«Սխալ արձագանք»

Միայն թե չասեք, թե արձագանքը հրաշալի բան է, չգովաբանեք, մեկ է՝ չեմ հավատա: Երեկ ինձ տարան ծանոթացնելու դրանցից մեկի հետ: Ես սկսեցի թվաբանական հասարակ հարցերից:
_ Ինչքա՞ն կլինի երկու անգամ երկու:
_ Երկո՜ւ,- պատասխանեց արձագանքը՝ պատասխանելուց առաջ նույնիսկ չմտածեց:
_ Ինչքա՞ն կլինի երեք անգամ երեք:
_ Երե՜ք,-ուրախ բացականչեց հիմար արձագանքը:
Պարզ էր, որ թվաբանությունից բան չի հասկանում: Ես էլ որոշեցի նրան հնարավորություն տալ, որ ուղղի իր սխալը, ասացի.
_ Լսի՛ր հարցը և մինչև պատասխանելը կարգին մտածի՛ր:
_ Ո՞ր ն է մեծ ՝ Հռոմը, թե՞ Կոմո լիճը:
_ Լի՜ճը,- պատասխանեց արձագանքը:
_ Դե լավ, հանգիստ թողնենք աշխարհագրությունը: Անցնենք պատմությանը:
_ Ո՞վ է հիմնադրել Հռոմը՝ Ռոմո՞ւլը, թե՞ Կեսարը:
_ Կեսա՜րը,- բղավեց արձագանքը:
Այստեղ ես շատ բարկացա և որոշեցի վերջին հարցը տալ նրան:
_ Մեզանից ո՞վ ավելի քիչ բան գիտի՝ ե՞ս, թե՞ դու:
_ Դո՜ւ,-հանգիստ պատասխանեց արձագանքը:
Չէ՜, միայն թե չասեք, թե արձագանքը հրաշալի բան է, չգովաբանեք, մեկ է՝ չեմ հավատա: 

Առաջադրանքներ

  • Բացատրական բառարանից օգտվելով, բացատրի՛ր հետևյալ բառերը։

գովաբանել-գովասանք ասել՝ արտահայտել, գովել, փառաբանել, ջատագովել

բարկանալ-զայրանալ, ջղայնանալ, բորբոքվել, կատաղել

հիմնադրել-հիմնել, ստեղծել, հաստատել,կազմակերպել

  • Գրի՛ր տեքստում ընդգծված բառերի հականիշները։
  • Հասարակ-հատուկ, հիմար-խելացի, մեծ-փոքր, հանգիստ-աշխույժ, վերջին-առաջին
  • Հեքիաթից դո՛ւրս գրի՛ր հինգ հարցական նախադասություն։
  • Ինչքա՞ն կլինի երկու անգամ երկու։
  • Ինչքա՞ն կլինի երեք անգամ երեք։
  • Ո՞րն է մեծ՝ Հռոմը,թե Կոմո լիճը։
  • Ո՞վ է հիմնադրել Հռոմը՝ Ռոմու՞լը, թե՞ Կեսարը։
  • Մեզանից ո՞վ ավելի քիչ բան գիտի՝ ե՞ս, թե՞ դու։
  • Գրի՛ր զվարճալի երկխոսություն արձագանքի հետ և վերնագրիր այն։
  • Անփորձ արձագանքը
  • —Բարև՛, արձագանք։
  • —Բարև՛, Գոռ։

—Կգա՞ս գնանք ֆուտբոլ խաղալու։

—Այո՛, իհարկե, ես շատ լավ սահադաշտի տեղ գիտեմ։ Քեզ այնտեղ կսպասեմ։

—Արձագա՛նք, ի՞նչ է, դու չգիտե՞ս, որ ֆուտբոլը սահադաշտում չեն խաղում։

—Կսպասեմ քեզ մարզադաշտում։

 

 

  • Նկարի՛ր քո պատկերացրած արձագանքին։
  • Պատմի՛ր, որտե՞ղ է ապրում, ամենից շատ ի՞նչ է սիրում, ինչո՞վ է սնվում․
  • Արձագանքն ապրում է լուսնի վրա,ամենից շատ սիրում է երգել, սնվում է ձայներով․․․․
  • Երկխոսությունդ կամ պատումդ ձայնագրի՛ր։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *