Հեքիաթ բախտը բերելու մասին

Մի անտառ կար: Այդ անտառում իրար կողքի երկու ծառեր էին  աճում` ջահե՜լ, սիրո՜ւն: Երեկոները նրանք բախտի մասին էին փսփսում:
-Ես որ մեծանամ, բարձր ու մեծ ծառ եմ դառնալու,- ասում էր նրանցից մեկը,- թռչունները կապրեն իմ ճյուղերի մեջ: Բոլորը կհանգստանան իմ ստվերի տակ: Արևի շողերին և առավոտվա հովիկին առաջինը ես կդիմավորեմ: Մի քանի տարի հետո իմ տակ աճած ծառիկները կշրջապատեն ինձ: Նրանք փոքրիկ ու հրաշալի ծառեր կդառնան:
-Չէ~,_ասում է մյուսը,- աճել-մեծանալը  էնքան էլ լավ բան չի: Ձմռանը ցուրտն է ծեծում, ամռանն արևն է վառում:   Ամբողջ օրն էլ  արմատներդ  պիտի աշխատեցնես, որ տերևներիդ ջուրը   հասցնես,  կշտացնես: Ավելի լավ է փայտահատն ինձ կտրի, հետո ինձնից մի հրաշալի բան սարքեն, դնեն փափուկ բարձի վրա:
Եվ ի՞նչ եղավ հետո: Եկավ մորուքավոր փայտահատը և կտրեց երկրորդ ծառը:  Նրա մի մասը վառարանում վառեցին, մյուս մասից սիրուն զարդատուփ սարքեցին: Երկար ժամանակ տուփը բարձի վրա ապրեց` մեջը` սիրուն ականջօղե~ր, մատանինե~ր ու անուշահոտ օծանելիքներ: Հետո տուփը քիչ-քիչ հնացավ, չորացավ, փականը փչացավ, հալից ընկավ: Էս խեղճ տուփը տվեցին փոքրիկներին, որ խաղան: Սրանք էլ խաղացին-խաղացին, վերջը  տուփը ջարդեցին, մի կողմ գցեցին: Մինչև ձմեռ նրա տաշեղները դեռ բակում էին, հետո   ինչ եղան, ոչ ոք չիմացավ:    Այ, եթե քամին հարցնի  առաջին ծառին, թե ինչ եղավ երկրորդ ծառը,  նա կպատմի, որ հին տուփի տաշեղներով ագռավը բույն է հյուսել իր ճյուղերին:  Այսպես երկու ընկերուհիներ գտել են իրար և զարմացել իրենց բարի բախտի վրա:Նրանք հասան իրենց ուզածին, դուք էլ ձերին կհասնեք:

Առաջադրանքներ

1. Ինչ եք հասկանում /բախտը բերել է/ արտահայտությունը լսելիս:

2. Գրեք, թե ինչում է ձեր բախտը բերել:

Առաջին ուսումնական շրջանի ամփոփում

Ես սկսելեմ բլոգավարությունը 2021 թվականի մայիսի 20-ին: Առաջին նյութը Արզաքան ճամփորդության մասին էր:

Բլոգավարության ընթացքում սովորել եմ լուսանկարել ,տեսանկարել, նյութեր պատրաստել: Բլոգում ունեմ 50 հրապարակում մայրենիից, մաթեմատիկայից, ես ևշրջակա աշխարհից, ռուսերենից, անգլերենից ու ճանապարհոորդություններից:

Ես սովորելեմ փնտրել տեղեկություններ համացանցից և հրապարակել բլոգում:

Մաթեմատիկայից սովորել եմ բազմապատկել, բաժանել թվերը, և հանում գումարում կատարել հարյուրյակներով:

Մայրենի՝ սովորել եմ պատմությունը շրջել ու հորինուկներ գրել:

Ռուսերեն՝սովորել եմ կարդալ պատմություններ, նոր բառեր և երգեր:

Անգլերեն՝սովորել եմ կարդալ կազմել նախադասություն,թարգմանել

Ես և շրջակա աշխարհ՝ սովորել եմ ծաղիկներ խնամել, տիեզերքի ու մոլորակների մասին, շատ նոր բաներ բնության մասին:

Երգ՝սովորել եմ ազգային երգեր:

Շատ ճանապարհորդել եմ ընկերներիս հետ:

Շախմատի ժամին իրար հետ շախմատ ենք խաղում:

Մարմնակրթության՝կարողանում եմ  հեծանիվ վարել ու մրցել մյուս դպրոցի երեխաների հետ:Քայլքով մենք գնացել ենք Մայր դպրոց ‘Հյուսիսային դպրոցի սոովրողների հետ խաղացել ենք մարզական խաղեր:

 

 

Christmas

Dear Santa Claus,

I am Gor from Yerevan. I am nine. I always get nice Christmas presents from you. Thank you very much, dear Santa. You are very kind. There are many cars in my room. I always play with my cars. I like my toys. They live in my room. There is a big car under my bed.

I want to have a dron with camera. I want to drive it and make shooting.

Thank you, dear Santa Claus. I love you very much.

