գործնական քերականություն

176. Գործողություն ցույց տվող բառերը (բայերը) դարձրո՛ւ ո՞վ կամ ի՞նչ հարցին պատասխանող, առարկա ցույց տվող բառեր (գոյականներ):

Օրինակ՝լուծել  լուծույթ, լուծում

սպասել  սպասավոր, սպասյակ, սպասուհի, սպասում:

Իշխել-իշխան-իշխանություն

 բժշկել-բժիշկ,բժշկություն

 բացել-բացում,բացարկ,բացվածք

 ուսուցանել-ուսուցում,ուսուցչուհի,ուսուցիչ,ուսուցչանոց,ուսուցչություն

ճեղքել-ճեղք,ճեղքում,ճեղքվածք

 պահել-պահոց,պահք,պահապան

հյուսել-հյուս,հյուսվածք,հյուսն

 բանել-բան,բանբեր,բանվոր,բանվորություն

գրել-գիր,գրություն,գրիչ,գրագիր,գրագրություն

 գործել-գործ,գործարան,գործիչ,գործողություն

 զգալ-զգացում,զգացմունք

 հարցնել-հարց,հարցում,հարցազրույց

177. Ինչպիսի՞ հարցին պատասխանող, հատկանիշցույց տվող բառերից (ածականներից) կազմի´րգոյականներ (ի՞նչ հարցին պատախանող բառեր):

Օրինակ՝տաք  տաքություն:

Քաջ-քաջություն

 մեծ-մեծություն

գեղեցիկ-գեղեցկություն

հատուկ-հատկություն

հասարակ-հասարակություն

 հարմար-հարմարավետություն

դեղին-դեղնություն

գունատ-գունատություն

հնչեղ-հնչեղությու

շքեղ-շքեղություն

պերճ-պերճություն

խեղճ-խեղճություն

տկար-տկարություն

178. Կետերը փոխարինի´ր փակագծում տրվածբառից կազմված համապատասխան գոյականով:

Ֆրանսիացի Լյուդովիկոս 14-րդ թագավորը կենդանիների նկատմամբ հատուկ վերաբերմունք (վերաբերվել) ուներ: Նա ցանկանում էր իր պալատական այգում հետաքրքիր գազանանոց ստեղծել: ճարտարապետը բոլոր կենդանիների վանդակները հովհարաձև տեղավորեց փոքր տարածության(տարածել) վրա, որ այցելուն (այցելել) մի կետից կարողանա տեսնել բոլոր կենդանիներին: Հետագայում ուրիշներն էլ ընդօրինակեցին վանդակների այդպիսի դասավորությունը (դասավորել):

Գոյականի տեսակները

179. Ա և Բ խմբի բառերի տարբերությունը գտի´ր՝ուշադրություն դարձնելով դրանց սկզբնատառերի գրությանը:

Ա. Հասարակ գոյականները գրվում են փոքրատառով Հայր, տղամարդ, տղա, ուսուցիչ, վարիչ, վարչապետ, անգլիացի, պարսիկ, կին, տատ, իտալուհի, բժշկուհի,քար, վարդ, երկաթ, առյուծ, արջ:Բ.Հատուկգոյականները գրվում են մեծատառով Նաիրա, Արմեն Տիգրանյան, Տիգրան Մեծ, Չալանկ, Մարան, Աֆրիկա (մայր ցամաք), ԱմերիկայիՄիացյալ Նահանգներ (պետություն), Սևան, Արաքս, Նիագարա (ջրվեժ):

180. Նախորդ վարժության մեջ տրված ո՞րգոյականներն են հասարակ և որո՞նք՝ հատուկ: Պատասխանդ պատճառաբանիր:

Հայր, տղամարդ, տղա, ուսուցիչ, վարիչ, վարչապետ, անգլիացի, պարսիկ, կին, տատ, իտալուհի, բժշկուհի,քար, վարդ, երկաթ, առյուծ, արջ-այս բառերը պատասխանում են ո՞վ կամ  ի՞նչ հարցին չունեն առանձին անուն։Նրանց տրվող ընդհանուր անունը կոչվում է հասարակ անուն կամ հասարակ գոյական։

 Նաիրա, Արմեն Տիգրանյան, Տիգրան Մեծ, Չալանկ, Մարան, Աֆրիկա (մայր ցամաք), ԱմերիկայիՄիացյալ Նահանգներ (պետություն), Սևան, Արաքս, Նիագարա (ջրվեժ)-առարկաներից յուրաքանչյուրին տրվող առանձին անունը կոչվում է հատուկ անուն կամ հատուկ գոյական(մարդկանց անուն ազգանուններ,բնակավայրերի անուններ, աշխհարագրական անուններ և այլն):