Աշուն օր

Սևուկ ամպեր վար եկան
Օրան, օրան,
Սարի վրա շար եկան։
Ծագեց առավոտ
Պաղեց, սառավ օդ։

Գոռաց երկինք, բուք արավ,
Հևաց, հևաց.
Ծերուկ երկիր սուգ արավ։
Ճաքեց հեռուն ամպ,
Երկիր դողաց-բա՛մբ։

Բողբոջ արև շող կապեց,
Դողաց, սողաց,
Արյուն-ամպից քող կապեց։
Վառեց լեռան լանջ,
Լեռան ցավատանջ։

Տեղաց անձրև մաղ տալով,
Մարմանդ-մարմանդ,
Հոգնած տերև շաղ տալով։

Առաջադրանքներ

1. Կարդա՛ բանաստեղծությունը և նկարի՛ր քեզ ամենից շատ դուր եկած հատվածը։

Բողբոջ արև շող կապեց,
Դողաց, սողաց,
Արյուն-ամպից քող կապեց։
Վառեց լեռան լանջ,
Լեռան ցավատանջ։

2. Բացատրիր արտահայտությունները

վար եկան-իջան

շար եկան-շարվեցին

մաղ տալ-սփռել

շաղ տալ-տարածել

քող կապել-շրջապատել

3. Փորձիր քո բառերով պատմել բանաստեղծությունը։

Բանաստեղծության մեջ հեղինակը փոխաբերական իմաստով պատմում է սկսված  պատերազմի մասին, նկարագրում է  հայոց գեղեցիկ բնությունը՝ խռովված ու թախծացած։

4 . Գրի՛ր տրված բառերի հականիշները:

վար-վեր

պաղել-ջերմացնել

հեռու-մոտիկ

վառել-մարել

5. Դուրս գրիր բանաստեղծության այն տողերը, որոնց մեջ գույն կա։

Սևուկ ամպեր վար եկան
Օրան, օրան,
Սարի վրա շար եկան։
Ծագեց առավոտ
Պաղեց, սառավ օդ։

 

Լրացուցիչ առաջադրանքներ

4. Ձայնագրի՛ր բանաստեղծությունը և նկարաշարի օգնությամբ տեսանյութ պատրաստի՛ր:

Русский

5) Напишите подходящие по смыслу слова к данным.
день (какой?) –весёлый
ряд (какой?) – последний
цифра (какая?) – первая
примета (какая?) – добрая                                         .
волнение (какое?) – приятное

дни (какие?) – короткие

деревни (какие?) – старые

города (какие?) – .большие

флажки (какие?) – разноцветные

ученики (какие?) –умные