Category Archives: Ելք ստուգատես

5-րդ դասարանի Ելք ստուգատես

  • Մասնակիցներ՝ 5-րդ դասարանի սովորողներժամկետ՝ մայիսի 1-10Նպատակ՝ ամփոփել մայրենիից ձեռք բերված գիտելիքները, հիմտութունները

    5-րդ դասարանի սովորողը պետք է կարողանա

  • գրական հայերենով ազատ գրավոր և բանավոր հաղորդակցվել
  • գեղարվեստական և տեղեկատվական պարզ տեքստերը կարդալ, հասկանալ, վերարտադրել
  • տեքստի հիմնական գաղափարը ձևակերպել
  • համացանցի տեղեկատվական բազայից օգտվել
  • իր անհատական բլոգը սպասարկել

 

Ստուգատեսի բավանդակային ուղղությունները

Բլոգային աշխատանք

  • Դնել բլոգի հղումը, գրել բլոգում հրապարակված առաջին նյութի ամսաթիվը , վերնագիրը և հղումը դնել վերնագրի վրա:

https://gorsmsaryan.edublogs.org/

Ամսաթիվ՝  2021 թվական մայիս 20

  • Գրել, թե բլոգն ինչ բաժիններ ունի, որն է դրանցից ամենքիչն օգտագործվում և ինչու:
  • Ներկայացնել որևէ մեկի բլոգը, որը շատ եք հավանում (եթե այդպիսին կա) և գրել, թե ինչու եք հավանում:
  • ես ունեմ տարբեր բաժիներ իմ բլոգում, որտեղ տեղադրում եմ տարբեր նյութեր ուսումնական թեմաներով։ Գրեթե չեմ օգտագործում՝ երգ, ֆիզկուլտուրա և տեխնոլոգիա կարգերը։
  • Գրել ձեր, ինչպես նաև ծնողներից որևէ մեկի վերաբերմունքը ձեր բլոգի և բլոգային ուսուցման վերաբերյալ:
  • ծնողներս լավ կարծիք ունեն բլոգի մասին։
  • Կատարել բլոգային հետազոտական աշխատանք

Արդյունքներ՝ 

Ուսումնառության 5 տարիներ

  • Ո՞ր դասարանից ես հաճախում Հարավային դպրոց-պարտեզ։ Եթե այլ դպրոցից ես եկել, նշիր դպրոցը։
  • ես հաճախում եմ  2020 թ-ի ձմռանից , մինչ այդ սովորում էի Ն․Աղբալյանի անվան դպրոցում։
  • Դպրոց-պարտեզում քո ուսումնառության ողջ շրջանում ի՞նչն ես ամենից շատ կարևորում, ի՞նչը կամ ո՞ւմ երբեք չեք մոռանա, ինչո՞ւ:
    • չեմ մոռանա հետաքրքիր դասերը և ճամփորդությունները։
  • Կարո՞ղ ես թվարկել 5 բան, որ քեզ դպրոցից հետ տանում ես։
    Լավ հիշողություններ սիրելի ուսուցիչների, ընկերների և ուրախ օրերի մասին։
  • 3-րդ դասարնցիներին ներկայացրեք, թե ինչ է իրենց սպասում 4-5-րդ դասարաններում, ի՞նչ խորհուրդ կփոխանցեք նրանց:
    Թող ուշադիրլինեն դասերին և պատրաստվել քննության։
  • Հարավային դպրոցում քո տնկած ծառը, թուփը նկարիր, տեղադրիր ու գրիր `ե՞րբ ես տնկել, ո՞ւմ հետ, տեսակը․․․
    Տնեկել եմ ծաղիկ։
  • Պատրաստիր 2-3 րոպեանոց տեսանյութ, որը պատմում է Հարավային դպրոցի միջավայրի մասին։
  • Ծնողներին խնդրիր, թող մի քանի նախադասությամբ խոսեն քո ուսումնական գործունեության մասին Հարավային դպրոցում:
    ” Գոռը տարեցտարի ավելի հաճույքով է կատարումուսումնական առաջադրանքները և սիրում է ճամփորդությունները”

Արդյունքներ՝ 

Միջին դպրոց

  • Ի՞նչ գիտեք Միջին դպրոցի մասին:
    Այնտեղ կարծում եմ հետաքրքիր է ևդպրոցը ավելի մեծ է։
  • Ցանկանո՞ւմ եք տեղափոխվել Միջին դպրոց:
    Կարծում եմ, որ ժամանակը գա պատրաստ կլինեմ։
  • Թվարկեք Միջին դպրոցի ձեզ ծանոթ ուսուցիչներին:
    Ընկեր Արման՝ մարմնամարզության ուսուցիչ
    ։
  • Ինչպիսի՞ն կցանկանայիք, որ լիներ Միջին դպրոցը:
    Կցանկանայի որպեսզի այնտեղ օրը ավելիհետաքրքիր անցներ։
  • Ուսումնական պլանի քննարկումներ, անհատական ուսումնական պլաններ

Արդյունքներ՝ 

Լեզվական կարողություններ և հմտություններ

1․ Քո սովորական մեկ օրը նկարագրիր առավոտից մինչև երեկո, ամեն ինչ հերթով գրիր․ աշխատիր ոչինչ բաց չթողնել, քեզ ամենաշատը օրվա ո՞ր պահն է դուր գալիս, ո՞ր գործերդ ես սիրով անում, որո՞նք՝ ուղղակի որպես պարտականություն, առօրյայիդ մեջ ի՞նչը կուզես փոխել, ինչո՞ւ․․․

Օրս սկսվում է ժամը 07։45ին երբ արթնանում եմ, լվացվում եմ, նախաճաշում եմ և գնում եմ դպրոց։ Ժամը 14։10 վերադառնում  եմ տուն, հանգստանում եմ և գնում եմ պարապունքի, պարապունքից գալիս եմ և խաղում եմ բակում, որից հետո տուն եմ գնում և ժամը 22։30-ին քնում եմ։

2․ Համացանցից ձեր սիրելի ֆուտբոլիստի, գրողի, երգչուհու, դերասանուհու մասին տեղեկություն գտեք և այդ տեղեկության համաձայն երևակայական հարցազրույց վարեք նրա հետ։ Հարցազրույցն անհրաժեշտ է ձայնագրել։

 

3․ Տեքստի համար մտածել երկու ավարտ՝ տխուր և ծիծաղելի։

Ջ․ Ռոդարի

Ճանապարհորդ կատուն

Մի օր մի կատու նստեց գնացք, որը պատրաստվում էր մեկնել Հռոմից Բոլոնիա։ Իրականում, գնացքներում կատուներն այնքան էլ հազվադեպ չեն, թեև ամենից հաճախ նրանք նստում են զամբյուղներում կամ անցքերով արկղերի մեջ, որպեսզի չխեղդվեն: Պատահում է, որ գնացքներում երբեմն հանդիպում են  թափառական կատուներ, որոնք պարզապես պատահաբար ներս են գցվում մկների որոնման համար… Բայց այս կատուն իսկական ճանապարհորդ էր և ճանապարհորդում էր բոլորովին ինքնուրույն։ Նրա ուսին կախված էր սև փաստաբանի պայուսակ, բայց նա փաստաբան չէր, այլ կատու։ Քթին ուներ կարճատես հաշվապահի ակնոցներ, բայց հաշվապահ չէր և տեսողությունը գերազանց էր։ Նա, ինչպես հայտնի նկարիչները, շատ մոդայիկ վերարկու էր հագել և շատ մոդայիկ գլխարկ, բայց նա նկարիչ էլ չէր։
Կատուն աճպարար էր և կարողանում էր կերպարանափոխվել ու ուզածդ մասնագետի կերպարն ընդունել։
Նա այդպես ներկայանում էր մկներին և հեշտությամբ որսում էր նրանց ու համփ անում․․․ Օրերից մի օր գնացքներում մկներ չէին մնացել, բոլորին կերել էր աճպարար կատուն։