Category Archives: Մայրենի -5

իմ պապը

Իմ պապը տնկել է

Մեր գյուղի շիվերը,Իմ պապը պայտել էՄեր գյուղի ձիերը:Իմ պապը մեր գյուղիՊատերը շարել էԵվ բոլոր կամերըՄեն-մենակ քարել է:Ջրել է իր այգին,Ու մարգը բահել է,Եվ արդար քրտինքովԻր տունը պահել է:Իմ պապը վարել է,Իմ պապը ցանել է,Իսկ հնձի ժամանակՁեռքի մեջ մանգաղիԴաստակը ցավել է:Իմ պապը հողի հետԽորհել ու խոսել է,Ամպի հետ արտասվել,Ջրի հետ հոսել է…Մի օր էլ, երբ հանկարծԾալվել են ծնկները,Զարմանքից քարացել,Ամոթից շիկնել է:Թողել է նա մաճըԵվ շունչը պահել է,Եվ հետո քրտինքըՃակատին պաղել է:Եվ պապը ակոսումՊառկել ու քնել է,Խառնվել այն հողին,Որ իրեն սնել է:

Աշուն օր

Սևուկ ամպեր վար եկան
Օրան, օրան,
Սարի վրա շար եկան։
Ծագեց առավոտ
Պաղեց, սառավ օդ։

Գոռաց երկինք, բուք արավ,
Հևաց, հևաց.
Ծերուկ երկիր սուգ արավ։
Ճաքեց հեռուն ամպ,
Երկիր դողաց-բա՛մբ։

Բողբոջ արև շող կապեց,
Դողաց, սողաց,
Արյուն-ամպից քող կապեց։
Վառեց լեռան լանջ,
Լեռան ցավատանջ։

Տեղաց անձրև մաղ տալով,
Մարմանդ-մարմանդ,
Հոգնած տերև շաղ տալով։

Առաջադրանքներ

1. Կարդա՛ բանաստեղծությունը և նկարի՛ր քեզ ամենից շատ դուր եկած հատվածը։

Բողբոջ արև շող կապեց,
Դողաց, սողաց,
Արյուն-ամպից քող կապեց։
Վառեց լեռան լանջ,
Լեռան ցավատանջ։

2. Բացատրիր արտահայտությունները

վար եկան-իջան

շար եկան-շարվեցին

մաղ տալ-սփռել

շաղ տալ-տարածել

քող կապել-շրջապատել

3. Փորձիր քո բառերով պատմել բանաստեղծությունը։

Բանաստեղծության մեջ հեղինակը փոխաբերական իմաստով պատմում է սկսված  պատերազմի մասին, նկարագրում է  հայոց գեղեցիկ բնությունը՝ խռովված ու թախծացած։

4 . Գրի՛ր տրված բառերի հականիշները:

վար-վեր

պաղել-ջերմացնել

հեռու-մոտիկ

վառել-մարել

5. Դուրս գրիր բանաստեղծության այն տողերը, որոնց մեջ գույն կա։

Սևուկ ամպեր վար եկան
Օրան, օրան,
Սարի վրա շար եկան։
Ծագեց առավոտ
Պաղեց, սառավ օդ։

 

Լրացուցիչ առաջադրանքներ

4. Ձայնագրի՛ր բանաստեղծությունը և նկարաշարի օգնությամբ տեսանյութ պատրաստի՛ր:

Մայրենի 01,10,23

Ծառեր, թփեր լեցուն միրգ,
Մառան տարան գիրկ ու գիրկ,
Աշուն սնավ։

Տարափ ու բուք փչելով,
Վայուն–մայուն ճչելով՝
Աշուն ծնավ։

Սաղարթ–սաղարթ սարսելով,
Ոսկի տերև դարսելով
Աշուն քնավ։

Առաջադրանքներ

1. Կարդա՛ բանաստեղծությունը՝ առանձնացնելով անծանոթ բառերը:

2. Բացատրի՛ր բառերը

ծնավ-ծնվեց

սնավ-սնեց

քնավ-քնեց

3.Նկարի՛ր քեզ դուր եկած հատվածը։

4․ Բացատրի՛ր ոսկի տերև բառակապակցությունը և գործածի՛ր նախադասության մեջ։
Ոսկի տերև, աշնան դեղնած և արևի տակ փայլող տերև։

5. Կադա՛ ընդգծված բառերը և փորձի՛ր բառազույգեր կազմել։

Օրինակ՝ սարսել-դարսել
միրգ-գիրկ
փչել-ճչել

6. Բանաստեղծության պատկերներին համապատասխան ֆոտոշարք պատրաստի՛ր։

Ը ձայնավոր

Ը ձայնավորը բառասկզբում գրվում է միայն ղ, մ, ն բաղաձայններից առաջ եւ ըստ բառում, օրինակ՝ ըղձալի, ըմպել, ընթանալ։ Բառամիջում ը-ն գրվում է, եթե արմատի սկզբնատառ է, օրինակ՝ ամենաընտիր, անընդունելի, խաղընկեր։ Ը-ն բառամիջում գրվում է նաեւ այն դեպքում, երբ արմատի սկզբնատառ չէ, սակայն այդ բառում ուրիշ ձայնավորներ չկան, օրինակ՝ շը՛խկ, խը՜շշ։ Եթե բառի մեջ կան մեկից ավելի ձայնավորներ, եւ բոլորը՝ ը, ապա գրվում է միայն վերջինը, օրինակ՝ շրը՛խկ (արտասանվում է շըրը՛խ)։ Բառավերջում լսվող ը-ն գրվում է, օրինակ՝ սառը, դառը, խառը, մարդը, գիրքը եւ այլն։ Մյուս դեպքերում բառասկզբում եւ բա- ռամիջում լսվող ը–ն գաղտնավանկի վանկարար է եւ չի գրվում, օրինակ՝ (ը)զգույշ, մ(ը)կրատ, ման(ը)ր եւ այլն։ Գաղտնավանկի ը-ն կարող է գրվել վանկատման եւ տողադարձի ժամանակ, օրինակ՝ ըզ-գույշ, մըկ-րատ, մա-նըր եւ այլն։

Առաջադրանք: 

Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով ը տառը։ Կարող ես օգտվել ուղղագրական բառարանից: Անծանոթ բառերն առանձնացրու´ բառարանի օգնությամբ բացատրի´ր:

Ակնդետ, ակնթարթ,

համընկնել, գույնզգույն, ինքնըստինքյան, լուսնկա, հյուրընկալ, ձեռնտու, ճեպընթաց, որոտընդոստ, սրընթաց, ունկնդիր։ անընդհատ, առընթեր, անակնկալ, դասընթաց, խոչընդոտ, դասընկեր, կորընթարդ, մերթընդմերթ,

երկընտրանք, համընկնել, նորընտիր, որոտընդոստ, սրընթաց, ունկ….նդիր։

 

Մայրենի 22,09,23

Աշուն գիշեր

Ձյունիկ լուսին

Սարի ուսին,

Դեղին-կարմիր շաղալեն,

Ալիք-ալիք խաղալեն,

Ծովի ծոցին՝

Ալ ժապավեն

Տվել բոցին։

Ծառեր, հողմեր,

Ամեն կողմեր,

Թռչուն դառել երգելով,

Հեռու-հեռու հերկելով,

Երան-երան

Թռչելով

Օդի վրան:

 

  • Բանաստեղծության ո՞ր տողերն են շուտասելուկի պես հնչում: Պատճենի՛ր այստեղ…Դեղին-կարմիր շաղալեն,

    Ալիք-ալիք խաղալեն,

  • Տրված բառերը գործածելով, շուտասելուկներ հորինի՛ր և մուտքագրի՛ր:

Ձյունիկ, ուս, լուսին, շաղ, խաղ, ծով, հով, բոց:
Ձմեռն եկավ ձյունիկ ճերմակ,
Բոցեր հանգան, հովեր եկան

Ցանկության դեպքում, կարող ես մի քանի բառ էլ ինքդ ավելացնել:

  • Դուրս գրի՛ր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
    Հերկել- ճեղքել, վարած հողի նման հավասարեցնել

Ինչպիսի՞ն է այս բանաստեղծության լուսինը: Նկարի՛ր ու նկարագրի՛ր նրան:

  • Փորձի՛ր բանաստեղծությունը երգելով / կոմիտասյան մեղեդային ռիթմով / ընթերցել :
  • Լուսնին բնորոշող / ինչպիսի՞/ հարցին պատասխանող բառեր գրի՛ր:

 լուսերես, լուսատու, կլոր, կիսալուսին

  • Բանաստեղծության մեջ եզակի թվով գործածված գոյականները ընդգծի՛ր կարմիրով, իսկ հոգնակի թվով գործածվածները՝ կանաչով:
  • Դուրս գրի՛ր գործողություն ցույց տվող բառերը /բայերը/ և դրանցով աշնանային նախադասություններ կազմի՛ր:
    երգել, հերկել, թռչել, խաղալ
  • Օրվա ո՞ր պահն է ներկայացված այս բանաստեղծության մեջ: Ի՞նչը քեզ հուշեց:
    Գիշեր է բանաստեղծության մեջ։

Տնային առաջադրանք

  • Կարդա՛ շուտասելուկներդ և ձայնագրի՛ր:
  • Մրցի՛ր ընտանիքիդ անդամների հետ. տեսնենք ո՞վ ավելի շատ շուտասելուկներ կհորինի և ավելի արագ կկարդա: Փորձի՛ր ձայնագրել նաև ընտանիքիդ անդամներին:
  • Ի՞նչ գիտես լուսնի մասին: Պատմի՛ր : /Հանրագիտարանից կամ այլ աղբյուրներից տեղեկություններ կամ ավանդապատումներ հայթայթիր լուսնի մասին/ Կարդա՛ հղումով
    ԼուսինԵրկիր մոլորակի միակ և Արեգակնային համակարգի մեծությամբ հինգերորդ բնական արբանյակ։ Ունենալով Երկրի տրամագծի 27%-ը և խտության 60%-ը՝ Լուսինն ունի Երկրի զանգվածի 181-ը։
  • Լուսինը ձևավորվել է մոտ 4,5 միլիարդ տարի առաջ՝ Երկրի ձևավորումից անմիջապես հետո։ Չնայած նախկինում Լուսնի ձևավորման մի քանի վարկած կար, ներկայումս ամենատարածված բացատրությունն այն է, որ Լուսինը ձևավորվել է Երկրի և Մարսի փոխազդեցության պատճառով առաջացած մնացորդներից։ Լուսինը միակ երկնային մարմինն է, ուր մարդ արարածը ոտք է դրել։
  • Հայերեն Լուսին բառն առաջացել է լույս բառից[5], անվանումը թերևս ստացել է գիշերը լուսավորելու պատճառով։ Լատիներեն luna բառը նույնպես թարգմանաբար նշանակում է լուսավոր։
  • Լուսնի մասին հանելուկներ հորինի՛ր և մուտքագրի՛ր:
    Այն ինչն է ցերեկը քնած է, գիշերը արթուն
  • Հիմա լուսնին հարցեր գրի՛ր :

Կարող ես այսպես սկսել….

-Ա՛յ, լուսին ինչու ես լռում

Վիլյամ Սարոյան «Վիրավոր առյուծն ու կրիան»

Իր մոտալուտ մահն զգալով՝ առյուծը մռնչում էր ցավից, երբ սողեսող մոտեցավ կրիան ու հարցրեց.
-Ի՞նչդ է ցավում:
-Որսորդի գնդակն է դիպել ինձ, — պատասխանեց առյուծը:
Կրիան սաստիկ զայրացավ, ասաց.
-Օր ու արև չտեսնեն այդպիսի մարդիկ, որոնք ձեռք են բարձրացնում երկնային այնպիսի մեծ արարածների վրա, ինչպիսին ենք ես և դու:
-Քույրի՛կ,- ասաց առյուծը, ներողամիտ եղիր, բայց պետք է քեզ ասեմ, թե այն վերքը, որ հասցրել է ինձ որսորդը, շատ ավելի քիչ ցավ է պատճառում ինձ, քան քո խոսքերը:
Այս ասելուց հետո առյուծն անմիջապես շունչը փչեց:

Առաջադրանքներ

1. Ընթերցի՛ր առակը և առանձնացրո՛ւ անծանոթ բառերն ու արտահայտությունները, բառարանի օգնությամբ բացատրի՛ր դրանք։
Գնդակ- փամփուշտ
Երկնային-աստվածային
Արարած-կենդանի էակ
Սաստիկ-ուժգին

2. Բացատրի՛ր տեքստում ընդգծված արտահայտությունը։
Շունչը փչեց- մահացավ

3. Ո՞վ է այս առակի գլխավոր հերոսը: Բնութագրի՛ր ու նկարագրի՛ր նրան:
Առյուծն է գլխավոր հերոսը , նա շատ ուժեղ է և իմաստուն, ուժեղ է որովհետև կենդանիների արքան է, իմաստուն որովհետև նեղանում է կրիայի համեմատությունից որ իրեն դանդաղկոտ կրիայի հետ է համեմատում։

4. Մի քանի նախադասությամբ ներկայացրո՛ւ առակի ասելիքը։
Առակը ցույց է տալիս կրիայի մեծ կարծիքն իր մասին և առյուծի չհանփնվողզ բնավորությունը, որ նա նույնիսկ սաստիկ ցավի մեջ չի կորցնում իր կամքի ուժը։

5. Փորձի՛ր ինքդ այսպիսի մի առակ հորինել, նկարազարդել և հրապարակել:

Լրացուցիչ աշխատանք

Քո հորինած առակը ձայնագրի՛ր և համապատասխան նկարները համադրելով աուդիոգիրք պատրաստիր:

Վիլյամ Սարոյան «Թե ինչ կարող է պատահել, երբ գոհացնում ես անշնորհակալ մարդկանց» Նուկիմ քաղաքի խելոքները

Մի ընտանիքում կույր մարդ կար, որին տալիս էին ամենաընտիր կերակուրը, հագուստը, անկողինը՝ ամեն, ամեն ինչ, բայց գիշեր-ցերեկ թնկթնկում էր ու դժգոհում, որ իր հետ շատ տմարդի են վարվում։

Ընտանիքի մյուս անդամները եթե ջուր էին խմում, ապա կույրին կաթ էին տալիս, յուրաքանչյուրը բավարարվում էր մի աման ապուրով, բայց կույրին երեքն էին տալիս։

Նրանք կես նկանակ հաց էին ուտում, իսկ կույրը՝ երեք։

Բայց միևնույն էր, նա ողբում էր շարունակ և անիծում իր բախտը։

Եվ կույրի ծնողները, չդիմանալով նրա թնկթնկոցին, շատ բարկանում և մորթում են իրենց միակ գառը, խորովում են և սկյուտեղով մատուցում։

Կույրը հոտվտում է, հետո շոշափելով ուզում է չափը իմանալ։ Վերջապես սկսում է ուտել։

Առաջին պատառը կուլ տալիս ասում է.

-Եթե էսքանը ինձ եք տալիս, հիմա ո՞  վ գիտի ամեն մեկիդ մի ոչխար է հասել։

Առաջադրանքներ

1. Ընթերցի՛ր առակը և մեկնաբանի՛ր:
Առակի հերոսը կարծում է թե իրեն քիչ բան է բաժին հասնում, որովհետև նա չի տեսնում, և կարող ենք ասել որ չի վստահում մարդկանց։

2. Բնագրից օգտվելով, բնութագրի՛ր առակի գլխավոր հերոսին:
Հերոսը հարուստ է, բայց անհաջողակ, նա զուրկ է տեսնելու հնարավորությունից և նույնիսկ զայրացած է աշխարհի ու մարդկանց վրա։ Նա և մեղավոր է որ չի գնահատում իրեն մատուցվածը, և անմեղ, որովհետև կույր է և չի կարող տեսնել թե ինչ է կատարվում շուրջը։

3. Առակի ասելիքը բնորոշող առած-ասացվածքներ գտի՛ր:
Ուտող ուրացող, Լավություն արա գցիր ջուրը,
շատ անողին շալե շապիկ։

Կարդա՛ ուրիշ առակներ այս հղու։մով:

Լեզվային աշխատանք

Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով է կամ ե։

Այգե….տ, այժմ….ական, ան….ական, անպատ….հ, առ….ջ, առօր….ական, անվր….պ, գոմ….շ, գրեթ…, դող….րոցք, ելեւ….ջ, երբեւ…., երբեւից…., էլեկտրա….ներգիա, էմալ…, ինչեւ…., ինչեւից…., լայն….կրան, խ….ցի, կր….տ, հ…կ, հապճ….պ, հիպոթ….զ, հյուլ…., հն….աբան, մանան….խ, մանր…., միջօր….ական, որեւ…., որեւից…., պո….մ, սեթեւ….թել, վայր….ջք, տի….զերք, տոթակ….զ, տրիոլ….տ, քրիստոն….ական։

Այգեէտ, այժմէական, անէական, անպատեհ, առէջ, առօրէական, անվրեպ, գոմէշ, գրեթե, դողէրոցք, ելևէջ, երբևէ, երբևիցե, էլեկտրաէներգիա, էմալե, ինչևէ, ինչևիցե, լայնէկրան, խեցի, կրետ, ՀԷԿ, հապճեպ, հիպոթեզ, հնէաբան, մանանեխ, մանրէ, միջօրեական, որևէ, որևիցե, պոեմ, սեթևեթել, վայրէջք, տիեզերք, տոթակեզ, քրիստոնեական։

Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով օ կամ ո։

Ականջ….ղ, աման….րյա, ամեն….րյա, ան….գնական, ան….թեւան, ան….րոշ, ապ….րինի, արծաթազ….ծ, բաց….թյա, բն….րրան, գազ….ջախ, գիշերուզ….ր, գիշեր….թիկ, զ….րք, լավ….րակ, կես….ր, հանապազ….րդ, հանապազ….րյա, հ….գս, հ….դս ցնդել, հ….տնկայս, մեղմ….րոր, մեղմ….րեն, մի….րինակ,, նախ….րոք, ոսկեզ….ծ, ջր….րհնեք, վաղ….րդայն, վաղ….րոք, տասն….րյակ, տար….րոշել, տափ….ղակ, օրըստ….րե, օր….րել։

Ականջօղ, ամանորյա, ամենօրյա, անօգնական, անօթևան, անորոշ, ապօրինի, արծաթազօծ, բացօթյա, բնօրրան, գազօջախ, գիշերուզօր, գիշերօթիկ, զորք, լավորակ, կեսօր, հանապազօրյա, հոգս, հօդս ցնդել, հոտնկայս, մեղմօրոր, միօրինակ, նախօրոք, վաղորդյան, վաղօրոք, տասնօրյակ, տարորոշել, տափօղակ, օրըստօրե, օրորել։

Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով ը տառը։

Ակ….նդետ, ակ….նթարթ,

առ….նչվել, գույն….զգույն, ինքն….ստինքյան, լուս….նկա, հյուր….նկալ, ձեռ….նտու, ճեպ….նթաց, որոտ….նդոստ, սր….նթաց, ունկ….նդիրան …նդհատ, առ….նթեր, անակ….նկալ, դաս….նթաց,

խոչ….նդոտ, դաս….նկեր, կոր….նթարդ, մերթ….նդմերթ,

երկ….նտրանք, համ….նկնել, նոր….նտիր:

Ակնդետ, ակնթարթ, առնչվել, գույնզգույն, ինքնըստինքյան, լուսընկա, հյուրընկալ, ձեռնըտու, ճեպընթաց, որոտընդոստ, սրընթաց, ունկնդիր, անընդհատ, դասընթաց, դասընկեր, կորընթաց, մերթընդմերթ, երկընտրանք, նորընտիր։

 

 

 

 

Մայրենի 05,09,23

ՀՆՉՅՈՒՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

1.Տառերի անունները կարդա´:

Ա ա -այբ​Ժ ժ- ժե​ճճ – ճե        Ռ ռ – ռա

Բ բ-​բեն​Ի ի – ինի​Մ մ- մեն​Ս ս – սե

Գ գ-​գիմ​Լ լ- լյուն​Յյ-հի​          Վ վ – վեվ

Դ դ-​դա​Խ խ – խե​Ն ն – նու​Տ տ – տյուն

Ե ե -​Եչ​Ծ ծ – ծա​Շշ- շա​Ր ր – րե

Զզ-​զա​Կ կ – կեն​Ո ո – ո (վո)  Ց ց – ցո

էէ-​Է​Հ հ – հո​Չչ- չա  ​ՈՒ ու – ու

Ը ը-​ըթ​Ձ ձ – ձա​Պ պ – պե​Փ փ – փյուր

Թ թ​- թո​Ղ ղ – ղատ​Ջջ-ջե          ֊Քք-քե

Եվ և – և

О о – о

Ֆֆ-ֆե

2.Ինչո՞ւ են հայերեն տառերը միասին «այբուբեն» կոչվում: Ի՞նչ է նշանակում «Այբբենարան»:

Որովհետև մեր առաջին տառը «ա»-«այբ»- ն է, իսկ երկրորդ տառը` «բ»-«բեն»-ը, այս պատճառով էլ հայոց լեզվի առաջին դասարանի գիրքը կոչվում է «Այբբենարան», ինչպես որ տառերի շարքն էլ կոչվում է «Այբուբեն», այսինքն` «ԱուԲ»:

3.Տրված տառերն այբբենական կարգով դասավորի´ր: Ո՞ր տառերն են դուրս մնացել:

Ա, բ, գ, ե, է, ը, թ,ժ,ի, ծ ,կ, ձ,ղ, Ճ,մ,յ,ն, ո, պ ջ,, ,   ր, ց,  փ,բ, ս,  , ը, , , վ, գ, ե, ա,  , տ, հ, :

զ ,լ, խ, շ, չ,

4.Զննի՛ր ուղղագրական բառարանը և պարզի՛ր, թեբառերն ինչպե՛ս (ինչ կարգով) են դասավորված:

5.Տրված բառերն այբբենական կարգով դասավորի՛ր:

Եղինջ, շյուղ, պատշգամբ, դարպաս, թակարդ, կաթսա. սրճեփ:

6.Տրված բառերն այբբենական կարգով դասավորի՛ր:

Մթերք, մղկտալ, մողես, մխիթարել, մատյան, միլիոն, մրջյուն, մեղավոր:

7.Տրված բառերն այբբենական կարգով դասավորի՛ր:

Երբևէ, որևէ, այժմյան, դաստիարակ, գաղտնի, ելևէջ, արդուկ, երբեք, գզվռտոց, երախտիք, որևիցե, զվարթ, ականջօղ, բերրի, օրրան, տարրական, մրրիկ, թղթակից, զարթնել, հեքիաթասաց:

8.Այբբենական կարգով դասավորի՛ր՝

ա) սենյակիդ իրերի անունները,

բ) սիրածդ գրքերի անունները,

գ) անուններն այն առարկաների, որոնք կուզենայիր ունենալ:

9.Մեկ տառ փոխելով տրված բառերից ստացի՛ր նոր բառեր:

Օրինակ՝

որդ – արդ (հիմա), երդ, որբ, որթ, որձ, որմ (պատ), որջ, որս:

Հորդ, հարդ, ուղտ, աղտ, գիրք:

10.Խմբերից ընտրի՛ր իմաստով մոտ մեկական բառ և զույգեր կազմիր:

Ա. Հնչել, հնչյուն, բարեհունչ, հնչեղ:

Բ. Գեղեցկաձայն, ձայնել, ձայնեղ, ձայն:

 

11.Տրված բառերով նախադասություններ կազմի՛ր:

Հնչել, հնչյուն, գրել, գիր:

12.Նախադասության մեջ ընդգծված բառը փոխարինի՛ր տրվածներից մեկով:

Տառեր, հնչյուններ, գրերը, ձայն:

Հանկարծ ինչ-որ երգի ձայներ լսվեցին:

Ամեն ինչ լուռ էր, ոչ մի հնչյուն չէր լսվում:

Հայերեն տառերը Մեսրոպ Մաշտոցն է ստեղծել:

Անծանոթ գրեր են, չեմ կարողանում կարդալ:

13.Տրված բառերում ո՞ր տառերով (նշաններով) է գրվել է հնչյունը:

Էջ, էի, էգ, էքսկուրսիա, կես, սեր, տեր, հավերժ, բազե, րոպե:

14.Տրված բառերում ո՞ր տառերով (նշաններով) է գրվել o հնչյունը:

Օր, օգուտ, օտար, օղակ, մորեխ, նոր, կտոր, սովորել, պահածո, երեկո, կինո:

15.Տրված բառերում  ե և ո տառերն ինչպե՞ս են կարդացվում:
Ա. Եղանակ, երազ, երամ, երկիր, երդում, եռալ,եղնիկ:

Բ. Ոզնի, ող, որս, ոսկոր, ոստ, որակ, ոտք:

  1. Տրվածբառերում և տառն ինչպե՞ս է կարդացվում:

Ա Հարևան, Սևան, հևալ, տերև, կեղև, թև, սև:

Բ. Նաև, թեև, և:

  1. Տառերըկարդա´ այնպես, ինչպես հնչում են(տառերի անունները մի´ կարդա), հետոպատասխանի´ր հարցերին:

Հայերենն ունի երեսունինը տառ, երեսունվեց հնչյուն.

ա) ո՞ր տառերն են նույն հնչյունն արտահայտում,

բ) ո՞ր տառերն են մեկից ավելի հնչյունարտահայտում:

18.Տրված մտքերից որո՞նք ես ճիշտ համարում(պատասխանելուց առաջ մեկ անգամ ևս կարդանախորդ առաջադրանքները):

ա) Հնչյունը և տառը նույն բաներն են, դրանք իրարիցչեն տարբերվում:

բ) Հնչյունը և տաոը տարբեր բաներ են. հնչյունըլսվում և արտասանվում է, իսկ տառը գրվում ուկարդացվում է:

գ) Տառը հնչյունի նշանն է:

19.Հայերենի երեսունվեց հնչյունների նշանները(տառերը) գրի՛ր: Ո՞ր տառերը դուրս մնացին:

20.Հատհատ արտասանի՛ր տրված հնչյունները(շշուկով կամ բարձրաձայն): Փորձի՛ր պարզել, թեաոաջին և երկրորդ խմբերի հնչյուններն ինչո՞վ ենտարբերվում:

  1. Բ,գ, դ, զ, թ, ժ, լ, խ, ծ, կ, հ, ձ, ղ, ճ, մ, յ, ն, շ, չ, պ, ջ, ռ, ս, վ, տ, ր, ց, փ, ք, ֆ:
  2. Ա,է, ը, ի, օ, ու:

21.Հնչյունների խմբերն անվանի´ր (դրանց անուններդի՛ր) և տրված նախադասությունները լրացրո´ւ:

  1. Բ,գ, դ, q, թ, ժ, լ, խ, ծ, կ, հ, ձ, ղ, ճ, մ, յ, ն, շ, չ, պ, ջ, ռ, ս,վ, տ, ր, ց, փ, ք, ֆ. սրանք … հնչյուններ են:
  2. Ա,է, ը, ի, օ,ու. սրանք … հնչյուններ են:

22.20-րդ ե 21-րդ առաջադրանքներում տրված  միխմբի հնչյունները կոչվում են ձայնավոր, մյուս խմբիհնչյունները՝ բաղաձայն: Այդ անունները տեղադրի´րտրված նախադասությունների մեջ:

  1. Բ,գ, դ, q, թ, ժ, լ, խ, ծ, կ, հ, ձ, ղ, ճ, մ, յ, ն, շ, չ, պ, ջ, ռ, ս,վ, տ, ր, ց, փ, ք, ֆ. սրանք … հնչյուններ են:
  2. Ա,է, ը, ի, օ,ու. սրանք … հնչյուններ են:
  3. Տրվածբառերի մեջ մտնող հնչյունները գրի՛ր(փակագծում տրված Է, թե քանի՞ հնչյուն կա):

Օրինակ՝

ասեղ (4) – ա, ս, ե, ղ:

Արմատ (5), երերալ (7), երազ (5), որոտ (5), տերև (5), որոշում (7), երևելի (8):

24.Հաշվի´ր, թե տրված բառերի մեջ քանի՞ տառ, քանի՞ հնչյուն կա:

Օրինակ՝

եղևնի – 5 տառ, 7 հնչյուն:

Երիտասարդ, ոլոռ, ողնաշար, հրշեջ, գրքույկ, բարև, կարևոր, բաճկոն, ոտք, երամ:

Հնչյունը լսվում և արտասանվում է, իսկ տառըգրվում  է: Տառը հնչյունի նշանն է:

Հայերենում երեսունվեց հնչյուն կա: Դրանքարտահայտվում են երեսունինը տառերով:

Երեսունվեց հնչյուններից վեցը ձայնավորներ են(ա, է, ը, ի, օ, ու), իսկ երեսունը՝ բաղաձայններ (բ, գ, դ, զ, թ, ժ, լ, խ, ծ, կ, հ, ձ, ղ, ճ, մ, յ, ն, շ, չ, պ, ջ, ռ, ս,վ, տ, ր, ց, փ, ք, ֆ):

Է և ե տառերը  է հնչյունի նշաններն են:

Օ և ո տառերը  օ հնչյունի նշաններն են:

Ե և ո տառերը կարող են մեկից ավելի հնչյունարտահայտել (ե-յէ, ո-վօ):

Մեկից ավելի հնչյուն է արտահայտում նաև ևտառը (կա՛մ էվ, կա՛մ  յէվ):

 

 

Իմ անմոռանալի արձակուրդները

Ամառային արձակուրդները իմ ամենասիրելի և անմոռանալի ժամանակն են: Այս ամառ մենք գնացինք ծով: Ես, մայրիկն ու հայրիկը շատ ենք լողացել և արևայրուք ընդունել,մասնակցել ենք  փառատոնի Բաթումի ծովափնյա քաղաքում և Բուսաբանական այգի ենք այցելել, որտեղ տեսել նենք շատ հետաքրքիր կենդանիներ և թռչյուններ։
Ամառվա ընթացքում ես դիտեցի շատ ֆիլմեր և մուլտֆիլմեր։ Մենք այգի ունենք, այնտեղ ես ձմերուկ, դդում, կանաչի եմ աճեցրել։

Հարավային դպրոց-պարտեզ 4.2դասարան

Skip to toolbar