Ա․ Խնկոյան «Ագռավն ու աղվեսը»

Բախտի բերմամբ,

Թե պատահմամբ,
Մի մեծ ագռավ
Մի գունդ պանիր
Դաշտում գտավ,
Կտուցն առավ,
Ծառին թռավ։
Օ՜, ի՜նչ պանիր, դեղին ոսկի…
Բայց դեռ չառած համը իսկի,
Աղվեսն անցավ ծառի մոտով,
Գերվեց, էրվեց պանրի հոտով։
Վազեց գնաց բերնի ջուրը,
Եվ թուլացան կուռն ու ճուռը,
Էն ժամանակ իրա ձևին,
Ծառի տակից, աչքն ագռավին,
Հեզիկ, նազիկ, Փափկամազիկ,
Բացեց լեզուն անո՜ւշ, մեղո՜ւշ։
Թափե՜ց, չափե՜ց շաքար ու նուշ։
Ես քո գերին
Քո էդ սևիկ
Վառ աչքերին,
Նուրբ ծալքերով
Զույգ թևերին։
Մի դու մտիկ,
Էդպես քթիկ,
Էդպես ճտիկ,
Մախմուր ագին,
Խաս ու ղումաշ,
Ատլասն հագին։
Գիտե՜մ, անշուշտ, իմ քուրիկի
Ձայնն էլ կըլի հրեշտակի։
Երգի, քուրիկ, մի ամաչի,
Իմ ուզածը մի մեծ բան չի։
Թե որ չքնաղ էդ տեսքիդ հետ
Երգելում էլ եղար վարպետ,
Օ՜, կդառնաս, իմ մաքրուհի,
Թռչունների մայր թագուհի։
Ագռավ ազին իրեն տված
Գովեստներից շշմած, ուռած՝
Ագռավային
Բկովը մին
Որ չկռռա՜ց,
Պանիրն ընկավ ծառիցը ցած,
Շողոքորթը ըռխեց, գնաց։

Հարցեր և առաջադրանքներ

  1. Դո՛ւրս գրիր քեզ անծանոթ բառերն ու բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
  2. Նշի՛ր առակի ամենատխուր հատվածը:
  3. Բնութագրի՛ր առակի գլխավոր հերոսներին:
  4. Փորձի՛ր արդարացնել աղվեսին:
  5. Առակը համառոտ պատմի՛ր և նկարի՛ր:
  6. Առակը ներկայացրո՛ւ բլոգումդ:

        Ճպուռն ու մրջյունը


Թռի-վռի

Մի ճպուռ,
Ողջ ամառը
Շուռ ու մուռ,
Երգեց, ճռռաց.
Ճռճռաց:
Մին էլ, ըհը՜,
Ձմեռը,
Փռեց իրա
Թևերը.
Բացեց գորգը
Սպիտակ,
Դաշտերն առավ
Ձյունի տակ:
Անցան պայծառ օրերը,
Էլ ո՞ րն ասեմ,
Էլ ո՞ րը,
Երբ ամեն մի

Թռի-վռի
Մի ճպուռ,
Ողջ ամառը
Շուռ ու մուռ,
Երգեց, ճռռաց.
Ճռճռաց:
Մին էլ, ըհը՜,
Ձմեռը,
Փռեց իրա
Թևերը.
Բացեց գորգը
Սպիտակ,
Դաշտերն առավ
Ձյունի տակ:
Անցան պայծառ օրերը,
Էլ ո՞ րն ասեմ,
Էլ ո՞ րը,
Երբ ամեն մի

Թփի տակ
Թե սեղան կար,
Թե օթյակ:
Եկան օրեր
Ցրտաշունչ,
Ճպուռն ընկավ
Լուռ ու մունջ.
Քաղցած փորին
Էլ ի՜նչ երգ,
Ցուրտը տարավ
Ոտ ու ձեռք:
Զընգր-զընգր
Դողալով,
Ծանր-ծանր
Սողալով
Նա մրջյունին
Ասում էր.
– Գլխիդ մատաղ,
Սանամե՛ր,
Մի ճա՛ր արա
Շունչ առնեմ,
Ցրտից, սովից
Չմեռնեմ:
Կերակրի՛,
Տաքացրու՛,
Մինչև գարուն
Ապրեցրու:
– Ի՜նչ խաբար է,
Սանիկս,
Զարմանում եմ,
Ջանիկս,
Չաշխատեցի՞ր
Ամառը,
Ասա՛, ինչ էր
Պատճառը:
– Էդպես բանի,
Սանամե՛ր,
Էլ ժամանակ
Ո՞ վ ուներ.
Էն խոտերում
Բուրավետ
Երգում էինք
Մերոնց հետ…
– Ուրեմն դու՞ …
– Այո՛, ես
Ողջ ամառը
Դեն ու դես
Երգում էի
Մշտապես:
– Երգո՞ւ մ էիր…
Շատ բարի,
Այժմ էլ բռնի
Վեր-վերի,
Քամին ծափ տա,
Դու պարի՛:

 

Հարցեր և առաջադրանքներ

  1. Բառարանի օգնությամբ գտի՛ր նշված բառերի հոմանիշները։
    պայծառ -արևոտ
    լուռումունջ-չխոսկան
    քաղցած-սոված
    բուրավետ-հոտավետ
    մշտապես-ամեն օր
    օթյակ-տուն
  2. Կանաչով նշի՛ր առակի ուրախ հատվածը։
  3. Կապույտով նշի՛ր առակի տխուր հատվածը։
  4. Ինչպիսի՞ն էր  մրջյունը։ Աշխատասեր էր:
  5. Իսկ ճպուռն ինչպիսի՞ն էր։ Ճպուռը ողջ ամառըպարում էր:
  6. Արդարացրո՛ւ մրջյունին:Մրջյունը միայնակ աշխատում էր:
  7. Մեղադրի՛ր մրջյունին:Մրջյունը չօգնեց :
  8. Արդարացրո՛ւ ճպուռին:Ճպուռը ուզում էր միշտ ամառ լինի:
  9. Մեղադրի՛ր ճպուռին: Ճպուռը չէր ուզում աշխատել:
  10. Իսկ դու ինչպե՞ս կվարվեիր մրջյունի փոխարեն:Կօգնեի ճպուռին:
  • Նամակ գրի՛ր ճպուռին: Խորհուրդ տո՛ւր նրան:

Ճպուռ գնա անտառ և տերևներից ու փայտերից տուն պատրաստիր:

Արեգակնային համակարգ

Արեգակնային  համակարգ  Մարս մոլորակը  կարմիր է որովետև Մարս մոլորակի վրա ժանգի պես փոշի է կպած ամենա փոքր մոլորակն է Մերկուրին:Առաջին աստղադիտակը:

Գարիլեո Գալիլեյը վեներայի վրա հրաբուխ կա:

Երկիր Մոլորակը 3րդ է Լուսինը Երկիր Մոլորակի բնական ալբանյակն է:

Անհատական ուսումնական պլան

 

Դասարան-3.2

Ընտրությաամբ    գործուներություն   խումբ — Մաթեմաթիկա

Լրացուցիչ    կրթություն-չեմ օգտվում

Կարողանում եմ  հեծանիվ և հուվերբորդ վարել:

Երկարացված օրվա ծառայություն- չեմ օգտվում

Երթուղային-չեմ օգտվում

Ընտրում եմ առկա ուսուցում

Իմ կամ ծնողներիս  հեռախոսի  համարը-091 30 -14 -13

Տան հասցեն- ՀՀ ք․ Երևան ,Ամերիկյան փ.98

ՀՀ քաղաքացի

07:45ին արթնանում եմ և պատրաստվում դպրոց գնալ
09:00-13:35 -Ուսումնական պարապմունք

13:35 -գնում եմ տուն

14:00-15:30 հանգստանում եմ, մուլտ կամ ֆիլմ դիտում

16:00-18:00 նկարում եմ , նվագում, խաղում եմ բակում ընկերներիս հետ գնդակ և տարբեր բակային խաղեր

18:00-20:00 երբեմն գնում եմ լողավազան, բոուլինգ կամ խաղահրապարակ

20:30-22:00 պատրաստում եմ դասերս

 

 

 

 

 

Բանավոր մաթեմատիկա

Ուրբաթ՝ 24.09.2021

4.21, 19, 30, 25, 3, 12, 9, 15, 6, 27 թվերից ընտրեք երեք թիվ, որոնց գումարը 50 լինի:

1)Ինչպե՞ս երեք հատ 5-երի միջոցով ստանալ 4:
2) Հինգ հատ 1-երի միջոցով ստանալ 100:
3) Վեց 9-երի միջոցով ստանալ 100:
4) Հինգ հատ 5-երով ստանալ 31:
5) Հինգ հատ 4-ներով ստանալ 55:

 Երեքշաբթի՝ 28.09.2021

Սիրելի սովորողներ, առաջարկում եմ բանավոր մաթեմատիայի ընտրությամբ գործունեության պարպմունքին բաժանվել երկու հոգանոց խմբերի, նկարել Paint նկարչական ծրագրով ձեր ցանկությամբ որևէ նկար։ Նկարը ուղարկել մյուս խմբերին, որպեսզի այդ նկարին նայելով խնդիր հորինեն։ Այսպես խմբերը իրար կուղարկեն նկարները և կհորինեն խնդիր ըստ նկարի։

Արև ու լուսնի մասին

Արևին չի լինի նաել, որովետեվ հենց մեկը նայի աչքերը

կցավի լույսից: Արևը շատ պայծառ է, առանց արևի կյանք  չի լինի:

Լոսինը երկրին ամենամոտ բնական արբանյակն է: Լուսինը ավելի մոտ է երկրին, քան արևը:Լուսինը իր լույսը չունի , արևն է իր լույսը տալիս: