ժայռից մասուր է կաթում

Ժայռից մասուր է կաթում,
Կարմիր սարսուռ է կաթում,
Ձորում մշուշ է:

Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Ի՜նչ էլ աշխույժ է:

Առուն բարի է այնպես,
Հասկանալի է այնպես,
Այնպես անուշ է:

Նա երկնչում է քարից,
Բայց երբ թռչում է քարից,
Ահռելի ուժ է:

Առուն ինչպե՞ս կլռի,
Սերս եկել է ջրի,
Ձեռքինը կուժ է:

Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Աշուն է, ուշ է:

Առաջադրանքներ

  1. Ընթերցի՛ր բան
  2. աստեղծությունը՝  դուրս գրելով և բացատրելով անծանոթ բառերը։
  3. սարսուռ-սարսափ,դող,երկյուղ
  4. մշուշ-մառախուղ,մեգ,թուխպ
  5. երկնչել-վախենալ,սարսափել
  6. ահռելի-հսկա,մեծ
  7. Ընթերցի՛ր ՝առանձնացնելով և բացատրելով փոխաբերությունները։
  8. մասուրե կաթում-մասուրները հասունացել են և թափվում են թփից՝ ընկնելով ժայռի վրա։
  9. կարմիր սարսուռ է կաթում- հասունացած մասուրները արյան երանգ են ստացել։
  10. նա երկնչում է քարից-առվի ճամփին
  11. առուն մասուր է տանում-հասունացած մասուրները ընկել են առվի ջրերի մեջ և առուն քշում, տանում է նրանց
  12. բայց երբ թռչում է քարից, ահռելիուժ է-առուն բարձրանում է  քարին և ահռելի ուժով թափվում է ցած
  13. սերս եկելե ջրի, ձերքինը կուժ է-հեղինակի սիրած աղջիկը եկել է առվից կժով ջուր վերցնելու
  14. Ո՞վ է ստեղծագործության գլխավոր հերոսը․ հիմնավորի՛ր պատասխանդ։
  15. Ստեղծագոծության հերոսը առուն է, որովհետև բոլոր գործողությունները կապված են առվի հետ։
  16. Ի՞նչ գույն ունի այս բանաստեղծությունը։ Նկարի՛ր այն միայն գույներ օգտագործելով։
  17. Բանաստեղծության գույնը կարմիրն է՝ արյան գույնը
  18. Առանձնացրո՛ւ քեզ դուր եկած տողերը և հիմնավորի՛ր ընտրությունդ։
  19. Ժայռից մասուր է կաթում,
    Կարմիր սարսուռ է կաթում,
    Ձորում մշուշ է։
  20. Հեղինակն այնքան գեղեցիկ ու պատկերավոր է նկարագրել մասուրների թափվելը, որ ես կարծես տեսնում եմ նրանց թփից թափվելը։
  21. Վերլուծիր բանաստեղծության մեջ ընդգծված հատվածը։
  22. Առվի ճամփին քարեր կան, որոնք խոչնդոտում են նրա ընդացքը,բայց առվի ջրերը հաղթահարելով այդ խոչնդոտները ավելի մեծ  ուժ են ստանում։
  23. Բացատրի՛ր հետևյալ միտքը․

Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Աշուն է, ուշ է:

Առվի ջրերը քշում են մասուրի հատիկները, որոնք արյան կարմիր հետքեր են հիշեցնում։

8. Տրված բառերի գործածությամբ, ութնյակներ / ութ տողից կազմված բանաստեղծություն/  կամ քառյակներ/ չորս տողից կազմված բանաստեղծություն/, հորինի՛ր: 

Մասուր, սարսուռ, աշուն, ուշ, փուշ, կարմիր, անուշ, մշուշ, մուժ, քամի, տանի:

Ոշ աշուն է,

Մուժ ու մշուշ է,

Փչում է քամին՝

Ժայռի կատարին։

Մասրենու թուփը

Քամուց սարսափած՝

Տերևը թափել,

Անուշ կարմիր է հագել։

9. Գրի՛ր ստեղծագործական շարադրություն << Մասուրի ճամփորդությունը>> վերնագրով և հրապարակի՛ր։

Գարնանը լեռան լանջին ծաղկել էր մասրենին։ Նրա գեղեցիկ ճյուղերը կախվել էին լեռան սորոտով հոսող առվակի վրա։ Շուրջը անուշ բուրմունք էր տարածվել։Ողջ ամառ մասրենու թփի վրա հասունանում էին նրա պտուղները։ Եկավ աշունը ։ Շուրջ բոլորը ծառերն ու թփերը գույնզգույն շորեր հագան ։ Մասրենու  թուփը մերկացավ, բայց նրա ճյուղերը զարդարվել էին արնագույն պտուղներով։ Շուտով սկսվեցին աշնան քամիները և մասուրի հասունացած պտուղները, իրար հերթ չտալով, թափվեցին անձրևից վարարած  առվակի ջրերի մեջ։ Առուն պտուղներն իր մեջքին առած՝ հաղթահարելով բազում դժվարություններ, տանում էր իր հետ։ Մասրենու արնագույն պտուղները, պոկվելով մայր թփից, գետի ջրերի հետ  ճամփորդում էին դեպի անհայտ հեռուները։

10. Արտահայտիչ ընթերցի՛ր բանաստեղծությունը, ձայնագրի՛ր ընթերցումդ և հրապարակի՛ր բլոգումդ։

11. Ի՞նչ գիտես մասուրի մասին։ Տարբեր աղբյուրներից օգտվելով՝ ուսումնական նյութ պատրաստի՛

Մասրենին վարդազգիների ընտանիքին պատկանող վայրի բույս  է։ Հայտնի են մասրենու 350-400 տեսակներ մասուրի պտուղը պարունակում է վիտամիններ, շաքարներ, թթուներ, հանքային տարրեր, եթերայուղեր։ Բժշկության մեջ մասուրի պտուղներն օգտագործում են որպեզ վիտամինային հունք, իսկ յուղը օգտագործում  են մաշկային որոշ հիվանդություններ բուժելու համար։ Մասրենու ծաղիկներից ստացված  յուղը օգտագործում են ոծանելիքի արտադրության և բժշության մեջ։