Եղևնին

Անտառից եկած կանաչ եղևնին,Հ

իշում է կանաչ իր ընկերներին, Արահետներն է հիշում ձյունի տակ, Հիշում է բացատն ու բուքն սպիտակ: Երկինքն է հիշում իր գլխի վերև,

Եվ իր մայր անտառն ասեղնատերև, Հովերն է հիշում նա գարնանային,

Որ իրեն այնպես օրորում էին:

Վաղորդյան ցողի գոհարն է հիշում,

Եվ մայրամուտի թևերն աբրեշում,

Հիշում է սոսափն ամեն մի ծառի, Խարույկն է հիշում անտառապահի:

Հիշում է բոլորն ու չի ափսոսում,

Որ էլ անտառի երգը չի լսում,

Ինչո՞ւ ափսոսա, երբ իր թևերին

Գարուն է բերել երեխաներին,

Գարուն է բերել այս ձմռան օրով

Եվ տուն է մտել կանաչ շորերով.

Ե՞րբ է նա այսպես զուգվել, զարդարվել Եվ մարդկանց այսքան հրճվանք պատճառել,

Ե՞րբ է նա եղել այսքան երջանիկ

Ու ե՞րբ է տեսել այսքան խաղալիք:

Ե՞րբ են նրա մոտ այսքան մանուկներ Երգել ու պարել մինչև ուշ գիշեր… Զարդարանքներով, աստղերով իր պերճ Կանգնել է ուրախ մանուկների մեջ, Այնպես հպարտ է նայում աշխարհին, Կարծես հենց ինքն է բերել Նոր տարին:

Հարցեր և առաջադրանքներ

1. Անհասկանալի բառերը դո՛ւրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

2. Ի՞նչ էր հիշում եղևնին: Պատմի՛ր եղևնու անունից:

3. Եղևնին ի՞նչ էր զգում անտառից հեռու:

4. Նա ափսոսո՞ւմ էր, որ այլևս անտառում չի:

5. Ինչո՞ւ էր նա հպարտ նայում աշխարհին:

6. Նամակ գրի՛ր եղևնուն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *