Category Archives: Ես և Շրջակա

Քարերի սիմֆոնիա

Քարերի սիմֆոնիա կամ «Բազալտե երգեհոն», բնական հուշարձան Ազատ գետի՝ Գառնի գյուղի տարածքում գտնվող ավազանում։ Ընդգրկված է Հայաստանի բնության հուշարձանների ցանկում:
Սիմֆոնիան ներկայանում է հսկա հնգանկյուն և վեցանկյուն բազալտե սյուներով (մոտ 50մ բարձրության), որոնք զարմանալի սիմետրիկության պատճառով ձեռագործ են թվում։ Բնության կողմից կերտված, գետի վրա կախված այդ սյուների շարանը հիշեցնում է երաժշտական գործիք՝ «Բազալտե երգեհոն»։ Կիրճով հոսում է Ազատ գետը, լրացնելով քարե շքեղությունը ջրի աղմուկով։

Բնական հուշարձանը նշանավոր է իր հիասքանչ, արհեստական թվացող ժայռերով, որոնք կազմված են կանոնավոր վեցանկյուն գլաններից։ Վերջիններս ձգվում են ստորոտից մինչև ձորի գլուխ և ստացել են «Քարե սիմֆոնիա» անվանումը։ Զարմանահրաշ այս ժայռերը գոյացել են բարձր ճնշման պայմաններում՝ հրաբխային լավայի սառչելու և բյուրեղացման արդյունքում:
ՄԱԿ-ի Զբոսաշրջային համաշխարհային կազմակերպության (UNWTO) 2013 թվականին «Vettor Giusti» զբոսաշրջային պաստառների մրցույթում՝ Եվրոպա կատեգորիայում, հաղթող ճանաչվեց Հայաստանը` «Քարերի Սիմֆոնիա» պաստառով։

Ես և Շրջակա աշխարհ

Ես սովորել եմ թե ինչպիսի օգտակար հատկություններ ունեն տարբեր մրգերը և բանջարեղենը:
Մրգերի օգտակար հատկությունները:

Ես գիտեմ արեգակնային համակարգի մասին: Թե ինչպես է երկիրը պտտվումարեգակի շուրջ:
Արեգակնային համակարգ

Սովորել եմ անվտանգության կանոնները,ինչպես վարվել տարբեր իրավիճակներում:
Անվտանգության կանոններ
Կարողանում եմ տեղեկություն գտնել տարբեր վայրերի մասին ու քարտեզագրել:
Ճանապարհորդություն դեպի Բջնի

Արեգակնային համակարգ

Լուսինը Երկրին ամենամոտ երկնային մարմինն է և նրա բնականարբանյակը: Լուսինը ձգված շրջանագծով՝ էլիպսով, պտտվում էԵրկրի շուրջը, նրա հետ միասին` նաև Արեգակի շուրջը: Երկրի ևԼուսնի միջև հեռավորությունը 384.400 կմ է: Լուսինը սեփական լույսչունի և անդրադարձնում է Արեգակի ճառագայթները: Լուսիննանհամեմատ ավելի փոքր է Երկրից:Լուսինը բացարձականկենդան է, զուրկ` օդից ու ջրից: Լուսինն առաջին երկնայինմարմինն է, որի վրա 1969թ-ին ոտք դրեց մարդը՝ ամերիկացիաստղագնացներ Ն. Արմսթրոնգը և Է. Continue reading Արեգակնային համակարգ

Անվտանգության կանոններ

Ինչ անել ,եթե մոլորվել ենք, կորել, օրինակ՝ մետրոյում՝

Առաջին քայլ ՝ Մենք պետք է երկրորդ կայարանում իջնենք և սպասենք մեր ծնողներին:

Իսկ եթե մենք մնացել ենք կայարանում, մեր ծնողներն են մետրոյով գնացել, պետք է տեղում սպասենք մինչև կգան:

Եթե մենք կորել ենք անծանթ թաղամասում, պետք է անմիջապես մոտենանք մոտակա դեղատուն, խանութ և վաճառողին խնդրենք զանգել  մեր ծնողներին: Չի կարելի մտնել անծանոթ շենքի բնակարաններ և այնտեղից զանգելու թույլտվություն խնդրել:

Անվտանգությունը հրդեհի ժամանկ

Հիշենք այս ասացվածքը՝ «Առաջին րոպեին հրդեհը կարելի է մարել մի բաժակ ջրով, երկրորդ րոպեին՝ մի դույլ ջրով, երրորդ րոպեին՝ հրշեջ մեքենայով»:

Հրդեհի ժամանակ պետք է հիշել և պահպանել հետևյլ կանոնները՝

Եթե տանն ենք և հարևան սենյակում բռնկվել է հրդեհ, չի կարելի դուռը անմիջապես բացել: Կրակը անմիջապես կհասնի մեր դեմքին:

Չի կարելի դուռը բացել , եթե հրդեհը բռնկբել  է բնակարանից դուրս՝ մուտքում:

Պետք է ավելի մոտ լինենք հատակին, քանի որ ծուխը վերև է բարձրանում:

Տանը կարող ենք ոչ մեծ կրակը հանգցնել՝ վրան գցելով հաստ, մեծ կտոր:

Եթե կրակը չի մարում, պետք է անմիջապես դուրս գնալ տանից և փակել այն սենյակի դուռը, որտեղ հրդեհ է բռնկվել:

Մի քանի անգամ ծուխը ներշնչելուց հետո մարդը կարող է կորցնել գիտակցությունը: Պետք է թաց շորով բերանը և քիթը փակել, եթե բաձրահարկ շենքում ենք, մնում են տանը և պատուհանի փեղկերն ու դռները ծածկում թաց շորով:

Հրդեհի ժամանակ չի կարելի թաքնվել վարագույրների հետևում, պահարաններում, սեղանների և մահճակալների տակ: Իսկ եթե թաքնվել ես, ապա անպայման պետք է արձագանքել (պատասխանել), երբ հրշեջները կամ փրկարարները քեզ կանչում են:

Շատ վտանգավոր է նաև մարմանդ, հանդարտ կրակը: Օրինակ՝ երբ չհանգցրած ծխախոտի մնացորդը ընկնում է ծածկոցին կամ բարձին, կամ էլ մխում է պլաստմասսայե աղբամանում, ապա մարմանդ հրդեհի ծխի պատճառով մեկ ժամում կարող են զոհվել ընտանիքի բոլոր անդամները:

Ճանապարհորդություն դեպի Բջնի

Սարահարթի վրա Պահլավունի իշխանները 10-ից-11-րդ դարերում հիմնել են մի բերդ, որը դարեր ի վեր Նիգ գավառի գլխավորամրությունն էր և վերահսկում էր Բջնիի մատույցները։ Բերդը հարավից, արևելքից և մասամբ արևմուտքից պաշտպանված է վերձիգ ժայռերով, իսկ հյուսիսից և արևմուտքից՝ բրգավոր հենապատ-պարսպապատով, որն այժմ կիսավեր է։ Բերդում բազմաթիվ շենքերի ավերակներն ու հետքեր են մնացել։ Բջնի բերդի տիրակալն էր Վասակ Պահլավունին:

 

Ապրիլի մեկ

Ապրիլի 1-ը մենք գիտենք ինչպես կատակի և ծիծաղի օր, հիմա ես ձեզ կպատմեմ ապրիլի 1-ի մասին:

Օրինակ ՝ Հին Հռոմում ապրիլի 1-ը կոչվում է որպես «Հիմարների տոն»

Հայաստանում Ապրիլի 1-ը տոնում են որպես խաբելու և կատակելու տոն, մարդիկ իրենց հարազատների և ընկերների հետ կատակում են կամ իրենց են կատակում:

Գերմանիայում և Ավստրիայում ապրլի 1-ը համարվում է «դժբախտ օր»: Այն մարդը, ով ծնվել է ապրլի 1-ին, ըստ նրանց, կարող է դժբախտը լինել: Լեգենդի համաձայն, այս օրը ծնվել է դավաճան Հուդան:

Ապրլիլի 1-ին Ֆրանսիայի փողոցներում հանդիպում են այնպիսի մարդիկ, ովքեր իրենց ուսին դրած ձկներ են տանում: Այդ ձուկը կարող է լինել թղթից, պոլիեթիլենից, կերամիկայից և այլ մատերիալներից: «Ձկով» կատակում են հետեւյալ կերպ. նրանից կապում են կարթ, որը շատ անսպասելի կերպով ամրանում է որև է մեկի հագուստից, և այդ մարդը չնկատելով այն՝ իր մեջքին կապած տանում է, իսկ կողքի մարդիկ ուրախանում և ծիծաղում են:

Անգլիայում Ապրիլի 1-ը տոնում են մինչեւ օրվա կեսօր, իսկ խաբված մարդուն «հիմար» են անվանում։ Սակայն բրիտանացիների կատակները ավելի շատ մանկական են, շատ թեթև։

Շոտլանդիայում Հումորի օրվան 2 օր են դրամադրում։ Այստեղ փորձում են կատակով խաբել միմյանց, և այն շոտլանդացում, ում հաջողվում է խաբել, ողջ օրն անվանում են «դանդալոշ»։ Ապրիլի 2-ն այստեղ անվանում են «պոչի օր», այդ օրը աթոռներին հատուկ պարկիկներ են դնում, և երբ մարդ նստում է դրա վրա, տարօրինակ ու տհաճ ձայն է գալիս:

Ապրիլի 1-ը շատ երկրներում նշվում է որպես Ծիծաղի օր: «Խաբելու» ավանդությունն էլ շատ երկրներին է բնորոշ, այնպես որ Ծիծաղի օրը կարելի է ոչ պաշտոնական միջազգային տոների շարքին դասել, որի ծագումնաբանության մասին վիճում են մինչ օրս:

Այլ միցյալ նահանգներում է տեղի ունեցել ապրիլմեկյան ամենահայտնի կատակներից մեկը։ 1835-ին նյու-յորքյան թերթերից մեկում տպագրվեց նյութ, որում ասվում էր, որ աստղադիտակ է ստեղծվել, որով հնարավոր է տեսնել Լուսնի վրայի բնակիչներին, ովքեր նման են «կապիկների, սակայն թռչունի թեւեր ունեն»։

Վարդը

Փոքրիկ տղան մի վարդ տեսավ,
Տեսավ մի վարդ դաշտի միջին.
Վարդը տեսավ, ուրախացավ,
Մոտիկ վազեց սիրուն վարդին.

