Հիշողություն

Ծիծեռնակը բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:
Մեկ անգամ էր նա բույն շինել
Եվ շատ անգամ կարկատել,
Բայց այս անգամ վերադարձին
Բույնն ավերակ էր գտել:
Այժմ նորից բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:
Նա հիշում էր անցած տարին
Իր սնուցած ձագերին,
Որոնց ճամփին հափշտակեց
Արյունարբու թշնամին:
Բայց նա կրկին բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:

Առաջադրանքներ

  1. Կարդա՛ բանաստեղծությունը` դուրս գրելով ու բացատրելով անծանոթ բառերը:
    1. ավերակ-քանդված,սնուցած-կերակրած
  2. Ընդգծված բառերը փոխարինի’ր հոմանիշ բառերով, կարդա’ ու դիտարկումներ արա:
    շինել-սարքել, կառուցել ,պատրաստել,   շյուղ-դալար ճյուղ, շիվ,
    այժմ-հիմա,սնուցել-կերեկրել,հափշտակել-խլել,գողանալ,կրկին-նորից
  3. Բանաստեղծության համար նոր վերն,ագիր հորինի՛ր։
    Հոգատար ծիծեռնակը
  4. Ո՞վ է այս բանաստեղծության հերոսը:
    Ծիծեռնակը
  5. Նկարագրի՛ր ծիծեռնակին:
    Նա հոգատար է,ուշադիր ,նվիրված և աշխատասեր։
  6. Մանրամասն բնութագրիր ծիծեռնակին` օգտվելով  բանաստեղծության բնութագրումներից:
    Ծիծեռնակը սիրում էր երգել։ Նա ուներ գեղեցիկ հիշողություններ և շատ էր սիրում իր սնուցած ձագերին։
  7. Առանձնացրո’ւ քեզ ամենից դուր եկած հատվածը և վերլուծի’ր:
    Նա հիշում էր անցած տարին
    Իր սնուցած ձագերին,
    Որոնց ճամփին հափշտակեց
    Արյունարբու թշնամին:
    Ծիծեռնակը տխրում էր իր սնուցած ձագերի համար։
  8. Արձակ շարադրի’ր բանաստեղծությունը և վերլուծի’ր:
  9. Ինչո՞ւ է բանաստեղծությունը այսպես վերնագրված:
    Այն ծիծեռնակի մասին է։
  10. Ի՞նչ գիտես ծիծեռնակների մասին: Պատմի՛ր:
    Ծիծեռնակներն առաջինն են վերադառնում տաք երկրներից և գարուն են ավետում։
  11. Տեղեկատվական աղբյուրներից նյութեր հավաքիր ծիծեռնակների մասին:
  12. Բանաստեղծության ծիծեռկանին  համեմատի՛ր Հ. Թումանյանի «Մայրը» պատմվածքի ծիծեռնակի հետ: Նշի’ր ընդհանրությունները և հիմնավորի՛ր պատասխաննե
    Երկու ծիծեռնակներն էլ հոգատար էին և սիրում ու հոգ էին տանում իրենց ձագերի մասին։