Մայրենի 05,09,23

ՀՆՉՅՈՒՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

1.Տառերի անունները կարդա´:

Ա ա -այբ​Ժ ժ- ժե​ճճ – ճե        Ռ ռ – ռա

Բ բ-​բեն​Ի ի – ինի​Մ մ- մեն​Ս ս – սե

Գ գ-​գիմ​Լ լ- լյուն​Յյ-հի​          Վ վ – վեվ

Դ դ-​դա​Խ խ – խե​Ն ն – նու​Տ տ – տյուն

Ե ե -​Եչ​Ծ ծ – ծա​Շշ- շա​Ր ր – րե

Զզ-​զա​Կ կ – կեն​Ո ո – ո (վո)  Ց ց – ցո

էէ-​Է​Հ հ – հո​Չչ- չա  ​ՈՒ ու – ու

Ը ը-​ըթ​Ձ ձ – ձա​Պ պ – պե​Փ փ – փյուր

Թ թ​- թո​Ղ ղ – ղատ​Ջջ-ջե          ֊Քք-քե

Եվ և – և

О о – о

Ֆֆ-ֆե

2.Ինչո՞ւ են հայերեն տառերը միասին «այբուբեն» կոչվում: Ի՞նչ է նշանակում «Այբբենարան»:

Որովհետև մեր առաջին տառը «ա»-«այբ»- ն է, իսկ երկրորդ տառը` «բ»-«բեն»-ը, այս պատճառով էլ հայոց լեզվի առաջին դասարանի գիրքը կոչվում է «Այբբենարան», ինչպես որ տառերի շարքն էլ կոչվում է «Այբուբեն», այսինքն` «ԱուԲ»:

3.Տրված տառերն այբբենական կարգով դասավորի´ր: Ո՞ր տառերն են դուրս մնացել:

Ա, բ, գ, ե, է, ը, թ,ժ,ի, ծ ,կ, ձ,ղ, Ճ,մ,յ,ն, ո, պ ջ,, ,   ր, ց,  փ,բ, ս,  , ը, , , վ, գ, ե, ա,  , տ, հ, :

զ ,լ, խ, շ, չ,

4.Զննի՛ր ուղղագրական բառարանը և պարզի՛ր, թեբառերն ինչպե՛ս (ինչ կարգով) են դասավորված:

5.Տրված բառերն այբբենական կարգով դասավորի՛ր:

Եղինջ, շյուղ, պատշգամբ, դարպաս, թակարդ, կաթսա. սրճեփ:

6.Տրված բառերն այբբենական կարգով դասավորի՛ր:

Մթերք, մղկտալ, մողես, մխիթարել, մատյան, միլիոն, մրջյուն, մեղավոր:

7.Տրված բառերն այբբենական կարգով դասավորի՛ր:

Երբևէ, որևէ, այժմյան, դաստիարակ, գաղտնի, ելևէջ, արդուկ, երբեք, գզվռտոց, երախտիք, որևիցե, զվարթ, ականջօղ, բերրի, օրրան, տարրական, մրրիկ, թղթակից, զարթնել, հեքիաթասաց:

8.Այբբենական կարգով դասավորի՛ր՝

ա) սենյակիդ իրերի անունները,

բ) սիրածդ գրքերի անունները,

գ) անուններն այն առարկաների, որոնք կուզենայիր ունենալ:

9.Մեկ տառ փոխելով տրված բառերից ստացի՛ր նոր բառեր:

Օրինակ՝

որդ – արդ (հիմա), երդ, որբ, որթ, որձ, որմ (պատ), որջ, որս:

Հորդ, հարդ, ուղտ, աղտ, գիրք:

10.Խմբերից ընտրի՛ր իմաստով մոտ մեկական բառ և զույգեր կազմիր:

Ա. Հնչել, հնչյուն, բարեհունչ, հնչեղ:

Բ. Գեղեցկաձայն, ձայնել, ձայնեղ, ձայն:

 

11.Տրված բառերով նախադասություններ կազմի՛ր:

Հնչել, հնչյուն, գրել, գիր:

12.Նախադասության մեջ ընդգծված բառը փոխարինի՛ր տրվածներից մեկով:

Տառեր, հնչյուններ, գրերը, ձայն:

Հանկարծ ինչ-որ երգի ձայներ լսվեցին:

Ամեն ինչ լուռ էր, ոչ մի հնչյուն չէր լսվում:

Հայերեն տառերը Մեսրոպ Մաշտոցն է ստեղծել:

Անծանոթ գրեր են, չեմ կարողանում կարդալ:

13.Տրված բառերում ո՞ր տառերով (նշաններով) է գրվել է հնչյունը:

Էջ, էի, էգ, էքսկուրսիա, կես, սեր, տեր, հավերժ, բազե, րոպե:

14.Տրված բառերում ո՞ր տառերով (նշաններով) է գրվել o հնչյունը:

Օր, օգուտ, օտար, օղակ, մորեխ, նոր, կտոր, սովորել, պահածո, երեկո, կինո:

15.Տրված բառերում  ե և ո տառերն ինչպե՞ս են կարդացվում:
Ա. Եղանակ, երազ, երամ, երկիր, երդում, եռալ,եղնիկ:

Բ. Ոզնի, ող, որս, ոսկոր, ոստ, որակ, ոտք:

  1. Տրվածբառերում և տառն ինչպե՞ս է կարդացվում:

Ա Հարևան, Սևան, հևալ, տերև, կեղև, թև, սև:

Բ. Նաև, թեև, և:

  1. Տառերըկարդա´ այնպես, ինչպես հնչում են(տառերի անունները մի´ կարդա), հետոպատասխանի´ր հարցերին:

Հայերենն ունի երեսունինը տառ, երեսունվեց հնչյուն.

ա) ո՞ր տառերն են նույն հնչյունն արտահայտում,

բ) ո՞ր տառերն են մեկից ավելի հնչյունարտահայտում:

18.Տրված մտքերից որո՞նք ես ճիշտ համարում(պատասխանելուց առաջ մեկ անգամ ևս կարդանախորդ առաջադրանքները):

ա) Հնչյունը և տառը նույն բաներն են, դրանք իրարիցչեն տարբերվում:

բ) Հնչյունը և տաոը տարբեր բաներ են. հնչյունըլսվում և արտասանվում է, իսկ տառը գրվում ուկարդացվում է:

գ) Տառը հնչյունի նշանն է:

19.Հայերենի երեսունվեց հնչյունների նշանները(տառերը) գրի՛ր: Ո՞ր տառերը դուրս մնացին:

20.Հատհատ արտասանի՛ր տրված հնչյունները(շշուկով կամ բարձրաձայն): Փորձի՛ր պարզել, թեաոաջին և երկրորդ խմբերի հնչյուններն ինչո՞վ ենտարբերվում:

  1. Բ,գ, դ, զ, թ, ժ, լ, խ, ծ, կ, հ, ձ, ղ, ճ, մ, յ, ն, շ, չ, պ, ջ, ռ, ս, վ, տ, ր, ց, փ, ք, ֆ:
  2. Ա,է, ը, ի, օ, ու:

21.Հնչյունների խմբերն անվանի´ր (դրանց անուններդի՛ր) և տրված նախադասությունները լրացրո´ւ:

  1. Բ,գ, դ, q, թ, ժ, լ, խ, ծ, կ, հ, ձ, ղ, ճ, մ, յ, ն, շ, չ, պ, ջ, ռ, ս,վ, տ, ր, ց, փ, ք, ֆ. սրանք … հնչյուններ են:
  2. Ա,է, ը, ի, օ,ու. սրանք … հնչյուններ են:

22.20-րդ ե 21-րդ առաջադրանքներում տրված  միխմբի հնչյունները կոչվում են ձայնավոր, մյուս խմբիհնչյունները՝ բաղաձայն: Այդ անունները տեղադրի´րտրված նախադասությունների մեջ:

  1. Բ,գ, դ, q, թ, ժ, լ, խ, ծ, կ, հ, ձ, ղ, ճ, մ, յ, ն, շ, չ, պ, ջ, ռ, ս,վ, տ, ր, ց, փ, ք, ֆ. սրանք … հնչյուններ են:
  2. Ա,է, ը, ի, օ,ու. սրանք … հնչյուններ են:
  3. Տրվածբառերի մեջ մտնող հնչյունները գրի՛ր(փակագծում տրված Է, թե քանի՞ հնչյուն կա):

Օրինակ՝

ասեղ (4) – ա, ս, ե, ղ:

Արմատ (5), երերալ (7), երազ (5), որոտ (5), տերև (5), որոշում (7), երևելի (8):

24.Հաշվի´ր, թե տրված բառերի մեջ քանի՞ տառ, քանի՞ հնչյուն կա:

Օրինակ՝

եղևնի – 5 տառ, 7 հնչյուն:

Երիտասարդ, ոլոռ, ողնաշար, հրշեջ, գրքույկ, բարև, կարևոր, բաճկոն, ոտք, երամ:

Հնչյունը լսվում և արտասանվում է, իսկ տառըգրվում  է: Տառը հնչյունի նշանն է:

Հայերենում երեսունվեց հնչյուն կա: Դրանքարտահայտվում են երեսունինը տառերով:

Երեսունվեց հնչյուններից վեցը ձայնավորներ են(ա, է, ը, ի, օ, ու), իսկ երեսունը՝ բաղաձայններ (բ, գ, դ, զ, թ, ժ, լ, խ, ծ, կ, հ, ձ, ղ, ճ, մ, յ, ն, շ, չ, պ, ջ, ռ, ս,վ, տ, ր, ց, փ, ք, ֆ):

Է և ե տառերը  է հնչյունի նշաններն են:

Օ և ո տառերը  օ հնչյունի նշաններն են:

Ե և ո տառերը կարող են մեկից ավելի հնչյունարտահայտել (ե-յէ, ո-վօ):

Մեկից ավելի հնչյուն է արտահայտում նաև ևտառը (կա՛մ էվ, կա՛մ  յէվ):

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *