անկեղծ, մեծամիտ-գոռոզ, չնաշխարհիկ-չքնաղ, քաջ-խիզախ, սրտացավ-գթասիրտ

Մաթեմատիկա 20,11,23

748) Կատարեք գործողություններ․

ա)739x(296-18)-(644-600)x2=205354

1)296-18=278

2)644-600=44

3)278:739=2502

4)44×2=88

5)205442-88=205354

բ)3680:20-(394-90):2=32

1)394-90=304

2)3680:20=184

3)304:2=152

4)184-152=32

գ) (6992:38+6293:31)x15-349=5456

1)6992:38=184

2)6293:31=203

3)184+203=387

4)387×15=5805

5)5805-349=5456

դ) 16218։53+75․74-30=5826

1)16218:53=306

2)75×74=5550

3)306+5550=5856

4)5856-30=5826

Ամենապիտանի բանը

Ժամանակով Արևելքի մի հրաշագեղ աշխարհում արդարամիտ և խելացի մի թագավոր է եղել: Նա ունեցել է երեք որդի:

Եղավ, որ այդ թագավորը ծերացավ և կառավարության սանձը կամեցավ դեռ ողջ օրով հանձնել իր ժառանգներից նրան, որն ավելի ընդունակ կլինի այդ դժավրին գործին: Ուստի մի օր կանչեց որդիներին և ասաց. 

-Սիրելի որդիներ, տեսնում եք, որ ձեր հայրը ծերացել է ու էլ չի կարող երկիրը կառավարել: Ես վաղուց իջած կլինեի իմ գահից, եթե կատարված տեսնեի այն միտքը, որ երկար տարիներ պաշարել է հոգիս: Եվ հիմա ձեզանից ով որ իմաստուն կերպով լուծե այդ իմ միտքը, նա կստանա իմ թագը, նա կկառավարե իմ ժողովուրդը:

-Ապրած կենա մեր սիրելի հայրը, սուրբ է մեզ համար նրա վեհ կամքը. Այդ ի՞նչ մեծ միտք է, որ չի կարողացել լուծել նրա իմաստուն հոգին:

-Ահա՛ տեսնո՞ւմ եք այդ ահագին և մեծածավալ շտեմարանը, որ վաղուց շինել եմ: Իմ փափագն էր այդ լցնել այնպիսի բանով, որ ամենապիտանին լիներ աշախարհիս երեսին, և որով կարողանայի բախտավոր դարձնել իմ ժողովուրդը: Այդ շտեմարանը մնում է դատարկ: Եվ հիմա, ո՛վ ձեզնից կարողանա այդ շտերամանը իր բոլոր անկյուններով, ծայրեծայր, լցնել աշխարհի այդ ամենապիտանի բանով, թող նա արժանի լինի գահին: Առե՛ք գանձերիցս ինչքան որ կուզեք և առանձին-առանձին ուղի ընկեք քաղաքե քաղաք, աշխարհ-աշխարհ, գտեք այդ բանը և լցրեք իմ շտեմարանը: Ձեզ երեք անգամ քառասուն օր միջոց եմ տալիս:

Որդիները համբուրեցին հոր ձեռքը և ճանապարհ ընկան: Ամբողջ երեք անգամ քառասուն օր նրանք շրջեցին քաղաքե քաղաք, աշխարհե աշխարհ. տեսան ուրիշ-ուրիշ մարդիկ, ուրիշ-ուրիշ բարքեր ու ժամանակին եկան կանգնեցին հոր առջև:

-Բարով եք եկել, անգին որդիներս, գտե՞լ եք արդյոք և բերել՝ ինչ որ ամենապիտանի բանն է աշխարհում:

-Այո՛, գտել ենք, սիրելի հայր,- պատասխանեցին որդիները: Եվ հայրն իսկույն վեր առավ որդիներին, և գնացին շտեմարանի դուռը. այնտեղ հավաքված էին բոլոր պալատականները և շատ ժողովուրդ: Թագավորը բացեց դուռը և կանչեց մեծ որդուն:

-Ինչո՞վ կլցնես այս ահագին շտեմարանս, սիրելի որդյակ, ի՞նչ բանով, որ աշխարհում ամենապիտանին լինի: Եվ մեծ որդին գրպանից հանեց մի բուռ հացահատիկ՝ պարզելով դեպի հայրը՝ ասաց.

-Հացով կլցնեմ այս ահագին շտեմարանը, թանկագին հայր: Ի՞նչն է աշխարհում ամենապիտանի բանը, քան հացը, ո՞վ կարող է առանց հացի ապրել: Շատ թափառեցի, շատ բան տեսա, բայց հացից անհրաժեշտ ոչինչ չգտա: Այն ժամանակ հայրը կանչում է միջնեկ որդուն.

-Ինչո՞վ կլցնես այս ահագին շտեմարանս, սիրելի որդյակ, ի՞նչ բանով, որն աշխարհում ամենապիտանին լինի:

Եվ միջնեկ որդին հանեց գրպանից մի բուռ հող, պարզելով դեպի հայրը՝ ասաց.

-Հողով կլցնեմ ես ահագին շտեմարանը, թանկագին հայր, ի՞նչն է աշխարհում ամենապիտանի բանը, քան հողը: Առանց հողի հաց չկա, առանց հողի ո՞վ կարող է ապրել: Շատ թափառեցի, շատ բան տեսա, բայց հողից անհրաժեշտ ոչինչ չգտա: Ապա հայրը կանչեց կրտսեր որդուն.

-Ինչո՞վ կլցնես այս ահագին շտեմարանս, սիրելի որդյակ, ի՞նչ բանով, որն աշխարհում ամենապիտանին լինի: Այդ միջոցին կրտսեր որդին հաստատ քայլերով մոտեցավ շտեմարանին, անցավ շեմքը, գրպանից հանեց մի փոքրիկ մոմ, կայծքարին խփեց հրահանը, կայծ հանեց, վառեց աբեթը, հետո մոմը: Բոլորը կարծում էին, թե նա ուզում է լույսով լավ զննել շտեմարանը, նրա ահագնությունը:

-Դեհ, ասա, որդի, ինչո՞վ կլցնես.- անհամբեր ձայնով հարցրեց հայրը:

-Լույսով կլցնեմ այս ահագին շտեմարանը, իմաստուն հայր, լույսով միայն: Շատ թափառեցի, շա՛տ աշխարհներ տեսա, բայց լույսից անհրաժեշտ ո՛չ մի բան չգտա: Լույսն է ամենապիտանի բանը աշխարհում: Առանց լույսի հողը հաց չի ծնի, առանց լույսի հողի վրա կյանք չէր լինի: Շա՛տ թափառեցի, շա՛տ աշխարհներ տեսա և գտա, որ գիտության լույսն է ամենապիտանի բանը, և միայն գիտության լույսով կարելի է կառավարել աշխարհը:

-Ապրե՛ս,- գոչեց ուրախացած հայրը,- քեզ է արժանի գահն ու գայիսոնը, քանի որ լույսով ու գիտությամբ պիտի լցնես թագավորությունդ և մարդկանց հոգիները:

-Ապրա՛ծ կենա մեր երիտասարդ լուսավոր թագավորը,- գոչեցին ոգևորված պալատականներն ու ժողովուրդը ամբողջ:

Цветик- семицветик.

 Цветик- семицветик.

Жила девочка Женя. Однажды мама послала её в магазин за баранками. Женя купила семь баранок: две для папы, две для мамы, две баранки для себя и одну для братика Павлика. Взяла Женя связку баранок и пошла домой. Идёт она, по сторонам смотрит. А в это время незнакомая собака подошла сзади и съела все баранки. Когда Женя заметила, было уже поздно. Собака доедала последнюю маленькую баранку.
– Ах, вредная собака ! – закричала Женя и погналась за ней.
Женя бежала, бежала, но собаку она не догнала, только заблудилась. А место совсем незнакомое. Испугалась Женя и заплакала. Вдруг, откуда ни возьмись, старушка:
– Девочка, девочка, почему ты плачешь?

Женя рассказала, что с ней случилось. Старушка пожалела Женю, привела её в свой садик и говорит:
– Ничего, не плачь, я тебе помогу.
Правда, баранок у меня нет, но у меня в садике растёт один цветок. Он называется „цветик-семицветик”. Этот цветок всё может. Я подарю тебе цветик-семицветик,
и он всё сделает. Старушка сорвала очень красивый цветок и дала его девочке Жене.
Цветок был похож на ромашку. У него было семь лепестков: жёлтый, красный, зелёный, синий, оранжевый, фиолетовый и голубой.
– Этот цветок не простой, – сказала старушка. – Он может исполнить всё, что ты захочешь. Для этого надо оторвать один лепесток, бросить его и сказать:
Лети, лети, лепесток,
Через запад на восток,
Через север, через юг,
Возвращайся, сделав круг.
Лишь коснёшься ты земли –
Быть по-моему вели.

Женя вежливо поблагодарила старушку и вышла из садика. Она хотела вернуться домой, но не знала как. Девочка хотела уже заплакать, но вспомнила про цветик-семицветик. Она быстро оторвала жёлтый лепесток, бросила его и сказала волшебные слова, которым научила её старушка. А потом добавила: „хочу, чтобы я была дома с баранками”.
Не успела она это сказать, как очутилась дома, а в руках – связка баранок.
лепесток – ծաղկաթերթ                                север – հյուսիս
запад – արևմուտք                                         юг – հարավ
восток – արևելք                                             очутиться – հայտնվել

Найдите в тексте ответы на вопросы и прочитайте их.
1. Что Женя купила в магазине? 2. Кто съел баранки? 3. Как Женя очутилась в незнакомом месте? 4. Кто подарил Жене цветок? Каким был цветок? 5. Какое первое желание Жени исполнил цв

Продолжите предложения, используя данные ниже слова.
1. В булочной можно купить- печенье,гата, кекс,торт
2. В цветочном магазине можно купить-ромашки,розы,колокольчики,подснежники

3. В книжном магазине продаются-книги,альбомы,тетради, учебники,

Слова для справок: книги, баранки, печенье, гата, ромашки, розы,
тюльпаны, альбомы, тетради, учебники, кекс, торт, колокольчики, подснежники.
Подберите антонимы к выделенным словам.
Продавать баранки; посадить цветок; войти в садик; забыть правило; отдать книгу.