 

Ինչու էին Ամանորին տոնածառ զարդարում

Գերմանիային է վերագրվում Ս. Ծննդյան տոնածառի զարդարման ավանդույթի սկիզբը 16-րդ դարում, երբ քրիստոնյաները զարդարված ծառերը բերեցին իրենց տները: Ոմանք տոնածառը պատրաստում էին փայտից և զարդարում մշտադալար բույսերով և մոմերով: Աստիճանաբար տոնածառի ավանդույթը տարածվեց Եվրոպայի տարբեր երկրներում: Անգլիայի Վիկտորիա թագուհու ամուսինը` իշխան Ալբերտը տոնածառն ավելի նորաձև դարձրեց` 1841թ. անգլիական առաջին տոնածառը Ուինձորի դղյակում զարդարելով մոմերով, զանազան կոնֆետներով, մրգերով և մեղրաբլիթով:

 

 

 

 

 

Եղևնին

Անտառից եկած կանաչ եղևնին,Հ

իշում է կանաչ իր ընկերներին, Արահետներն է հիշում ձյունի տակ, Հիշում է բացատն ու բուքն սպիտակ: Երկինքն է հիշում իր գլխի վերև,

Եվ իր մայր անտառն ասեղնատերև, Հովերն է հիշում նա գարնանային,

Որ իրեն այնպես օրորում էին:

Վաղորդյան ցողի գոհարն է հիշում,

Եվ մայրամուտի թևերն աբրեշում,

Հիշում է սոսափն ամեն մի ծառի, Խարույկն է հիշում անտառապահի:

Հիշում է բոլորն ու չի ափսոսում,

Որ էլ անտառի երգը չի լսում,

Ինչո՞ւ ափսոսա, երբ իր թևերին

Գարուն է բերել երեխաներին,

Գարուն է բերել այս ձմռան օրով

Եվ տուն է մտել կանաչ շորերով.

Ե՞րբ է նա այսպես զուգվել, զարդարվել Եվ մարդկանց այսքան հրճվանք պատճառել,

Ե՞րբ է նա եղել այսքան երջանիկ

Ու ե՞րբ է տեսել այսքան խաղալիք:

Ե՞րբ են նրա մոտ այսքան մանուկներ Երգել ու պարել մինչև ուշ գիշեր… Զարդարանքներով, աստղերով իր պերճ Կանգնել է ուրախ մանուկների մեջ, Այնպես հպարտ է նայում աշխարհին, Կարծես հենց ինքն է բերել Նոր տարին:

Հարցեր և առաջադրանքներ

1. Անհասկանալի բառերը դո՛ւրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

2. Ի՞նչ էր հիշում եղևնին: Պատմի՛ր եղևնու անունից:

3. Եղևնին ի՞նչ էր զգում անտառից հեռու:

4. Նա ափսոսո՞ւմ էր, որ այլևս անտառում չի:

5. Ինչո՞ւ էր նա հպարտ նայում աշխարհին:

6. Նամակ գրի՛ր եղևնուն:

07.12.21

1.Համլետը լավ տղա է: Նա տասնհինգ տարեկան է:
Hamlet is a good boy.He is fifteen.
2.Մարիամը ունի շատ տիկնիկներ: Նրանք մեծ են և փոքր:
Mariam has many dolls.They are big and small.
3.Վահեն չունի շատ ավտոմեքենաներ, բայց նա ունի շատ գնդակներ:
Vahe hasn’t many cars, but has many balls.
4. Դու ուզու՞մ ես խաղալ իմ գնդակով:
Do you want to play with my ball¿
5.Արամ, արի՛ խաղանք:
Aram, let’s play .
6.Վերցրու իմ կանաչ մատիտը:
Take my green pencil.

Ձմեռ

Ծառը մերկացավ,

Զրկվեց տերևից,
Ձյունի փաթիլներ
Իջան վերևից։
Ձյուն ու ցուրտ եկան,
Առու, գետ լռեց,
Իր արծաթ գորգը
Ձմեռը փռեց։
Ձյունը ծնկահար
Նստեց մեծ ճամփին,
Սպիտակ հյուսերը
Կիտեց գետափին։
Աթաբեկ Խնկոյան

Ամանոր

Ահա, թե ինչպես են տարբերերկրներում մարդիկ նշում Ամանորը:

Նոր տարին, Ամանորը կամ Կաղանդը հայոց տոնածիսական համակարգում եղել ևմնում է ամենասիրված ու սպասված տոնը:

Նոր տարվա ամենաընդունված կերակուրներից էին ոսպից, սիսեռից պատրաստված քյուֆթան, պասուց տոլման, ծեծված ցորենից, ընկույզից, նուշից, չամիչից մեղրով պատրաստած անուշապուրը: Հատկապես Լոռիում մեծ նշանակություն էին տալիս լոբով պատրաստված կերակուրներին. «Առանց լոբու Նոր տարին չի գալ»,- ասում էր լոռեցին: Հունվարյան Նոր տարում թարմ մրգերին ավելանում էին նաև չոր մրգերը և ընդեղենը:

 Վաղ ժամանակներում, դեռևս բարեկենդանի տոնակատարությունների ժամանակ, ընդունված էր դիմակներով հանդես գալու, երեխաներին զվարճացնելու և նվերներ բաժանելու սովորույթը:

Ամանորյա ավանդական կերակուրները Ֆինլանդիայում սալորի կիսելն ու բրնձիշիլան են: Ձմեռ պապին այս երկրում կոչում են Joulupukki, ով նախկինում ամանորյանվերները բերելիս գալիս էր երկար ճիպոտով և տուն մտնելիս հարցնում. «Արդյոք այս տանը խելոք երեխաներ կա՞ն»: Մեր օրերում նման կերպով երեխաներին վախեցնելն այլևս չի գործում Ֆինլանդիայում. փոքրիկները ստանում են միայն իրենց երազած նվերները:

Հին անգլիական հեքիաթների հիման վրա Անգլիայում Ամանորի գիշերը երեխաների համար հատուկ բեմադրություններ են կազմակերպում: Մինչ քնելը երեխաները սեղանների վրա ափսեներ են դնում, որպեսզի Սանտա Կլաուսն իրենց համար նվերներ դնի դրանց մեջ, իսկ կոշիկների մեջ Սանտայի եղնիկների համար կեր են թողնում: