Category Archives: Մայրենի

Մանուկն ու ջուրը

 

Ամպոտ սարեն ուրախ ձենով
Ջուր է գալիս, անցնում շենով։
Մի թուխ մանուկ դուրս է վազել,
Ձեռքն ու երես պաղ լըվացել,

Լըվացել է ձեռքն ու երես,
Ու դարձել է՝ խոսել էսպես.

— Դու ո՞ր սարեն կուգաս ջըրի՛կ,
Իմ պաղ ջըրիկ ու անուշիկ։
— Ես էն սարեն կուգամ մըթին,

Որ հին ու նոր ձյունն է գլխին։

— Դու ո՞ր առուն կերթաս, ջըրի՛կ.
Իմ պաղ ջըրիկ ու անուշիկ։
— Ես էն առուն կերթամ զվարթ,
Ուր ափերն են շուշան ու վարդ։

 

Դդում հորինուկ

Լինում է չի լինում մի դդում է լինում, այդ դդումը քաղել էին մարգից այդ դդումը շատ յուրահատուկ է, որովհետև խոսող դդում է: Դդումը քնած էր երբ պոկեցին այն բայց երբ ուզում էին պատրաստել որպես ուտելիք այն արթնացավ և փախավ անտառ:

Դդումը ունեցավ շատ արկածներ և հանդիպեց չար կախարդի որը ուզում էր դդումից կախարդական թուրմ պատրաստել ու խմել որ անմահ դառնար բայց դդոմը արագ գլորվեգ և ընկավ լիճը:Բարի ձկնորսը փրկեց և տարավ հեռու դդոմների քաղաք:

Հեքիաթ բախտը բերելու մասին

Մի անտառ կար: Այդ անտառում իրար կողքի երկու ծառեր էին  աճում` ջահե՜լ, սիրո՜ւն: Երեկոները նրանք բախտի մասին էին փսփսում:
-Ես որ մեծանամ, բարձր ու մեծ ծառ եմ դառնալու,- ասում էր նրանցից մեկը,- թռչունները կապրեն իմ ճյուղերի մեջ: Բոլորը կհանգստանան իմ ստվերի տակ: Արևի շողերին և առավոտվա հովիկին առաջինը ես կդիմավորեմ: Մի քանի տարի հետո իմ տակ աճած ծառիկները կշրջապատեն ինձ: Նրանք փոքրիկ ու հրաշալի ծառեր կդառնան:
-Չէ~,_ասում է մյուսը,- աճել-մեծանալը  էնքան էլ լավ բան չի: Ձմռանը ցուրտն է ծեծում, ամռանն արևն է վառում:   Ամբողջ օրն էլ  արմատներդ  պիտի աշխատեցնես, որ տերևներիդ ջուրը   հասցնես,  կշտացնես: Ավելի լավ է փայտահատն ինձ կտրի, հետո ինձնից մի հրաշալի բան սարքեն, դնեն փափուկ բարձի վրա:
Եվ ի՞նչ եղավ հետո: Եկավ մորուքավոր փայտահատը և կտրեց երկրորդ ծառը:  Նրա մի մասը վառարանում վառեցին, մյուս մասից սիրուն զարդատուփ սարքեցին: Երկար ժամանակ տուփը բարձի վրա ապրեց` մեջը` սիրուն ականջօղե~ր, մատանինե~ր ու անուշահոտ օծանելիքներ: Հետո տուփը քիչ-քիչ հնացավ, չորացավ, փականը փչացավ, հալից ընկավ: Էս խեղճ տուփը տվեցին փոքրիկներին, որ խաղան: Սրանք էլ խաղացին-խաղացին, վերջը  տուփը ջարդեցին, մի կողմ գցեցին: Մինչև ձմեռ նրա տաշեղները դեռ բակում էին, հետո   ինչ եղան, ոչ ոք չիմացավ:    Այ, եթե քամին հարցնի  առաջին ծառին, թե ինչ եղավ երկրորդ ծառը,  նա կպատմի, որ հին տուփի տաշեղներով ագռավը բույն է հյուսել իր ճյուղերին:  Այսպես երկու ընկերուհիներ գտել են իրար և զարմացել իրենց բարի բախտի վրա:Նրանք հասան իրենց ուզածին, դուք էլ ձերին կհասնեք:

Առաջադրանքներ

1. Ինչ եք հասկանում /բախտը բերել է/ արտահայտությունը լսելիս:

2. Գրեք, թե ինչում է ձեր բախտը բերել:

Եղևնին

Անտառից եկած կանաչ եղևնին,Հ

իշում է կանաչ իր ընկերներին, Արահետներն է հիշում ձյունի տակ, Հիշում է բացատն ու բուքն սպիտակ: Երկինքն է հիշում իր գլխի վերև,

Եվ իր մայր անտառն ասեղնատերև, Հովերն է հիշում նա գարնանային,

Որ իրեն այնպես օրորում էին:

Վաղորդյան ցողի գոհարն է հիշում,

Եվ մայրամուտի թևերն աբրեշում,

Հիշում է սոսափն ամեն մի ծառի, Խարույկն է հիշում անտառապահի:

Հիշում է բոլորն ու չի ափսոսում,

Որ էլ անտառի երգը չի լսում,

Ինչո՞ւ ափսոսա, երբ իր թևերին

Գարուն է բերել երեխաներին,

Գարուն է բերել այս ձմռան օրով

Եվ տուն է մտել կանաչ շորերով.

Ե՞րբ է նա այսպես զուգվել, զարդարվել Եվ մարդկանց այսքան հրճվանք պատճառել,

Ե՞րբ է նա եղել այսքան երջանիկ

Ու ե՞րբ է տեսել այսքան խաղալիք:

Ե՞րբ են նրա մոտ այսքան մանուկներ Երգել ու պարել մինչև ուշ գիշեր… Զարդարանքներով, աստղերով իր պերճ Կանգնել է ուրախ մանուկների մեջ, Այնպես հպարտ է նայում աշխարհին, Կարծես հենց ինքն է բերել Նոր տարին:

Հարցեր և առաջադրանքներ

1. Անհասկանալի բառերը դո՛ւրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

2. Ի՞նչ էր հիշում եղևնին: Պատմի՛ր եղևնու անունից:

3. Եղևնին ի՞նչ էր զգում անտառից հեռու:

4. Նա ափսոսո՞ւմ էր, որ այլևս անտառում չի:

5. Ինչո՞ւ էր նա հպարտ նայում աշխարհին:

6. Նամակ գրի՛ր եղևնուն:

Ամանոր

Ահա, թե ինչպես են տարբերերկրներում մարդիկ նշում Ամանորը:

Նոր տարին, Ամանորը կամ Կաղանդը հայոց տոնածիսական համակարգում եղել ևմնում է ամենասիրված ու սպասված տոնը:

Նոր տարվա ամենաընդունված կերակուրներից էին ոսպից, սիսեռից պատրաստված քյուֆթան, պասուց տոլման, ծեծված ցորենից, ընկույզից, նուշից, չամիչից մեղրով պատրաստած անուշապուրը: Հատկապես Լոռիում մեծ նշանակություն էին տալիս լոբով պատրաստված կերակուրներին. «Առանց լոբու Նոր տարին չի գալ»,- ասում էր լոռեցին: Հունվարյան Նոր տարում թարմ մրգերին ավելանում էին նաև չոր մրգերը և ընդեղենը:

 Վաղ ժամանակներում, դեռևս բարեկենդանի տոնակատարությունների ժամանակ, ընդունված էր դիմակներով հանդես գալու, երեխաներին զվարճացնելու և նվերներ բաժանելու սովորույթը:

Ամանորյա ավանդական կերակուրները Ֆինլանդիայում սալորի կիսելն ու բրնձիշիլան են: Ձմեռ պապին այս երկրում կոչում են Joulupukki, ով նախկինում ամանորյանվերները բերելիս գալիս էր երկար ճիպոտով և տուն մտնելիս հարցնում. «Արդյոք այս տանը խելոք երեխաներ կա՞ն»: Մեր օրերում նման կերպով երեխաներին վախեցնելն այլևս չի գործում Ֆինլանդիայում. փոքրիկները ստանում են միայն իրենց երազած նվերները:

Հին անգլիական հեքիաթների հիման վրա Անգլիայում Ամանորի գիշերը երեխաների համար հատուկ բեմադրություններ են կազմակերպում: Մինչ քնելը երեխաները սեղանների վրա ափսեներ են դնում, որպեսզի Սանտա Կլաուսն իրենց համար նվերներ դնի դրանց մեջ, իսկ կոշիկների մեջ Սանտայի եղնիկների համար կեր են թողնում:

Վագրի վրա մռնչացող տղան

 

Դոնալդ Բիսեթ

 

Հնդկաստանում Սադի անունով մի տղա կար: Նա սիրում էր վագրերի վրա մռնչալ:
— Զգո՜ւյշ, -ասում էր մայրը,- վագրերը չեն սիրում, որ իրենց վրա մռնչում են:
Բայց ո՞ւմ ես ասում, մի ականջով մտնում էր, մյուսով դուրս գալիս: Մի օր էլ, երբ մայրըխանութ էր գնացել,  Սադին դուրս եկավ ու գնաց վագր գտնելու, որ վրան մռնչա:
Երկար չփնտրեց: Վագրն էլ ծառի  ետևում Սադիին էր սպասում. հենց Սադինմոտեցավ, նա դուրս թռավ ու մռնչաց.
—  Ռռռռռռը՜ռ…
Սադին էլ մռնչաց.
—  Ռռռռռռը՜ռ…
«Սա ինձ ինչի՞ տեղ է դրել, —  նեղացած մտածեց Վագրը, — կատվի՞, նապաստակի՞, սկյուռի՞: Հը՞, ոնց որ «սկյուռ» են ասում, հա՞»:
Մյուս օրն էլ վագրը Սադիին տեսավ, թե չէ, ծառի ետևից դուրս թռավ  և առաջվանիցբարձր մռնչաց.
—  Ռռռռռռը՜ռ…
— Հա՜, վա՛գր. Ողջո՜ւյն, -ասաց Սադին ու թփթփացրեց վագրի ուսոին:
Վագրը չէր սիրում, որ իր ուսին թփթփացնում էին: Այդ պատճառով էլ բարկացածհեռացավ: Նա ճանկերն էր սրում, պոչը գետնին խփում, փորձում էր ավելիզարհուրելի մռնչալ:
— Ախր ես Վագր եմ, — կրկնում էր նա, — Վա՜գր, Վագռռը՜ռ… հետո գնաց գետիցջուր խմելու:
Խմե՜ց, կշտացա՜վ ու նայեց ջրին։ Գետի միջից մի գեղեցիկ վագր էր նայում՝ դեղի՜ն, սևշերտերո՜վ, երկար պոչո՜վ։ Նա նորից մռնչաց ու այնքան բարձր, որ ինքն էլսարսափած փախավ։ Վազե՜ց, վազե՜ց ու հոգնեց։
«Ումի՞ց եմ փախչում, — մտածեց նա, — չէ՞ որ մռնչացողը ես էի։ Չէ՜, այդ տղայիպատճառով խելքս լրիվ թռցրել եմ։ Չեմ հասկանում՝ ինչո՞ւ է նա վագրերի վրամռնչում»։
Մյուս օրը, երբ Սադին անցնում էր իր կողքով, վագրը կանգնեցրեց նրան․
— Ինչո՞ւ ես մռնչում վագրերի վրա։
— Ախր նրանցից վախենում եմ, է՜, — ասաց Սադին,  — իսկ երբ ես եմ նրանց վրամռնչում, կարծես հակառակն է ստացվում։
— Հա՞, — զարմացավ վագրը։
— Վագրերը աշխարհի ամենասարսափելի կենդանիներն են, — շարունակեցՍադին, — միայն քաջերը չեն վախենում նրանց վրա մռնչալ։
Վագրին դա շատ դուր եկավ։
— Կոկորդիլոսից էլ են սարսափելի՞, — հարցրեց նա։
— Հա՛, բա ի՞նչ, — պատասխանեց Սադին։
— Առյուծների՞ց էլ։
— Ըհը՛։
Վագրը հաճույքից մռլտաց։ Տղան նրան արդեն դուր էր գալիս։
— Բայց դու շատ լավ տղա ես, հա՜, — ասաց վագրը ու լիզեց Սադիին։
Այդ օրվանից նրանք հաճախ էին միասին թափառում ու մռնչում իրար վրա։

 

Հարցեր և առաջադրանքներ

1.Բառարանի օգնությամբ բացատրի՛ր անհասկանալի բառերը:

զարհուրելի-վախենալու

2.Քո կարծիքով ի՞նչ է նշանակում.

ա. մի ականջով մտնում է, մյուսով դուրս գալիս

ուշադիր չլսել

բ. սա ինձ ինչի՞ տեղ է դրել

նեղտցրել է

գ. խելքը թռցնել

հիմարանալ

3.Ինչո՞ւ էր Սադին մռնչում վագրերի վրա:

որովհետև վախենում էր

4.Նշի՛ր այն հատվածը, որը պատմում է վագրի կատաղության մասին

Նա ճանկերն էր սրում, պոչը գետնին խփում, փորձում էր ավելի զարհուրելի մռնչալ:

5.Քո կարծիքով՝ ամեն անգամ վագրին հանդիպելին Սադին ի՞նչ է մտածում:

ավելի ուժեղ մռնչալ որ ինքը չվախենա:

6.Հորինի՛ր պատում, մուտքագրի՛ր պատումդ, նկարի՛ր ջրաներկով կամ գուաշով, պատումիդ հետ միասին տեղադրի՛ր բլոգումդ:

Ժպտացող վագրը

Վագրը ապրում էր շոգ Աֆրիկայում և շատ էր սիրում լճումլողանալ :Ամեն անգամնրան տէսնելիս ձկները փախնում էին ,իսկ ուրախանում էր ու ժպտալով երկար լողում:

Մի տղանրան նկարեց ևզարմացավ որ կա ժպտացող վագր:

 

 

 

Հորինուկ

 

Սեբաստացիները շատ են սիրում ճամփորդել և շատ են ճամփորդում։Մի օր  այնքան ճամփորդեցին, որ հայտնվեցին Մարսում: Մարս մոլորակում մի դպրոց գտան , ներս մտան։ Բոլորը կարմիր էին,  բոլորը աշխատում էին թռչող համակարգիչնեչով։ Սեբաստացիները այդ տեսնելով  հարցրեցին․

—Ինչո՞ւ եք թռչող համակարգիչներով  աշխատում ։ Մենուա 

-Մեզ մոտ ամեն ինչ թռչում է , ահա՝ ձեզ ապացույց:Իսկ դուք կարո՞ղ եք թռչել։

-Այո՛,  մենք նույնիսկ կարող ենք թռչել մեր մոլորակից   ձեր Երկիր:

-Իսկ դուք մի՞շտ եք կարմիր լինելու:Կամ էլ դուք մի՞շտ եք թռչել իմանալու:Ես ուզում եմ ,որ դուք գաք իմ  աշխարհ՝ Սեբաստացիների դպրոց: Էդգար

-Ձեզ մոտ միշտ են թռչու՞մ համակարգիչները, – նորից հարցրեցին սեբաստացիները ։

-Ո՜չ, մեզ  մոտ միշտ չեն թռչում միայն դաս անելու ժամանակ ։

-Իսկ, երբ թռչում են  ո՞ր մոլորակ  են գնում ։

-Երկիր մոլորակ, որտեղ կյանք կա, բնություն կա և ապրում են աշխարհի բոլոր երեխաները ։ Արեգ

Սեբաստացիները  պատմեցին իրենց Երկրի մասին։ Մարսի Սեբաստացիներից մեկը հարցրեց Մարսի բնակիչներին․

-Իսկ եթե ուզում եք գնալ ուրիշ երկիր,  ո՞նց եք գնում:

-Մեր ուժի միջոցով, – պատասխանեցին Մարսի բնակիչները։

Քանի որ Վեներան շատ տաք է,  իսկ մերկուրին շատ մոտ է Արևին ու սեբաստացիները ցանականում էին  տեսնել՝  ինչպես են մի մոլորակից անցնում մյուս մոլորակ, խնդրեցին ուղեկցել Երկիր։Լիլի

-Լավ մենք կտանենք ձեզ Երկիր,  եթե պատմեք ձեր մոլորակի մասին: Մեզ մոտ ամեինչ   թռչում է մեր    մոլորակը կարմիր է: Իսկ դուք,  որ դաս եք անում,  դուք էլ եք  թռչում։

—  Ո՜չ ,-ծիծաղելով պատասխանեցին սեբաստացիները։

—Բա՞, ոնց, – զարմացան Մարսի բնակիչները։—Մենք  իջեցնում ենք համակարգիչը,  ամուր  պահում ենք  որպիսի  չթռչի:  Մեզ  համար շատ  դժվար է։

—Ուզում ենք գալ մեզ հետ, գնանք մեր դպրոց։ Մենք ցույց կտանք ինչպե՞ս են սովորում սեբաստացիները։ Նրանց համար դժվարություններ չկան։  Գնացի՜նք:Վարդան Պողոսյան

Մարսի բնակիչները շրջանի մեջ վերցրին սեբաստացիներին, ամուր բռնեցին ձեռքերը և անտասանելի փոթորիկի միջոցով միանգամից հայտնվեցին Երկրում՝ մեր կրթահամալիրում։ Լուսե

—Սա  մեր  դպրոցն է,- ասացին սեբաստացիները։

-Այս  ի՜նչ  գեղեցի է  ձեր  դպրոցը, մերը  այդքան  գեղեցիկ  չէ: Վարդան Պողոսյան

-Ոչի՛նչ,   ձեր դպրոցն էլ  լավը կդառնա,-  ասացին սեբաստացիները։ 

Սեբաստացիները սկսեցին ցույց տալ դպրոցը, պատմել դպրոցի մասին։

-Իսկ դուք լողո՞ւմ եք դպրոցում,-հարցրին սեբաստացինները։

-Ո՛չ,Մարսի վրա ի՞նչ ջուր։

-Լա՛վ , – տխրեցին սեբաստացիները Վարդան Մարտիրոսյան

Սեբաստացիները այցելեցին և ցույց տվեցին Ագարակը, քանդակի դպրոցը, Խաղողի և գինու դպրոցում ցույց տվեցին գինու արարումը։ Մարսի բնակիչները շատ տխրեցին, քանի որ իրենք չունեն այն, ինչ ՝ սեբաստացիները։Յուրի

Սեբաստացիները որոշեցին օգնել Մարսի բնակիչներին։ Որոշեցին իրենց հետ վերադասռնալ Մարս մոլորակ և սովորեցնել այն, ինչ իրենք գիտեին։ Ալիկ 

Այս անգամ Մարսում նրանք այցելեցին այլ դպրոց։ Կարմիր մոլորակայաինները սեբաստացիներին տարան Հսկաների դպրոց։ Նրանց  դիմավորեցին հսկա դպրոցականները և ցույց տվեցին իրենց հսկա դպրոցը: Նրանք այնտեղ դասերը սովորում էին երգելով: Սեբաստացիները արդեն հասկացան՝ ինչ կատարվեց և սկսեցին հարցեր տալ.

-Իսկ ի՞նչպես են ձեր ուսուցիչները  ձեզ դաս սովերցնում:

Հսկաներից  մեկը պատասխանեց.

– Երգելով են դասերը սովորեցնում:

Սեբաստացիները տեսան, որ հսկաները դժվարանում են ամեն անգամ երգելով սովորել։ Նրանք հսկա դպրոցականերին հրավիրեցին Երկիր մոլորակ իրենց դպրոցը տեսնելու , թե ինչպես են սովորում և միայն երգում երգուսուցման պարապմունքին: Կատրինա

Այս անգամ հսկաները շարվեցին մի գծով՝ ուս ուսի, բոլորը միասին բղավեցին՝ Թռի՜չք, և հայտնվեցինք Երկիր մոլորակում՝ Հարավային դպրոցում։ Սեբաստացիները ցույց տվեցին իրենց  դպրոցը։ Ամեն ինչ պատմեցին  սովորողների մասին։Գևորգ

Հսկա սովորողները հարցրին․

-Մենք կարո՞ղ ենք ձեր դպրոցում սովորել, ձեզ լինել ընդամնեը մեկ օր, որ կարողանանք ամեն ինչ սովորել ձեզանից։

Սեբաստացիները  ասացին․
-Այո՛, դուք եկեք մեր դպրոցում սովորեք և մեր նման խելացի կլինեք։

– Շնորհակալություն,- ասացին հսկաները ։ Եվ նրանք գնացին  սեբաստացիներ դպրոց սովորելու։Ալֆրեդ

Նրանց  այնքան   դուր   եկավ  դպրոցը, որ  շուտով   ցանկացան իրենց  բոլոր  ընկերներին    հրավիրելու   սեբաստացիների  դպրոցում սովորելու։ Սակայն,քանի որ իրենք եկել էին  հեռավոր Մարսից, իսկ այնտեղ հեռախոս չկար, նրանք չգիտեին ինչպես կանչեն իրենց ընկերներին։ Ահա այստեղ  հմուտ սեբաստացիները նրանց սովորեցրեցին օգտվել էլեկտրոնային հասցեից։ Հսկաները զարմացան և շատ ուրախացան։Սիլվի

Հսկանները այդ մեկ օրում շատ հմտություններ սովորեցին սեբաստացիներից; Սովորեցին շատ մարզվել, քայլել, ճամփորդել, լողալ, հեծանիվ վարել։ Հսկանները խոստացան իրենց մոլորակում մյուս դպրոցներում էլ սովորեցնել իրենց տեսածը և սովորոածը։ Էդգար Ճաղարյան

Սեբաստացիները շատ ուրախացան, որ կարողացան օգնել Մարսի բնակիչներին։ Գոռ Սմսարյան

Կարմիր մարդիկ և հսկանները միշտ կհիշեն սեբաստացաիներին։ Եվ ահա նոյեմբեր ամսին, հանկարծ Տիեզերք նախանշան արձակվեց հետևյալ հաղորդագրությամբ․

-Այո՜, մեր տոն է, սեբաստացիների տոնն է։ Ս․ Դավիթ

Մարսի բնակիչները լսեցին, ստուգեցին օրացույցով։ Ըստ օրացույցի նոյեմբեր ամիսն էր։

Դե, իհարկե, ոնց կարող էին մոռանալ, սեբաստացիների տոնն է։ Իրենք որոշեցին անակնկալ անել սեբաստացիներին, քանի որ սեբաստացիները իրենց օգնել էին։Լիլի

Հսկաները  որոշեցին սեբաստացիներին նվիրել այն ինչ գոյություն չունի Երկիր մոլորակում։ Պատրաստեցին  թռչող ինքնագնաց: Սեբաստացիները այսուհետ կկարողանան թռչել Մարս և հաճախակի հանդիպել արդեն հարազատ դարձած ընկերներին:Էդուարդ Միքայելյան

Մարսի կարմիր բնակիչները որոշեցին նվիրել  սեբաստացիներին  գիրք ,որ  Մարսի  մասին էր, իրենց միշտ կհիշեցենր իրենց ընկերության մասին։ Դ․ Մակարյան

Սեբաստացիները  ուրախացան,  որ  կարմիր  մարդիկ    գիրք   նվիրեցին    իրենց։Այդ  գրքի  մեջ  գրված  էր      մարսի    գաղտնիքների    մասին։ Սեբաստացիները  նույնպես նվիրեցին  հետաքրքիր  գիրք։ Նարեկ

Սեբաստացիների  նվիրած գիրքը Երկիր մոլորակի  մասին  էր։Նրանք շատ ուրախացան,  որ տեսան այդ գիրքը։Մարսի բնակիչները իրենց ընկերներին տեսնելուց հետո պետք է գնային։ Նրանք ուզում էին դեռ սովորել, բայց չկարողացան, որովհետև նրանք պետք է գնային իրենց ընկերների մոտ։Սեբաստացիները տխրեցին, երբ  նրանք ուզում էին գնալ։Նրանք հրաժեշտ տվեցին նրանց, և նրանք գնացին Մարս մոլորակ։Էմիլի

Կարմիր  մարդիկ վերադարձան Մարս մոլորակ։ Մի քանի օրից նրանք շատ կարոտեցին սեբաստացիներին և որոշեցին տեսազանգով խոսել , իմանալ ինչպե՞ս են նրանք։ Հսկաների նվիրած ինքնագնացով սեբաստացիները գնացին Մարս մոլորակ «Թթուդրիկի ծեսը» ընկերների հետ անելու համար։ Սեբաստացիներն էլ նրանց էին շատ կարոտել։ Նրանք շատ ուրախացան և հետաքրքիր զրույց ունեցան, թթու դնում։Մարիամ

 Իրար հետ  թթուն դրեցին,  զվարճացան,  և  հիշեցին  այն գրքերի  մասին,  որ Մարսի մարդիկ  Մարսի  մասին  գիրք  էին  նվիրել,  սեբաստացիներն  էլ՝  իրենց  երկիր  մոլորակի  մասին։  Իրար հետ  կարդացին,  քննարկեցին երկու  գրքերը և  իրար  հարցեր  տվեցին։Էլանա 

 Թթուն դնելուց հետո սեբաստացները իրենց այլմոլորակային ընկերներին հրավիրեցին Հարիսայի ծեսին համտեսելու և մասնակցելու Շարոցթաթխիկին։

Հսկաներն ու կարմիր մարդիկ զարմացած հարցրին սեբաստացիներին․

-Ի՞նչ է Հարիսայի ծեսը շարոց, ի՞նչը, ի՞նչ ասացիք։

Սեբաստացիները նայեցին իրար ու ծիծաղեցին․

-Եկեք, անպայման եկե՛ք, դա էլ կսովորեցնենք։ Դեռ ինչքան բան ունեք սովորելու սեբաստացիներից։Ինեսա

Այսպիսով պարզ է դառնում, որ կարևոր չէ, թե մենք որտեղ ենք ապրում՝ Մարսում, թե Երկիր մոլորակում,  կարևոր է ունենալ գերազանց գիտեիքներ, տիրապետել շատ հմտությունների՝ինչպես սեբաստացիները։ Կարևոր է սովոորածը սովորեցնել ընկերներին, օգնել, ուժեղ լինել։ Ես, մեք հպարտ ենք , որ սեբաստացի ենք։ Նատալի։

 

 

 

Իմ դպրոցը

Ես սեբաստացի եմ և սիրում եմ իմ դպրոցը: Իմ դպրոցը տարբերվում է նրանով որ մենք հեծանիվներ ենք վարում: Առավոտյան պարոմ ենք և երգում:

Մեր դպրոցը տարբերվում է նրանով որ մենք լողում ենք:Ու գնում ենք ճամփորդության: