Ֆիզիկական և քիմիական նյութեր

Բնության մեջ տեղի ունեցող փոփոխությունները կոչվում են բնական երևույթներ: Երևույթները կարող են լինել ֆիզիկական և քիմիական:

Ֆիզիկական են անվանում այն երևույթները, որոնց ընթացքում նյութերը մեկը մյուսի չեն փոխարկվում, այսինքն՝ նոր նյութեր չեն առաջանում:

Երբ տեղի է ունենում ֆիզիկական երևույթ, փոփոխության կարող են ենթարկվել  նյութի ագրեգատային վիճակը, խտությունը, առարկայի չափսը կամ ձևը, սակայն նյութի բաղադրությունը և կառուցվածքը անփոփոխ են մնում: Նոր նյութեր չեն առաջանում  նյութը հալեցնելիս, եռացնելիս, մանրացնելիս, պնդանալիս, մագնիսանալիս և այլն:
 
Ֆիզիկական երևույթների  օրինակներ են՝ 

Շաքարի, կերակրի աղի, ածխի մեծ կտորների` փոշու վերածվելը, երկաթի խարտելը, ապակյա բաժակի, կուժի կոտրվելը, պղնձե լարի, տետրի թղթի, կոճի թելի և այլնի կտրելը, ջրի եռալը, մոմի և սառույցի հալվելը, ցողի գոլորշիանալը և այլն:

Քիմիական են անվանում այն երևույթները, որոնց ընթացքում նյութերը փոխարկվում են մեկը մյուսի, այսինքն` նոր նյութեր են առաջանում:

Քիմիական ռեակցիաների հատկանիշներն են` գույնի և հոտի փոփոխություն, գազի, նստվածքի, ջրի և այլնի առաջացում, ջերմության կլանում կամ անջատում:

Քիմիական երևույթների օրինակներից են՝ երկաթի ժանգոտվելը, կաթի թթվեը

Ալեքսանդրիայի փարոս

Ալեքսանդրիայի փարոս մ.թ.ա. III դարում կառուցված անտիկ աշխարհի ամենամեծ փարոսը, աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը, որից ծագում է հայերենում «փարոս» բառը։ Գտնվել է Նեղոս գետի գետաբերանում Փարոս կղզում (Ալեքսանդ քաղաքի մոտ)։ Կառույցը իրենից ներկայացնում էր եռահարկ աշտարակ։ Բարձրությունը 120 մ։ Նրա գագաթի քարե կլոր սյունասրահում վառվում էր խարույկը՝ ճանապարհ ցույց տալով նավերին։ Այն համարվում էր նաև դիտակետ, քանի որ նրանում տեղադրված հայելիների համակարգը թույլ էր տալիս աշտարակի բարձունքից հետևել ծովին և հայտնաբերել թշնամու նավերը և կուրացնել թշնամիներին։ Այն կործանվեց մ.թ. 796 թվականին երկրաշարժից։

Հետագայում Եգիպտոս եկած արաբները փորձում էին վերականգնել այն։ XV դարում փարոսի բարձրությունը կազմում էր 30 մ, իսկ XV դարում սուլթան Քայթ-բեյը դրա տեղը կանգնեցրեց ամրոց, որը մինչև այժմ էլ կանգուն է։

Քաղաքը հիմնադրվել է մ.թ.ա 332 թվականին Ալեքսանդր Մակեդոնացու կողմից։ Այս քաղաքի ստեղծումը եղավ նրա ամենամեծ գործը, որ նա հասցրեց անել իր հաղթարշավի ընթացքում՝ Եգիպտոսում հայտնվելու շրջանում։ Քաղաքը չափազանց հարմար դիրք ուներ՝ Միջերկրական ծովի ափին, խիստ հարմար նավահանգստի տեղ ուներ։ Մակեդոնացին չէր էլ կարող պատկերացնել, որ քաղաք-նավահանգիստը կարող էր դառնալ հելլենիստական մշակույթի կենտրոն։ Մակեդոնացին քաղաքի կառավարումը հանձնեց Պտղոմեոսին, ում հետ ուսում էր ստացել Արիստոտելի մոտ։