Ուղտը, առաջին տարբերակ

Ուշադի՛ր կարդա և կատարի՛ր առաջադրանքները։

Առաջին հայացքից ուղտը տարօրինակ ու ծիծաղելի է թվում։ Նա սառը, անտարբեր, աղմկարար է։ Ուղտին նաև անապատի նավ են անվանում։ Այս դիմացկուն կենդանին լավ հարմարվել է անապատային կյանքին։ Նրա ոտքերին հաստ կոշտուկներ կան, և արևից շիկացած ավազից ուղտը չի տառապում։ Երկար ու խիտ բուրդը օգնում է դիմանալու ցերեկվա շոգին ու գիշերվա ցրտին։ Ուղտերը շատ յուրօրինակ շուրթեր ունեն, դրանք օգնում են նրան հեշտ արածել: Ուղտը կարող է ուտել ամեն-ամեն ինչ, անգամ շատ կոշտ փշեր, և նրա շուրթերը ոչ մի դեպքում չեն վնասվում: Ուղտի բարձրությունը երկու, երկարությունը՝ երեք մետր է։ Կշռում է մինչև հինգ հարյուր կիլոգրամ։

Գիտե՞ք, որ ուղտի միջազգային անվանումն առաջացել է արաբերեն «գեղեցկություն» բառից: Կան մարդիկ, ովքեր կարծում են, որ ուղտն, իրոք, չափազանց գեղեցիկ կենդանի է:

Ուղտերը կարող են երկար ժամանակ ջուր չխմել, իսկ խմելիս էլ միանգամից երկու հարյուր լիտր ջուր խմել: Թեև շատերին թվում է, թե ուղտն իր սապատներում ջուր է հավաքում, բայց իրականում այնտեղ ճարպեր են կուտակված, որի օգնությամբ ուղտը կարգավորում է իր մարմնի ջերմաստիճանը չափազանց շոգ ու ցուրտ եղանակին:

Նրանք կարող են փակել իրենց քթանցքները՝ պաշտպանելով քամուց ու ավազից, երբ կամենան:

Եթե ուղտը որոշի պառկել քնելու կամ պարզապես հանգստանալու, նրան ոչ մի կերպ հնարավոր չի լինի տեղից հանել, դա վեր է ցանկացած մարդու ուժերից: Ուղտը տեղից չի շարժվի, մինչև ինքը չկամենա դա անել:

Ուղտերը յուրաքանչյուր ոտքով կարող են հարվածել միանգամից չորս տարբեր ուղղությամբ: Նրանց մորթին անդրադարձնում է արևի ճառագայթները և պաշտպանում է նրանց անապատի տապից:

Եվ վերջապես ուղտերի ամենաինքնատիպ առանձնահատկության մասին: Եթե փոր-եք ձեռք առնել ուղտին ու կամ «հոգու հետ խաղալ», բառացիորեն ձեր մաշկի վրա կզգաք ուղտի բարկությունը. նա այնպիսի տհաճ հոտով մածուցիկ նյութ կթքի ձեզ վրա, որ ոչ մի դեպքում չեք կարողանա մոռանալ: Այնպես որ, պարզապես խուսափեք նրանց բարկացնելուց:

 

 

 

  1. Լրացրո՛ւ աղյուսակը՝ պատասխանելով հարցերին։ 1 միավոր
Ո՞ր բառից է առաջացել ուղտի միջազգային անվանումը։ Արաբերեն գեղեցկություն բառից
Ինչո՞վ է սնվում ուղտը։ Ամեն ամեն ինչ,անգամ շատ կոշտ փշեր։
Ինչպիսի՞ն են ուղտի չափերը։ Երկարությունը երեք, իսկ բարձրությունը երկու մետր է ։ Կշռում է մինչև հինգ հարյուր կիլոգրամ
Ինչպե՞ս է ուղտը կարգավորում իր մարմնի ջերմաստիճանը։ Սապատում եղած ճարպով
  1. Տեքստից օգտվելով ավարտի՛ր նախադասությունները։ 1 միավոր

Ուղտը կարող է մի քանի օր ոչինչ չուտել, որովհետև …

Ուղտը տեղից չի շարժվի, մինչև ինքը չկամենա դա անել։

  1. Գտի՛ր ճիշտ վերջաբանը և կարդա՛ առածները։ 1 միավոր

Ուղտը ձագ ծնեց՝ աննկատ անցավ,

Հավը ձու ածեց՝ աշխարհն իմացավ

Ուղտը մոտիկ է արածում,

Բայց հեռուն է տեսնում։

 

բայց հեռուն է տեսնում։

հավը ձու ածեց՝ աշխարհն իմացավ։

  1. Տեքստից դո՛ւրս գրիր, ուղտերի մասին պատմող ամենազարմանալի տեղեկությունը։ 1 միավոր

Նրանք կարող են փակել իրենց քթանցքները՝ պաշտպանելով քամուց ու ավազից, երբ կամենան:

Բառային աշխատանք

  1. Տեսքստից դո՛ւրս գրիր բոլոր թվականները։ 1 միավոր

Առաջին,երկու,երեք, հինգ հարյուր։

  1. Գրի՛ր կանաչով ներկված բառերի հոմանիշները։ Անհրաժեշտության դեպքում՝ կարող ես օգտվել առցանց բառարանից։ 1 միավոր

Շիկացած-սաստիկ տաքացած

Գեղեցիկ-սիրուն

Հարվածել-խփել

Տապ-շոգ,տոթ

Բարկություն-զայրույթ

 

  1. Տրված բառերը գրի՛ր համապատասխան սյունակներում։ 1 միավոր

Ուղտ, միասապատ, բուրդ, ուղտափուշ, ավազ, անտարբեր, փշոտ, բարձրություն, տհաճ, միջազգային, երկսապատ։

Պարզ բառեր Բարդ բառեր Ածանցավոր բառեր
ուղտ միասապատ անտարբեր
բուրդ ուղտափուշ փշոտ
ավազ միջազգային բարձրություն
երկսապատ տհաճ
  1. Տրված բառերից առաջ հատկանիշ ցույց տվող բառեր գրի՛ր։ 1 միավոր

Սպիտակ,մաքուր բուրդ

Ընտանի,վայրի կենդանի

երկսապատ ուղտ

մռայլ եղանակ

  1. Գրի՛ր տեքստում երկնագույնով նշված բառերի հականիշները։ 1 միավոր

Հաստ-բարակ

Հեշտ-դժվար

Կոշտ-փափուկ

Երկար-կարճ

Ցուրտ-տաք

 

 

  1. Տեսքտից դո՛ւրս գրիր մեկական պատմողական և հարցական նախադասություն։ 1 միավոր

Նա սառը, անտարբեր, աղմկարար է։

Գիտե՞ք, որ ուղտի միջազգային անվանումն առաջացել է արաբերեն «գեղեցկություն» բառից։

 

 

 

 

 

Ընձուղտներ

Երկրորդ տարբերակ

Ուշադի՛ր կարդա և կատարի՛ր առաջադրանքները

Աշխարհի ամենաբարի և ամենախաղաղասեր կենդանիներից մեկը անխոս երկարավիզ ու զվարճալի ընձուղտն է: Իսկ գիտե՞ք, որ առաջին ընձուղտին Եվրոպա է բերել Հուլիոս Կեսարը և կոչել նրան camelopardalis (camel – ուղտ, pardalis – հեպարդ (ինձ) անունով, նրա քայլքը նմանեցնելով ընձուղտի քայլքին, իսկ մաշկի նախշերը՝ կատվազգիների նշաններին: Հայերեն «ընձուղտ» բառը առաջացել է հենց այս տարբերակով:

Ընձուղտը Երկրի վրա բնակվող ամենաբարձրահասակ կենդանին է: Նրա՝ 6 մետրի հասնող հասակի կեսը կազմում է պարանոցը: Ընձուղտների մարմինը բաց դեղնավուն է՝ մուգ շագանակագույն խալերով: Այդ նախշերը յուրաքանչյուր ընձուղտի մոտ յուրահատուկ են, անկրկնելի՝ ինչպես մարդու մատնահետքերը: Մինչև օրս չեն հայտնաբերվել երկու ընձուղտ, որոնք ունենան նույն տիպի նախշեր: Ի դեպ, նախշերի օգնությամբ կարելի է որոշել ընձուղտի տարիքը: Որքան մուգ  են դրանք, այնքան ավելի մեծ է ընձուղտը:

Ընձուղտը նաև ունի ամենամեծ սիրտը և ամենաերկար լեզուն: Սիրտը կշռում է 11 կգ, իսկ լեզվի երկարությունը հասնում է մինչև 50 սմ-ի: Ընձուղտի լեզուն ամբողջությամբ սև է: Նա ունի նաև շատ սուր տեսողություն՝ ամենասուրը հեպարդների տեսողությունից հետո: Կարող է նաև շատ արագ վազել՝ մինչև 55 կմ/ժ արագությամբ:

Ընձուղտները ապրում են Աֆրիկայի սավաննաներում, փոքրիկ խմբերով: Իրենց ցեղակիցներին ընձուղտները վերաբերվում են խորին հարգանքով: Նրանք գրեթե երբեք չեն վիճում միմյանց հետ, միայն խմբի ավագ լինելու համար կարող են վեճեր լինել, և այդ դեպքում ընձուղտները կռվում են՝ միմյանց հարվածելով… պարանոցներով:

Ընձուղտը ունենում է 1 ձագ, սակայն ընձուղտիկի լույս աշխարհ գալը տոն է ողջ հոտի համար: Նրանք բոլորը հավաքվում են փոքրիկին տեսնելու և ողջունում են՝ քնքշորեն հպվելով նրան:

Ընձուղտները քաջաբար պաշտպանում են փոքրիկներին՝ անկախ նրանից, թե ում ձագն է նա: Ինչ վերաբերում է ընձուղտ մայրիկին, ապա նա պատրաստ է միայնակ կռվել անգամ մի քանի առյուծի դեմ:

Ծնվելուց արդեն մի քանի ժամ անց ընձուղտիկը ամուր կանգնում է գետնի վրա, հայտնվում են նրա փոքրիկ կոտոշները, իսկ մի քանի օր հետո մայր ընձուղտը փնտրում-գտնում է իր պես այլ մայրիկների և նրանց հետ միասին մանկապարտեզ է ստեղծում փոքրիկների համար: Ամեն օր երեխաներին հսկում է ընձուղտներից մեկը, իսկ մյուս մայրիկները գնում են կեր հայթայթելու:

Օրվա մեծ մասը ընձուղտը անցկացնում է կանգնած վիճակում, անգամ շատ հաճախ քնում է կանգնած՝ գլուխը տեղավորելով ծառերի ճյուղերի արանքում: Գիշերը կարող է նաև պառկած քնել: Երկար պարանոցը ծալվում է, և ընձուղտը մի քանի րոպեով (ոչ ավելի քան 20 րոպե) քնում է պառկած վիճակում: Ի դեպ, նա միակ կենդանին է, որ չի կարողանում հորանջել:

Ընձուղտը կարող է ջրի կարիք չզգալ ավելի երկար, քան ուղտը: Սնվելով հյութեղ բույսերով՝ նա հագեցնում է նաև իր ծարավը: Իսկ օրվա ընթացքում նա կարող է ուտել մինչև 35 կգ բույս՝ դրա վրա ծախսելով 16-20 ժամ:

Ընձուղտը նաև սարսափելի «բուրում է», այդպես նա իրենից հեռու է պահում վնասակար միջատներին:

Ընձուղտները «խոսում են» միմյանց հետ, ինչպես օրինակ դելֆինները՝ օգտագործելով ուլտրաձայնը: Այդ ձայնը մարդու համար լսելի չէ: Ընձուղտը ունի միայն երկու իրական թշնամի՝ առյուծը և մարդը: Մարդիկ տարիներ շարունակ անխնա ոչնչացրել են ընձուղտներին, և այդ պատճառով նրանց քանակը խիստ նվազել է, որոշ վայրերում ընձուղտները լրիվ անհետացել են: Այսօր նրանց կարելի է հանդիպել Աֆրիկայի մի շարք երկրների արգելոցներում և, իհարկե, կենդանաբանական այգիներում, որտեղ նրանք իրենց բոլորովին էլ վատ չեն զգում։

  1. Լրացրո՛ւ աղյուսակը՝ պատասխանելով հարցերին։ 1 միավոր
   
Որտե՞ղ են ապրում ընձուղտները։ Աֆրիկայի սավաննաներում
Ինչպե՞ս են ընձուղտները դիմավորում նորածին ձագուկին։ Նրանք բոլորը հավաքվում են փոքրիկին տեսնելու և ողջունում են՝ քնքշորեն հպվելով նրան:
Ինչպե՞ս են որոշում ընձուղտի տարիքը։ Նախշերի օգնությամբ կարելի է որոշել ընձուղտի տարիքը: Որքան մուգ  են դրանք, այնքան ավելի մեծ է ընձուղտը:

 

Օրվա մեծ մասն ինչպե՞ս է անցկացնում ընձուղտը։ Օրվա մեծ մասը ընձուղտը անցկացնում է կանգնած վիճակում

 

  1. Տեքստից օգտվելով՝ ավարտի՛ր նախադասությունները։ 1 միավոր

 

Սնվելով հյութեղ բույսերով՝ նա հագեցնումե իր ծարավը։

Ընձուղտները քաջաբար պաշտպանում են փոքրիկներին՝ անկախ նրանից, թե ում  ձագն է նա։

  1. Գտի՛ր ճիշտ վերջաբանը և կարդա՛ առածները։ 1 միավոր

 

Բարին որ չլիներ, չարն աշխարհը կքանդեր։

Գործը վաղվան մնաց, իմացիր ՝ կորավ-գնաց։

չարն աշխարհը կքանդեր։

իմացիր՝ կորավ -գնաց։

  1. Տեքստից դո՛ւրս գրիր ընձուղտների մասին պատմող ամենազարմանալի տեղեկությունը։ 1 միավոր

Ընձուղտները «խոսում են» միմյանց հետ, ինչպես օրինակ դելֆինները՝ օգտագործելով ուլտրաձայնը:

Բառային աշխատանք

1.Տեսքստից դո՛ւրս գրիր բոլոր թվերը և գրի՛ր բառերով։ 1 միավոր

Վեց,տասնմեկ,հիցուն,հիցունհինգ,երեսունհինգ,երկու,տասնվեց,քսան

2.Գրի՛ր կանաչով ներկված բառերի հոմանիշները։ Անհրաժեշտության դեպքում՝ կարող ես օգտվել առցանց բառարանից։  1 միավոր

Յուրահատուկ-առանձնահատուկ,անկրկնելի

Վեճեր-լեզվակռիվ

Հպվել-դիպչել

Նվազել-քչանալ

  1. Տրված բառերը գրի՛ր համապատասխան սյունակներում։ 1 միավոր

Ընձուղտ, մարդ, ձայն, փոքրիկ, մանկապարտեզ, անխնա,  բույս, հյութեղ, ջուր։

Պարզ բառեր Բարդ բառեր Ածանցավոր բառեր
մարդ ընձուղտ փոքրիկ
ձայն մանկապարտեզ անխնա
բույս   հյութեղ
ջուր    
  1. Տրված բառերից առաջ հատկանիշ ցույց տվող բառեր գրի՛ր։ 1 միավոր

գեղեցիկ այգի

արագավազ կենդանի

երկարավիզ ընձուղտ

բարի մարդ

  1. Գրի՛ր տեքստում երկնագույնով նշված բառերի հականիշները։ 1 միավոր

Զվարճալի-տխուր

Սուր-բութ

Ամուր-թույլ

Երկար-կարճ

Անխնա-խնամված

 

  1. Բացատրի՛ր <<կրակի հետ խաղալ>> և <<ձեռք քաշել>> դարձվածքները։ <<կրակ>> կամ <<ձեռք>> բառի գործածությամբ ուրիշ դարձվածքներ գտի՛ր։ Կարող ես օգտվել դարձվածքների բառարանից։ 1 միավոր

կրակի հետ խաղալ-վտանգավոր քայլ կատարել

ձեռք քաշել-հրաժարվել

կրակի գին-շատ թանկ

կրակի պես-շուտ,արագ

ձեռքը կրակն ընկնել-փորձանքի մեջ ընկնել,չիմանալ ինչ անել

ձեռքը բաց-առատաձեռն

ձեռք բերել-գտնել

ձեռ առնել-ծաղրել

Էրիխ Ռասպե Բարոն Մյունխհաուզենի արկածները (հատված)

 


Երրորդ տարբերակ
Ուշադի՛ր կարդա և կատարի՛ր առաջադրանքները։

Բարեբախտաբար, ես հիշեցի, որ Թուրքիայում մի այնպիսի բույս կա, որը շատ արագ է աճում և, երբեմն, մինչև երկինք հասնում։

Դա բակլան է։ Մի րոպե անգամ չկորցնելով, մի այդպիսի բակլա տնկեցի, և բակլան իսկույն սկսեց աճել։

Աճեց, աճեց ու շուտով հասավ լուսնին։

― Ուռա՜,– գոչեցի ես և սկսեցի ցողունով վեր բարձրանալ։

Մի ժամից հետո լուսնին հասա։

Կացինս գտնելու համար երկար ժամանակ կորցրի։ Լուսինն էլ է արծաթից, կացինն էլ. արծաթը որ արծաթի վրա դնես, չի երևա։ Վերջիվերջո կացինս գտա մի կույտ փտած դարմանի մեջ։

Ուրախ-ուրախ գոտուս մեջ խրեցի և ուզում էի ցած իջնել։

Բայց չհաջողվեց, արեգակը չորացրել էր բակլայի ցողունը, որը կտոր-կտոր եղավ ու թափվեց։ Վշտից լացս հազիվ պահեցի։

Ի՞նչ անել։ Ի՞նչ անել։ Մի՞թե ես էլ երկիր չեմ վերադառնա։ Մի՞թե ամբողջ կյանքս պիտի անցկացնեմ այս սառած լուսնի վրա։

Օ՜, ո՛չ, ո՛չ մի դեպքում։

Վազեցի իսկույն դեպի դարմանի կույտը և սկսեցի նրանից պարան հյուսել։ Պարանը կարճ դուրս եկավ, բայց ոչինչ։ Սկսեցի պարանով ցած իջնել։ Ձախ ձեռքով իջնում էի, իսկ աջով կացինն էի բռնել։

Շուտով պարանը պրծավ, և ես օդում կախված մնացի՝ երկնքի և երկրի միջև։ Սարսափելի էր, բայց գլուխս չկորցրի։

Երկար չմտածելով, ամուր բռնեցի պարանի ներքևի ծայրը, կացնով տվի վերևի ծայրը կտրեցի և կապեցի ներքևի ծայրին։ Այս բանն ինձ գետնին իջնելու հնարավորություն տվեց։

Բայց և այնպես երկիրը հեռու էր, և շատ անգամ պետք եղավ պարանի վերևի ծայրը կտրել և ներքևի ծայրին կապել։ Վերջապես այնքան իջա, որ քաղաքի տներն ու պալատները երևացին։ Մինչև գետնին հասնելը երեք կամ չորս մղոն էր մնում։

Եվ հանկարծ… Օ՜ սարսափ… պարանը կտրվեց։

Ես գետնին ընկա այնպիսի ուժով, որ կես մղոն խորությամբ փոս գոյացրի։

Ուշքի գալով, երկար մտածեցի, թե այդ փոսից ինչպես դուրս գամ։ Ամբողջ օրը ոչ կերա, ոչ խմեցի, մտածում էի ու մտածում։ Եվ հանկարծ ելքը գտա. եղունգներովս աստիճաններ փորեցի և այդ սանդուղքով գետնի երես դուրս եկա։

Օ՜, Մյունխհաուզենը երբեք չի կորչի։

Տեքստային առաջադրանքներ

1․ Ի՞նչ հնար մտածեց Մյունխհաուզենը, երբ պարզեց, որ ծղոտից հյուսած պարանը կարճ է։ /1 միավոր/

Պարանի վերևի ծայրը կտրեց և կապեց ներքևի ծայրին

2․ Լուսին հասնելու համար ի՞նչ միջոց օգտագործեց Մյունխհաուզենը․ընտրի՛ր պատասխաններից մեկը և գունավորի՛ր։   /1 միավոր/

Ա) Լուսին հասավ հրթիռով

Բ) Մեծ աստիճան դրեց և բարձրացավ լուսնի վրա

Գ) Բակլա տնկեց, որի վրա մագլցելով հասավ լուսին

Դ) Լոբի ցանեց և լոբու ցողունի վրա  մագլցելով հասավ լուսին

3․ Փոսից դուրս գալու ի՞նչ հնար մտածեց Մյունխհաուզենը։  /1 միավոր/

Եղունգներով աստիճաններ փորեց և այդ սանդուղքով գետնի երես դուրս եկավ։

4․ Լուսնի վրա հայտնվելուց հետո ի՞նչն էր պատճառը, որ Մյունխհաուզենը կացինը չէր գտնում։  /1 միավոր/

Քանի որ կացինը մի կույտ փտած դարմանի մեջ էր։

5․ Տեքստից դո՛ւրս գրի՛ր մեկական պատմողական և բացականչական նախադասություն։ /1 միավոր/

Կացինս գտնելու համար երկար ժամանակ կորցրի։

Օ՜,ո՜չ,ո՜չ մի դեպքում։

 

Բառային առաջադրանքներ

1․ Տրված գոյականները դարձրո՛ւ ածականներ․ /1 միավոր/

օդ-օդային

խոտ –խոտային

ջուր-ջրային

արծաթ-արծաթյա

2․ Տեքստից դո՛ւրս գրի՛ր 5 բառ, որոնք գործողություն են ցույց տալիս։ /1 միավոր/
հիշեցի, աճում է, հասավ, խրեցի, սկսեցի։

3․ Շարունակի՛ր ըստ օրինակի՝ ավարտել․․․․ – ավարտել գործը։ /1 միավոր/

Փորել հողը

Դուրս գալ տնից

Աճեցնել ծաղիկ

Տեսնել ընկերոջը

4․ Գրի՛ր տեքստում դեղինով ընդգծված բառերի հոմանիշները։ /1 միավոր/
Հիշեցի-մտաբերեցի
Իսկույն- անմիջապես
Վերջիվերջո-վերջապես
Ուրախ-ուրախ- ցնծությամբ

5․Գրի՛ր տեքստում կանաչով ընդգծված բառերի հականիշները։ /1 միավոր/
Բարեբախտաբար-դժբախտաբար
Բարձրանալ- իջնել
Հազիվ-իսկույն
Երկար-կարճ

Էրիխ Ռասպե Բարոն Մյունխհաուզենի արկածները (հատված)

Չորրորդ տարբերակ
Ուշադի՛ր կարդա և կատարի՛ր առաջադրանքները։

Կողմնացույց չլինելու պատճառով մենք երկար ժամանակ թափառում էինք անծանոթ ծովերում։

Մեր նավն անընդհատ շրջապատում էին շնաձկներ, կետեր և ուրիշ ծովային հսկաներ։

Վերջապես դեմ առանք այնպիսի մի ձկան, որն այնքան մեծ էր, այնքան մեծ, որ գլխի մոտ կանգնած, պոչը տեսնել չէինք կարողանում։

Երբ այդ ձուկն ուզեց ջուր խմել, բերանը բաց արեց, և ջուրը գետի նման նրա կոկորդը հոսեց՝ իր հետևից քարշ տալով մեր նավը։ Կարող եք պատկերացնել, թե մեր մեջ ինչ իրարանցում ընկավ։ Մինչև անգամ ես, որ այնքան քաջ եմ, էլի վախից դողդողացի։

Բայց ձկան փորի մեջ նավահանգստի պես խաղաղ էր։ Ձկան փորը լիքն էր նավերով, որ ագահ կենդանին վաղուց էր կուլ տվել։ Օ՜, եթե դուք գիտենայիք, թե ինչպիսի խավար էր այնտեղ։ Չէ՞ որ մենք չէինք տեսնում ո՛չ արև, ո՛չ աստղեր, ո՛չ լուսին։ Ձուկն օրական երկու անգամ էր ջուր խմում, և ամեն անգամ, երբ ջուրը նրա կոկորդն էր հոսում, մեր նավը բարձրանում էր հսկա ալիքների վրա։ Մնացած ժամանակ ձկան փորի մեջ չոր էր։

Երբ որ ջուրը ցամաքեց, ես ու նավապետն իջանք զբոսանքի։ Այստեղ մենք հանդիպեցինք ողջ աշխարհի ծովայինների՝ շվեդացիների, անգլիացիների, պորտուգալացիների։ Նրանց թիվը ձկան փորի մեջ տասը հազարի էր հասնում։ Նրանցից շատերն արդեն մի քանի տարի ապրում էին ձկան փորում։ Ես նրանց առաջարկեցի հավաքվել ու քննության առնել այս տոթ բանտից ազատվելու ծրագիրը։

Ինձ նախագահ ընտրեցին, բայց հենց այն րոպեին, երբ ես ժողովը բաց արի, անիծված ձուկն սկսեց նորից ջուր խմել, և մենք մեր նավերը փախանք։

Մյուս օրը կրկին հավաքվեցինք, և ես հետևյալ առաջարկն արի. երկու ամենաբարձր կայմերը իրար կապենք և հենց որ ձուկը բերանը բաց անի, դեմ տանք ծնոտներին։ Այն ժամանակ ձկան բերանը բաց կմնա, և մենք հեշտությամբ դուրս կգանք։

Առաջարկությունս անցավ միաձայն։

Երկու հարյուր ամրակազմ նավաստիներ կայմերը դեմ տվին ձկան ծնոտներին, և նա այլևս բերանը փակել չկարողացավ։ Նավերն ուրախ-ուրախ ձկան փորից դուրս լողացին։

Պարզվեց, որ այդ հսկայի փորում յոթանասունհինգ նավ է եղել, կարո՞ղ եք պատկերացնել, թե ինչ ահագին մարմին ուներ։

Կայմերն, իհարկե, թողինք ձկան բերանում, որ նա այլևս ոչ ոքի կուլ տալ չկարողանա։

Մենք դեպի ափն ուղղվեցինք, և ես շտապեցի ցամաք դուրս գալ, հայտնելով ուղեկիցներիս, որ այլևս ոչ մի ժամանակ և ոչ մի տեղ չեմ գնա, որ բավական են այն նեղությունները, որ կրեցի, իսկ այժմ հանգստանալ եմ ուզում։

Իմ արկածները շատ հոգնեցրել էին ինձ, և որոշեցի հանգիստ կյանք վարել։

Տեքստային առաջադրանքներ

 

  1. Ինչո՞ւ նավը հայտնվեց ձկան փորի մեջ, գունավորի՛ր ճիշտ պատասխանը։

1 միավոր

ա) Նավաստիները չէին նկատել ձկանը:

բ) Ձուկը սոված էր և կուլ տվեց նավը:

գ) Ձուկը ջուր խմեց, ջրի հետ նավն էլ հայտնվեց փորի մեջ:

դ) Պատճառը նշված չէ:

 3 . Ի՞նչ առաջարկ արեց հեղինակը ձկան փորում վաղուց գտնվողներին, որ կարողանան դուրս գալ ձկան փորից: 1 միավոր

Նրանք պետք է երկու ամենաբարձր կայմերը իրար կապեն և հենց որ ձուկը բերանը բաց անի, դեմ տան ծնոտներին, որ հեշտությամբ դուրս գան։

 4.Նավաստիներն ինչո՞ւ կայմերը թողեցին ձկան բերանում: 1 միավոր

Որ նա այլևս ոչ ոքի կուլ տալ չկարողանա։

 

  1. Տեքստից դո՛ւրս գրիր մեկ պատմողական նախադասություն և դարձրո՛ւ հարցական։ 1 միավոր

Առաջարկությունս անցավ միաձայն

Առաջարկությունս անցա՞վ միաձայն։

  1. Բառե՛ր ավելացրու տրված նախադասությանը։ 1 միավոր

Ձուկը բացեց բերանը։

Հսկա ձուկը լաըն բացեց մեծ բերանը։

Բառային առաջադրանքներ

  1. Տրված բայերը դարձրո՛ւ գոյականներ։ 1 միավոր

լողալ-լող

հանգստանալ-հանգիստ

խաղալ-խաղ

զրուցել-զրույց

  1. Տեքստից դո՛ւրս գրիր թվականները։ 1 միավոր

Երկու,երկու հարյուր,յոթանասունհինգ

  1. Գոյականներից առաջ գրի՛ր՝ ինչպիսի հարցին պատասխանող բառեր։ 1 միավոր

Ոսկե,գեղեցիկ,հսկա,փոքր,մեծ ձուկ

Լայն,մեծ,ծովափնյա,արագընթաց նավ

Հետաքրքրասեր,խելացի,հայտնաբերող ճանապարհորդ

Հանդարտ,խորը,մեծ,փոքր,ալեկոծվող ծով

  1. Գրի՛ր տեքստում դեղինով ընդգծված բառերի հոմանիշները։ 1 միավոր

Քաջ-անվախ,արի

Հսկա-մեծ

Նորից-կրկին

Այժմ-հիմա

  1. Գրի՛ր տեքստում կանաչով ընդգծված բառերի հականիշները։ 1 միավոր

Խաղաղ-անհանգիստ

Չոր-թաց

Դուրս-ներս

Հանգիստ-անհանգիստ

Ինքնաստուգում

                                      Ինքանգնահատում

Կարողանում եմ

Մասամբ եմ կարողանում

Չեմ կարողանում

Սովորողի լեզվական կարողությունները Բնութագրող գնահատական
Կարողանում է ներկայանալ, ներկայացնել իր շրջապատի մարդկանց՝ իր և նրանց մասին հաղորդելով պարզ տեղեկություններ։  Կարողանում եմ
Կարողանում է հաղորդակցվել գրավոր և բանավոր՝ գործածելով պարզագույն կառույցներ։  Կարողանում եմ
Հասկանում է ընտանիք թեմայով հնչող պարզ և կարճ խոսքը։  Կարողանում եմ
Ներկայացնում է իր ընտանիքի անդամներին պարզ նախադասություններով։  Կարողանոմ եմ
Ընտանիք և ընտանեկան առօրյա թեմայով տալիս է  պարզ հարցեր և պատասխանում իրեն ուղղված հարցերին։  Կաողանում եմ
Լսում և հասկանում տունը և սենյակը նկարագրող, տնային գործերը թվարկող պարզ խոսքը։  Կարողանում եմ
Ընթերցում և հասկանում կարճ, պարզ տեքստեր տան, սենյակի նկարագրության վերաբերյալ  Մասամբ  եմ կաողանում
Գրավոր և բանավոր նկարագրում իր տունը, սենյակը, պատմում իր տնային գործերի մասին՝ գործածելով  պարզ արտահայտություններ և նախադասություններ։  Կարողանում եմ
Պատասխանում է տան, սենյակի, իրերի, տնային գործերի մասին պարզ հարցերին և փոխադարձ հարցեր ուղղում զրուցակցին՝ գործածելով պարզ բառեր ու նախադասություններ։  Կարողանոմ եմ
Հասկանում դպրոցի, դպրոցական առօրյայի թեմաներով հնչող պարզ և կարճ խոսքը։  Կարողանում են
Կարդում և հասկանում է պարզ տեքստեր դպրոցի, դպրոցական առօրյայի մասին։    Կարողանում եմ
Տալիս է պարզ հարցեր դպրոցական առօրյայի, դասացուցակի մասին և արձագանքում նմանատիպ հարցերի։   Կարողանում եմ
Կազմում է ոչ շատ երկար գրավոր տեքստ իր դպրոցի, դպրոցական առօրյայի և դասացուցակի մասին՝ գործածելով  պարզ արտահայտություններ և նախադասություններ։ Մասամբ եմ կարողանում

2․Սովորողի մասնակցությունը անգլերենի ծրագրով որոշված հեղինակային և կրթահամալիրի օրացույցային նախագծերին

Սովորողը «Բնութագրող գնահատական» վանդակում լրացնում է՝

Մասնակցել եմ/

Թերի եմ մասնակցել

Չեմ մասնակցել

Եթե է մասնակցել է կամ թերի է մասնակցել, տեղադրում է նաև բլոգում կատարված աշխատանքի հղումը

Մասնակցություն հեղինակային և կրթահամալիրի օրացույցային նախագծերին Բնութագրող գնահատական/Սովորողի բլոգի հղումը
Ուսումնական ամառ․արձակուրդային նախագծեր, այլ աշխատանքներ  https://gorsmsaryan.edublogs.org/2022/07/13/a-bicycle/
Մխիթար Սեբաստացու օրեր.Թարգմանական նախագծեր. My Info Planet/պարտադիր չէ
·        Հաղորդակցական ընտանեկան նախագծեր

At the libraray-giving personal information
Interview with famous people

 https://gorsmsaryan.edublogs.org/2022/10/14/736/
   Նախագիծ՝ «Ընթերցում և քննարկում ենք Բրիտանական խորհրդի կայքում հրապարակված հեքիաթները»  https://gorsmsaryan.edublogs.org/2023/05/14/little-red-riding-hood-%d5%af%d5%a1%d6%80%d5%b4%d5%ab%d6%80-%d5%a3%d5%ac%d5%ad%d5%a1%d6%80%d5%af%d5%a8/
  Նախագիծ.«Ամանորը իմ ընտանիքում»  https://gorsmsaryan.edublogs.org/2022/12/18/christmas-%f0%9f%8e%85/
Երաժշտական համագործակցային նախագիծ. «Ներկայացնում ենք Ամանորյա և Սուրբ ծննդյան երգերի շարք»  https://gorsmsaryan.edublogs.org/2023/05/24/jingle-bells/
Լրացումներ
Այլ լրացումներ, կարծիքներ ծնողի կողմից

3․Սովորողի մասնակցությունը անգլերենի ծրագրով որոշված ուսումնական ճամփորդություններին

Սովորողը՝

Մասնակցել եմ/Իրականացրած ճամփորդության վերաբերյալ սովորողի բլոգի հղումը

Չեմ մասնակցել

4․Սովորողի մասնակցությունը ամենամսյա ֆլեշմոբերին

Սովորողը «Բնութագրող գնահատական» վանդակում լրացնում է՝

Մասնակցել եմ

Չեմ մասնակցել

Եթե սովորողը մասնակցել է, տեղադրում է նաև բլոգում կատարված ֆլեշմոբային աշխատանքի հղումը

Սովորողի մասնակցությունը ամենամսյա ֆլեշմոբերին Բնութագրող գնահատական/Սովորողի բլոգի հղումը
Անգլերենի սեպտեմբերյան ֆլեշմոբ  https://gorsmsaryan.edublogs.org/2023/05/24/flashmob-september-18/
Անգլերենի հոկտեմբերյան ֆլեշմոբ  https://gorsmsaryan.edublogs.org/2023/05/24/flashmob-october-19/
Անգլերենի նոյեմբերյան ֆլեշմոբ  https://gorsmsaryan.edublogs.org/2023/05/29/november-17/
Անգլերենի դեկտեմբերյան ֆլեշմոբ  https://gorsmsaryan.edublogs.org/2023/05/29/december-20/

2-րդ ուսումնական շրջան/ուսումնամարզական ձմեռային ճամբար

Սովորողը՝

Ցուցաբերել եմ մասնակցություն

Չեմ ցուցաբերել մասնակցություն

Եթե է սովորողը ցուցաբերել է մասնակցություն, տեղադրում է նաև բլոգում կատարված աշխատանքի հղումը

Սովորողի մասնակցությունը ձմեռային ճամբարին Բնութագրող գնահատական/Սովորողի բլոգի հղումը 
  Մասնակցություն անգլերենի ծրագրով որոշված ճամբարային նախագծին(երին)  Ցուցաբերել եմ մասնակցություն
  Մասնակցություն ձմեռային ուսումնական ճամփորդություններին  Ցուցաբերել եմ մասնակցություն
   Մասնակցություն հունվարյան ճամբարային ֆլեշմոբին  Ցուցաբերել եմ մասնակցություն
Լրացումներ
Այլ լրացումներ, կարծիքներ ծնողի կողմից

3-րդ ուսումնական շրջան

1․Պետական չափորոշիչների վրա հիմնված սովորողի լեզվական կարողությունները՝ ըստ առարկայական ծրագրի թեմաների։

Սովորողը կրկին ինքնուրույն կամ ուսուցչի, ծնողի օգնությամբ է լրացնում իր լեզվական կարողությունները՝ «Բնութագրող գնահատական» վանդակում նշելով՝

Կարողանում եմ

Մասամբ եմ կարողանում

Չեմ կարողանում

Սովորողի լեզվական կարողությունները Բնութագրող գնահատական
Հասկանում է ծանոթության, ընկերների մասին հնչող պարզ խոսքը։ Կարողանում եմ
Կարդում և հասկանում է պարզ արտահայտություններով ու նախադասություններով կազմված տեքստեր, երկխոսություններ ՝ ընկերության/ընկերասիրության, ծանոթության մասին։ Կարողանում եմ
Պարզ բառերով և կարճ նախադասություններով նկարագրում է իր դասընկերոջը կամ բակի ընկերոջը։ Կարողանում եմ
Կազմում է գրավոր տեքստ, երկխոսություն իր, իր ընկերների մասին՝ օգտագործելով պարզ արտահայտություններ և նախադասություններ։ Մասամբ եմ կարողանում
Լսում և հասկանում է օրվա և շաբաթվա օդերևութաբանական տեղեկատվությունը։ Մասամբ եմ կարողանում
Պարզ բառերով և կարճ նախադասություններով նկարագրում տարվա և օրվա եղանակը։ Կարողանում եմ
Պարզ նախադասություններով գրում է տեքստ իր նախընտրած եղանակի մասին։ Կարողանում եմ
Շատ կարճ նախադասություններով դասընկերոջ հետ երկխոսւթյուն է վարում տարվա եղանակների մասին։ Մասամբ եմ կարողանում
Լսում և հասկանում է գնորդի և վաճառողի երկխոսության (ձայնագրություն, տեսահոլովակ) ընդհանուր բովանդակությունը։ Կարողանում եմ
Կարդում և հասկանում է «Գնումներ» թեմայով պարզ տեքստեր։ Կարողանում եմ
Բացատրում է իր նախընտրած հագուստի տեսակը, ձևը, չափսը, գույնը, ինչից է պատրաստված։ Մասամբ եմ կարողանում
Երկխոսություններ է վարում պարենային խանութում/շուկայում, հագուստի խանութում գնումներ կատարելիս։ Մասամբ եմ կարողանում
Լրացումներ
Այլ լրացումներ, կարծիքներ ծնողի կողմից

2․Սովորողի մասնակցությունը անգլերենի ծրագրով որոշված հեղինակային և կրթահամալիրի օրացույցային նախագծերին

Սովորողը «Բնութագրող գնահատական» վանդակում լրացնում է՝

Մասնակցել եմ/

Թերի եմ մասնակցել

Չեմ մասնակցել

Եթե սովորողը մասնակցել է կամ թերի է մասնակցել, տեղադրում է նաև բլոգում կատարված թերի կատարված աշխատանքի հղումը

Սովորողի մասնակցությունը հեղինակային և օրացույցային նախագծերին Բնութագրող գնահատական/Սովորողի բլոգի հղումը
      Թումանյանական օրեր. Նախագիծ «Հ. Թումանյանի հեքիաթները ներկայացնում ենք անգլերեն»
·        Սուրբ Զատիկը իմ ընտանիքում https://gorsmsaryan.edublogs.org/2023/04/09/easter-in-our-family/
     Նախագիծ. «Ընտանեկան-հեքիաթապատում ներկայացումներ» https://gorsmsaryan.edublogs.org/2022/10/01/english-03-10-22/
    Նախագիծ՝ «Ընթերցում և քննարկում ենք Բրիտանական խորհրդի կայքում հրապարակված հեքիաթները» https://gorsmsaryan.edublogs.org/2023/05/14/little-red-riding-hood-%d5%af%d5%a1%d6%80%d5%b4%d5%ab%d6%80-%d5%a3%d5%ac%d5%ad%d5%a1%d6%80%d5%af%d5%a8/
 Ուսումնական գարունՀաղորդակցական ընտանեկան նախագծեր

Describing people
Introducing a friend
shopping for clothes
Ordering food in a cafe

https://gorsmsaryan.edublogs.org/2023/04/30/english-30-04-23/
Լրացումներ
Այլ լրացումներ, կարծիքներ ծնողի կողմից

3․Սովորողի մասնակցությունը անգլերենի ծրագրով որոշված ուսումնական ճամփորդություններին

Սովորողը՝

Մասնակցել եմ/Սովորողի բլոգի հղումը

Չեմ մասնակցել

4․Սովորողի մասնակցությունը ամենամսյա ֆլեշմոբերին

Սովորողը «Բնութագրող գնահատական» վանդակում լրացնում է՝

Մասնակցել եմ

Չեմ մասնակցել

Եթե սովորողը մասնակցել է, տեղադրում է նաև բլոգում կատարված ֆլեշմոբային աշխատանքի հղումը

Սովորողի մասնակցությունը ամենամսյա ֆլեշմոբերին Բնութագրող գնահատական/Սովորողի բլոգի հղումը
Անգլերենի փետրվարյան ֆլեշմոբ
Անգլերենի մարտյան ֆլեշմոբ
Անգլերենի ապրիլյան ֆլեշմոբ
Անգլերենի մայիսյան ֆլեշմոբ

4-րդ ուսումնական շրջան/ամառային ուսումնական ճամբար

Սովորողը՝

Ցուցաբերել եմ մասնակցություն

Չեմ ցուցաբերել մասնակցություն

Եթե է սովորողը ցուցաբերել է մասնակցություն, տեղադրում է նաև բլոգում կատարված աշխատանքի(ների) հղումը(ները)

Սովորողի մասնակցությունը ամառային ուսումնական ճամբարին Բնութագրող գնահատական/Սովորողի բլոգի հղումը
   Մասնակցություն անգլերենի ծրագրով որոշված ճամբարային նախագծերին։
  Մասնակցություն ամառային ուսումնական ճամփորդություններին։
  Մասնակցություն հունիսյան ճամբարային ֆլեշմոբին։
Լրացումներ
Այլ լրացումներ, կարծիքներ ծնողի կողմից

Տարվա ընթացքում սովորողի ակտիվ մասնակցությունը/պարտադիր չէ

1․Մասնակցություն կլոր սեղաններին/սովորողի կամ դասավանդողի բլոգի հղումը

2․Մասնակցություն բաց դասերին/սովորողի կամ դասավանդողի բլոգի հղումը

3․My Info Planet/Իմ տեղեկատվական մոլորակը մեդիահանրագիտարանի համար թարգմանական նյութերի աշխատանքներին։/ Թարգմանած նյութի(երի) հղումը(ները)

 

December 20

I. Ամանորյա և Ս. Ծննդյան հարցեր

·        They decorate me once a year. What am I?

You are a Christmas tree.

·        Who brings Christmas presents?

Santa Claus brings presents.

·        What vegetable does the snowman like?

Snowman likes carrots.

·        Where does Santa put the presents?
Santa Claus put the presents under the Christmas tree.

·        What’s your favourite Christmas song?
My favourite Christmas song is jingle bells  and Santa Claus is coming to town of Jackson’s Five band, it’s an old song but very beautiful.

II. 5-6 նախադասությամբ նկարագրիր քո սիրած տոնը: Սկսիր այսպես՝ «My favourite holiday is…..»  և ավարտիր այսպես՝ «That is why I like ……. 
III. What do you want from Santa this year?
I want I phone 14 Pro Max and peace to the world this year.

November 17

I.                   Արամը նամակ է գրում անգլիացի իր հասակակցին: Նամակում նա պատմում է իր դպրոցի մասին: Փորձեք թարգմանել Արամի նամակը: Aram writes a letter to his peer who is English. In his letter, Aram writes about his school. Try to translate

Սիրելի Փիթ, ես սովորում եմ 4-րդ դասարանում: Մեր դպրոցը շատ մեծ է:Մեր դպրոցի դիմաց կա խաղահրապարակ: (կա – there is)Ամեն օր մենք ունենք 5 կամ 6 դաս:Դպրոցում մենք սովորում ենք անգլերեն, ռուսերեն, մաթեմատիկա, պատմություն, երաժշտություն:
Dear Pete, I study at 4 th grade. Our school is very big. There is a playground i front of our school. Every day we have 5 or 6 lessons. We study English, Russian, Maths, History and Music.

II.                   Երբ որևէ մեկին քաղաքավարի ձևով հարցնում ենք, ցանկանու՞մ է ինչ-որ բան, անգլերենում օգտագործում ենք «Would you like…?» «I would like …» ձևը.Փորձեք անգլերեն թարգմանել հետևյալ երկխոսությունը(Try to translate the following dialogue).

Թե՞յ կցանկանայիք, թե՞ կաթ:
Would you like some tea or milk?

Ես կաթ կցանկանայի:
I would like some milk.

Դուք կաթը շաքարավազո՞վ (sugar) կցանկանայիք:
Would you like some sugar with milk?

Այո, խնդրեմ:
Yes, please.

Էլ ի՞նչ (What else..) կցանկանայիք:
What else would you like?

Ես կցանկանայի մի կտոր թխվածք:
I would like a piece of cake.

Ահա (Here is …) ձեր կաթը և մի կտոր թխվածքը:

Here is your milk and a piece of cake.
III.                    Պատասխանեք հետևյալ հարցերին: Answer the following questions.

1. Where do you study?
I study at Mkhitar Sebastatsi Educational Complex

2. Do you like your school? Why?
Yes, I like my school very much, It’s very interesting and a lot of fun

3. What subjects do you study at school?
I study Math, English, Russian, History and Tecnology

4. What is your favourite subject? Why?
I like Russian, because we speak and watch russian cartoons with my brother and also History it is very interesting.

5. What do you usually do after classes?
I do my homework and go outside to play football with my friends.

Հաշվետու պատում

Ես Գոռ Սմսարյանն եմ սովորում եմ Հարավային դպրոցի 4,2 դասարանում։ Մայրենիի դասաժամին ես սովորել եմ վարժ ընթերցել, տեքստին վերաբերող հարցերին պատասխանել։
Տեքստից գտնել պատմողական, հարցական, բացականչական և հրամայական նախադասությունները։ Սովորել եմ գտնել բառերի հականիշներն ու հոմանիշներ։ Նախադասության  գլխավոր անդամները՝ ենթական և ստորոգյալը, պարզ, ածանցավոր և բարդ բառերը։ Սովորել եմ փոխադրել տեքստը և ծանոթացել եմ տարբեր հեղինակների պատմվածքներին։ Հարցեր եմ կազմել տրված պատասխանների համար, հորինել եմ երկխոսություններ տարբեր թեմաներով։

Այցելություն Հայաստանի ազգային պատկերասրահ

Մենք գնացինք Հայաստանի ազգային պատկերասրահ։ Ես տեսել եմ   գեղեցիկ նկարներ և  տեսել եմ քանդակներ։ Ծանոթացել եմ Մարտիրոս Սարյանի նկարնեին և գրքերի նկարազարդումներին։  Այնտեղ շատ հետաքրքիր էր և տպավորիչ։

Flashmob October 19

Dialogue on shopping, երկխոսության օրինակ

-Excuse me

-Can I help you?

-Yes, I would like / ես կցանկանայի/ a pair of jeans.

-What size do you wear?

-I wear size 36

-What colour would you like?

I would like black.

-Here is a nice pair.

-Can I try them on? /Կարող ե՞մ փորձել/

Of course you can.

Will you give me a size smaller? These jeans are large on me.                                                                                        Will you give me a size larger?  These jeans are tight (նեղ) on me.

-You look great and the colour suits /սազել/you .

-I’ll take them. How much are they?

Կարդա երկխոսությունը և կազմիր քո երկխոսությունը, պատկերացրու , որ գնում ես կոշիկ- shoes.

Գտիր հարցերի ճիշտ պատասխանները, կամ ընտրիր նախադասությունների ճիշտ շարունակությունները: a) and we like to play together,b) Yes, please, c) No, I am not, d)  to sit down and open the books, e) and brings different presents.

Option 1
You are busy, aren’t you?…
No, I am not,
The teacher tells the students…
to sit down and open the books,

My brother likes to go to other countries…
and brings different presents.
I have a friend…
and we like to play together
Would you like some cake?
Yes, please