364. Ուշադրությո՛ւն դարձրու Ա, Բ, Գ նախադասությունների կետադրությանը, կետադրական տարբերությունները գտի՛ր և օրինաչափությունը փորձի՛ր բացատրել:
1. Ա. Ընկերս ասաց.
– Պապս սիրում է նկարներ հավաքել ու մի մեծ պատկերասրահ
ունի:
Բ. – Պապս սիրում է նկարներ հավաքել ու մի մեծ պատկերասրահ ունի,- ասաց ընկերս:
Գ. – Պապս սիրում է նկարներ հավաքել,- ասաց ընկերս,- ու մի
մեծ պատկերասրահ ունի:
1-ին նախադասության մեջ հեղինակի խոսքը նախադաս է, 2-րդ նախադասության մեջ ՝ վերջադաս, 3-րդ նախադասության մեջ՝ միջադաս։
– Գիտե՞ս, որ մրջյուններն իրար տեղեկություն են հաղորդում ու անգամ հեռվից հեռու խոսում են իրար հետ։
Բ. – Գիտե՞ս, որ մրջյուններն իրար տեղեկություն են հաղորդում ու անգամ հեռվից հեռու խոսում են իրար հետ,- ասաց քեռիս։
Գ.- Գիտե՞ս, որ մրջյուններն իրար տեղեկություն են հաղորդում,- ասաց քեռիս,- ու անգամ՝ հեռվից հեռու խոսում են իրար հետ:
1-ին նախադասության մեջ հեղինակի խոսքը բացակայում է, 2-րդ նախադասության մեջ ՝ վերջադաս է, 3-րդ նախադասության մեջ՝ միջադաս։
365. Նախադասությունները լրացրո՛ւ (ուղղակի խոսքեր գրի՛ր):
1. Փոքրիկը խնդրեց.
-Խնդրում եմ, տուր ինձ այդ կոնֆետը
2-Պատրա՛ստ եղեք,-անհանգիստ ասաց իշխանը,-այսօր մեզ դաժան կռիվ է սպասվումզ։3-Ինչ շոգ է այստեղ,-բողոքեց տղան:
4-Զգույշ եղիր, թոռնի՛կս,- անհանգստացավ պապիկը:
5- Կա՛նգ առ,- շարունակ ասում էր մարդ-մեքենան,-կա՛նգ առ։
366. Ընդգծված նախադասությունը (պատմողի խոսքը) գրիր
ա) ուրիշի ուղղակի խոսքից առաջ,
բ) ուրիշի ուղղակի խոսքի մեջ:
Օրինակ՝
-Ի՜նչ ես ամբողջ օրը պարապ-սարապ պառկում, վե՛ր կաց, մի գո՛րծ
արա – ծույլին հանդիմանում էին հարևանները:
ա) Հարևանները հանդիմանում էին ծույլին․
-Ի՜նչ ես ամբողջ օրը պարապ-սարապ պառկում, վե՛ր կաց, մի գո՛րծ արա:
բ) – Ի՜նչ ես ամբողջ օրը պարապ-սարապ պառկում,- ծույլին հանդիմանում էին հարևանները, – վե՛ր կաց, մի գո՛րծ արա։
1. – Գիտեմ, որ ամբողջ օրն աշխատել եք, բայց չեք վերջացրել նորոգումը,- ցավով ասաց նավի հրամանատարը։
Նավի հրամանատարը ցավով ասաց․
-Գիտեմ, որ ամբողջ օրն աշխատել եք, բայց չեք վերջացրել նորոգումը։
-Գիտեմ, որ ամբողջ օրն աշխատել եք,- ցավով ասաց նավի հրամանատարը,-բայց չեք վերջացրել վերանորոգումը։
2. – Չեմ կարող հանգիստ նստել ու սպասել գարնան գալուն, ինքս նրան կբերեմ, – անհամբերությամբ ասաց տղան:
3. – Երբ վերադառնամ, նորից կզրուցենք քո որոշման մասին, դա շա՜տ հետաքրքիր է,- հեռանալիս ասաց հյուրը:
Հեռանալիս հյուրն ասաց․
– Երբ վերադառնամ, նորից կզրուցենք քո որոշման մասին, դա շա՜տ հետաքրքիր է։
– Երբ վերադառնամ,-ասաց հյուրը հեռանալիս,-նորից կզրուցենք քո որոշման մասին, դա շա՜տ հետաքրքիր է։
367. Երկխոսությունը շարունակի՛ր:
– Դե՛,- շշնջաց ընկերս,- սեղմի՛ր կոճակը:
– Զանգն արդեն հնչե՞լ է,- զարմացա ես, ոչինչ չեմ լսել:
-Այո,այն վաղուց արդեն հնչել է,-ասաց ընկերս։
368. Երկխոսությունը շարունակի՞ր:
– Շո՛ւտ, շո՛ւտ, բարձրացրո՛ւ,- տագնապեց նա,- հասնում է:
– Ամեն ինչ մտածված է, սիրելի՜ս,- հանգիստ շուռ եկավ մյուսը:- Հիմա կտեսնես։
-Նա արդեն այստեղ է,-բղավեց նա։
369. Գրի՛ր երկխոսություն, որը դասարանում՝ ես լսել (կարող ես նաև հորինել):
370. Գրի՛ր երկխոսություն, որը տանն ես լսել (կարող ես նաև հորինել):
371. Խոսքն ըստ օրինակի փոխի՛ր, ընդգծված անուղղակի խոսքը դարձրո՛ւ ուղղակի:
Օրինակ՝
ա) Սոնան ասաց, որ գյուղն իրեն դուր եկավ, ինքն ուզում է էլի մնալ այդտեղ:
Սոնան ասաց,
– Գյուղն ինձ դուր եկավ, ես ուզում եմ էլի մնալ այստեղ:
բ) Թզուկն ասաց, որ տղան ցնա թագավորի գանձարան ու տեսնի կախարդական նկարը:
Թզուկն ասաց.
-Ա՛յ տղա, գնա՛ թագավորի գանձարան ու տե՛ս կախարդական նկարը:
1. Հայրն Արտակին ասաց, որ ճանապարհից վերցնի իր հեծանիվը, որովհետև մարդկանց խանգարում է:
Հայրն Արտակին ասաց․
-Ճանապարհից վերցրու՛ հեծանիվդ, որհովետև այն խանգարում է մարդկանց։
2. Տղայի ընկերն ասաց, որ ինքն էլ չի սպասում թզուկի գալուն ու տուն է գնում:
Տղայի ընկերն ասաց․
-Ես գնում եմ տուն, էլ չեմ սպասի թզուկի տուն գնալուն։
3. Թագավորը տղային ասաց, որ գնա երկրից երկիր ման գա ու գտնի իր մատանու քարը:
Թագավորը տղային ասաց․
-Գնա երկրից երկիր ման արի և գտի՛ր քո մատանու քարը։
4. Նապաստակն ու մուկն ասացին, որ իրենք գնում են տղային օգնելու:
Նապաստակն ու մուկն ասացին․
-Մենք գնում ենք տղային օգնելու։
5. Արջը նապաստակին ու մկանը խնդրեց, որ իրեն էլ տանեն աշխարհը տեսնելոր.
Արջը նապաստակին ու մկանը խնդրեց․
-Ինձ էլ տարեք աշխարհը տեսնելու։
6. Արեգնազանը ներկայացավ և ասաց, որ ինքն իշխան Արմանի որդին է։
Արեգնազանը ներկայացավ և ասաց․
-Ես իշխան Արմանի որդին եմ։
7. Թագավորը հյուրին խնդրում էր, որ իրեն մենակ չթողնի կախարդի մուր:
Թագավորը հյուրին խնդրում է․
-Ինձ կախարդի մոտ մենակ չթողնես։
372. Ընդգծված անուղղակի խոսքը դարձրո՛ւ ուղղակի:
1. Նկարիչը կանչեց, որ ինքը շատ հետաքրքիր բան է գտել:
2. Տղան մորը զգուշացրեց, որ ինքը անծանոթ մարդկանց է հրավիրել։
3. Մայրը տղային ասաց, որ ինքն էլ է հետաքրքրվում տղայի հյուրերով:
4. Ընկերը Լևոնին ասաց, որ ինքը բացատում դարչնագույն մարդկանց է տեսել:
5. Լևոնն ընկերոջն ասաց, որ նա հավանաբար երազ է տեսել, ոչ թե իսկական մարդկանց:
6. Տղան շուրջը նայեց ու հարցրեց, թե որտե՞ղ կթաքնվեն, եթե անձրև գա: