«Գիտե՞ք, որ գարուն է արդեն…»

Գիտե՞ք, որ գարուն է արդեն և բնությունն արթնանում է, ծաղիկները գլուխները պարզում են արևին, իսկ առվակներն ու գետակները կչկչալով հոսում են։ Գարուն է․ արևոտ, մի քիչ էլ խենթ, մերթ ամպամած, մերթ շողշողացող։ Ժպիտները ամենուր են , մարդիկ շտապելով նայում են շուրջը, հիանում գարնանային պատկերներով, իսկ փոքրիկները վազվզում են, խաղում են ու ջերմանում՝ վերջապես բացված գարնանային արևի շողերով։