Սիրուն վարդին, կարմիր վարդին,
Կարմիր վարդը դաշտի միջին։

Տղան ասավ․

.— Քեզ կըպոկեմ,
Ա՛յ կարմիր վարդ դաշտի միջին։
Վարդը ասավ.

— Տե՜ս, կըծակեմ,
Որ չմոռնաս փշոտ վարդին.

Փշոտ վարդին, կարմիր վարդին,
Կարմիր վարդը դաշտի միջին։

Ու անհամբեր տըղան պոկեց,
Պոկեց վարդը դաշտի միջին.
Փուշը նըրա ձեռքը ծակեց,
Բայց էլ չօգնեց քընքուշ վարդին.

Քնքուշ վարդին, կարմիր վարդին,
Կարմիր վարդը դաշտի միջին։

Հարցեր և առաջադրանքներ։

1.Դուրս գրի՛ր ընդգծված բառերը և գտի՛ր այդ բառերի հակառակ իմաստ ունեցող բառեր։

2. Բանաստեղծությունից դուրս գրիր այն բառերը, որոնցով նկարագրում է վարդին։
Կարմիր, փշոտ, կարմիր:

3. Բառերը դարձրո՛ւ հոգնակի։

վարդ-վարդեր, դաշտ-դաշտեր, տղա-տղաներ, փուշ-փշեր, ձեռք-ձեռքեր:

4.Ի՞նչ գիտես վարդին մասին, գրի՛ր։
Վարդը անուշ բույր ունի,բայց երբ ուզում ես քաղել ծակում է իր փշերով:

Գարունը իմ աչքերով

Գարնանը ձյուն եկավ ,որովհետև մարտը գիժ ամիս է: Գարնանը պետք է արևոտ եղանակ լինի,
բայց քանի որ գարունը մարտին է, եղանակը մեկ տաքանում է մեկ ցրտում:Ես ուզում եմ որ ձյուն չգաոր ծառերը բողբոջեն:
Գարունը ծաղիկների բույր ունի, ես սիրումեմ գարունը:

Christmas

Dear Santa Claus,

I am Gor from Yerevan. I am nine. I always get nice Christmas presents from you. Thank you very much, dear Santa. You are very kind. There are many cars in my room. I always play with my cars. I like my toys. They live in my room. There is a big car under my bed.

I want to have a dron with camera. I want to drive it and make shooting.

Thank you, dear Santa Claus. I love you very much.

 

Ամանոր

Ահա, թե ինչպես են տարբերերկրներում մարդիկ նշում Ամանորը:

Նոր տարին, Ամանորը կամ Կաղանդը հայոց տոնածիսական համակարգում եղել ևմնում է ամենասիրված ու սպասված տոնը:

Նոր տարվա ամենաընդունված կերակուրներից էին ոսպից, սիսեռից պատրաստված քյուֆթան, պասուց տոլման, ծեծված ցորենից, ընկույզից, նուշից, չամիչից մեղրով պատրաստած անուշապուրը: Հատկապես Լոռիում մեծ նշանակություն էին տալիս լոբով պատրաստված կերակուրներին. «Առանց լոբու Նոր տարին չի գալ»,- ասում էր լոռեցին: Հունվարյան Նոր տարում թարմ մրգերին ավելանում էին նաև չոր մրգերը և ընդեղենը:

 Վաղ ժամանակներում, դեռևս բարեկենդանի տոնակատարությունների ժամանակ, ընդունված էր դիմակներով հանդես գալու, երեխաներին զվարճացնելու և նվերներ բաժանելու սովորույթը:

Ամանորյա ավանդական կերակուրները Ֆինլանդիայում սալորի կիսելն ու բրնձիշիլան են: Ձմեռ պապին այս երկրում կոչում են Joulupukki, ով նախկինում ամանորյանվերները բերելիս գալիս էր երկար ճիպոտով և տուն մտնելիս հարցնում. «Արդյոք այս տանը խելոք երեխաներ կա՞ն»: Մեր օրերում նման կերպով երեխաներին վախեցնելն այլևս չի գործում Ֆինլանդիայում. փոքրիկները ստանում են միայն իրենց երազած նվերները:

Հին անգլիական հեքիաթների հիման վրա Անգլիայում Ամանորի գիշերը երեխաների համար հատուկ բեմադրություններ են կազմակերպում: Մինչ քնելը երեխաները սեղանների վրա ափսեներ են դնում, որպեսզի Սանտա Կլաուսն իրենց համար նվերներ դնի դրանց մեջ, իսկ կոշիկների մեջ Սանտայի եղնիկների համար կեր են թողնում: