Հաշտության Ամանորը

Ձմռան ցուրտ օրերը այնքան արագ էին թռչում, որ փոքրիկ քաղաքի բնակիչները առավոտից իրիկուն աշխատելով չնկատեցին թե ինչպես մոտեցավ Ամանորն ու Սուրբ Ծնունդը:

Քաղաքը զարդարելու համար բիլոնսեցիները հավաքեցին իրենց բոլոր խնայողությունները որ կուտակել էին տարվա ընթացքոմ: Քաղաքի մեծերը սակայն ասում էին որ ավելի լավ է այդ գումարով պարիսպը կառուցեն ու լույսերը նորոգեն, բայց երեխաները շատ էին ցանկանում նվերներ ստանալ և հավաքվել համեղ ուտեստներով զարդարված սեղանի շուրջը իրենգ քաղաքի կենտրոնում: Նրանք մեծից փոքր, երգելով ու պարելով զարդարեցին քաղաքը լոյսերով ու գույներով , ուրախ ու անհոգ սկսեցին շրջել տնից տուն և հրավիրել բոլորին: Մի ծերուկ հանկարծ նկատեց նետերով մարդկանց հարևան քաղաքից և արագ գնաց բնակիչներին զգուշացնի, բոլորը վերցրեցին իրենց նետերը և վազեցին պարիսպի մոտ, սակայն նրանք սխալվեցին, քանի որ հարևան քաղաքի բնակիչները կախարդական եղջերուի հետևից էին գալիս: Երբ տեսան քաղաքի փայլուն լույսերը միանգամից ցած դրեցին նետերը և միացան տոնին ու որոշեցին միշտ Ամանորը միասին դիմավորել: Էլ երբեք ալոնեցիներն ու բիոնսեցիները չկռվեցին և Ամանորի հեքիաթների գրքում գրվեց նրանց հաշտության պատմությունը:

Մայրենիի Հաշվետվություն

Ես Գոռն եմ, սովորում եմ 4րդ դասարանում և այս տարի անցանք շատ հետաքրքիր թեմաներ: Կարդացինք պատմվածքներ, սովորեցինք բանաստեղծություններ՝
Վիլյամ Սարոյան «Վիրավոր առյուծը ու կրիան»
Մեր ուսուցչուհին պատմեց հայ գրողների ու բանաստեղծների կյանքին ու ստեղծագործություններին՝
24.11.2022
Հ. Սահյան
Մենք իմացանք նաև թե ինչ են ասել մեծերը Ավետիք Իսահակյանի մասին՝
Մեծերը՝ Իսահակյանի մասին
Մայրիկիս հետ միասին պատրաստեցինք ռադիոընթերցում՝
Այդ ոչինչը ես եմ
Ներկայացրել ենք մեր դպրոցի հրաշալիքները, ինչն ենք սիրում ամենից շատ՝
Իմ դպրոցի հրաշալիքները
Ես սիրով մասնակցեցի “իմ նվերը կրթահամալիրին” նախագծին՝ թխուկ պատրաստելով ու ներկայացնելով տեխնոլոգիական աշխատանք՝
“Իմ նվերը կրթահամալիրին” թխուկ
“Իմ նվերը կրթահամալիրին” տեխնոլոգիական աշխատանք
Ուրախ և տոնական օրերից էր “Հարիսայի ավանդական ծեսը”, որը տանը պատրաստելուց հետո ներկայացրեցի համացանցից գտած տեղեկությունը՝
Հարիսայի ծես
Արդեն ձմեռ է և շուտով Ամանորն է որը սիրում եմ նվէրների համեղ ուտեստների ու արձակուրդների համար, իսկ աշնանը գեղեցիկ հրաժեշտ տալու համար գրել եմ փոքրիկ պատում՝
Ցտեսություն աշուն
Ինչ Ամանոր առանց հրաշքի, ընկերների և բարի վերջաբանի՝

https://gorsmsaryan.edublogs.org/2022/09/28/աշուն-օր-2/

https://gorsmsaryan.edublogs.org/2022/10/31/նուկիմ-քաղաքի-խլոքները/

https://gorsmsaryan.edublogs.org/2022/10/18/ես-իմ-անուշ-հայաստանի/
https://gorsmsaryan.edublogs.org/2022/12/04/ցտեսություն-աշուն/

Հաշտության Ամանորը

Հայաստանի մայրաքաղաքները

Տարբեր դարաշրջաններում Հայաստանն ունեցել է 12 մայրաքաղաք:

Դրանք են՝ Վան, Արմավիր, Երվանդաշատ, Արտաշատ, Տիգրանակերտ, Վաղարշապատ, Դվին, Բագարան, Շիրակավան, Կարս, Անի, Երևան:

Վան

Image result for վան քաղաք

Վանա լճի ափին է: Հայտնի է նաև Տոսպ, Տուշպա, Վանտոսպ, Երվանդավան, Շամիրամի քաղաք անուններով: Աշխարհի հնագույն քաղաքներից է, այն պեղել են ճանաչված շատ հնագետներ:

Արմավիր

Մ.թ.ա. 331թ. դարձել է Երվանդունիների մայրաքաղաքը։
Մ. Խորենացին Արմավիրի հիմնադրումը վերագրում է Հայկ նահապետի թոռ Արամայիսին:

Երվանդաշատ

Երվանդ Վերջին արքան մ.թ.ա. 220թ. քաղաքը կառուցել է Արարատյան նահանգի Երասխաձոր գավառում` Ախուրյանն Արաքսին միախառնվելու վայրում։
Երվանդ Վերջին թագավորը Երվանդաշատ է տեղափոխում արքունի ողջ հարստությունը և Արմավիրի բնակչության մի մասը: Մայրաքաղաքը տեղափոխելու հիմնական պատճառը, ըստ Մ. Խորենացու, Արաքսի հունի փոփոխումն էր, ինչի հետևանքով քաղաքի բնակիչները զրկվել էին ջրից:

Արտաշատ

Արտաշատը հիմնել և մայրաքաղաք է հռչակել Արտաշես Առաջին արքան: Հիմնադրման հավանական տարեթիվն է մ.թ.ա. 189թ.: Պատմիչների վկայությամբ` քաղաքը կառուցվել է Արաքս և Մեծամոր գետերի միախառնման վայրում:

Տիգրանակերտ

Տիգրան Մեծի օրոք, երբ Հայաստանը դարձավ աշխարհի մեծագույն տերություններից, մայրաքաղաք Արտաշատը մնաց երկրի հյուսիսում:
Հրաժարվելով տերության ծայրամասում հայտնված Արտաշատից՝ արքայից արքան մ.թ.ա. 80-ական թվականներին նոր մայրաքաղաք կառուցեց  Աղձնիքում՝ Արևմտյան Տիգրիսի վտակ Քաղիրթ գետի հովտում։

Վաղարշապատ

Այստեղ բնակավայր եղել է դեռևս քարի դարում։ Երվանդ Սակավակյացի փեսա Վարդգեսը մ.թ.ա. IV դարում այստեղ հիմնել է Վարդգեսավանը։ Տիգրան Մեծի ժամանակ դարձել է գյուղաքաղաք։ Վաղարշ Ա-ն (117-140թթ.) պարսպապատում է Վարդգեսավանը, վերանվանում Վաղարշապատ և հռչակում մայրաքաղաք:

Դվին

Դվինը որպես արքայանիստ քաղաք հիմնվել է 4-րդ դարի 30-ական թվականներին, երբ հայոց Խոսրով Կոտակ թագավորը (332-338թթ.) արքունիքն Արտաշատից տեղափոխեց այստեղ և Դվինը հայտարարեց նոր մայրաքաղաք:

Բագարան

Արշարունիք գավառում գտնվող Բագարանը Աշոտ Բագրատունին 885թ. դարձրել է հայոց նորանկախ պետության մայրաքաղաքը։ Հայաստանի հին բնակավայրերից է. հիմնադրել է Երվանդ Վերջինը (մ.թ.ա. 220-201թթ.)՝ Երվանդաշատի հետ միաժամանակ։

Շիրակավան

Սմբատ Բագրատունին /890-914թթ./ թագադրվել է այստեղ ` 892թ. երկրի նոր մայրաքաղաքում: Սմբատ Առաջինի և նրա որդի Աշոտ Երկաթի օրոք՝ շուրջ 40 տարի, Հայաստանի մայրաքաղաքը Շիրակավանն էր։

Կարս

Աշոտ Երկաթի (914-928թթ.) մահից հետո թագավոր Աբասը (928-953թթ.), ով Կարսի կառավարիչն էր, չտեղափոխվեց Շիրակավան, այլ, մնալով Կարսում, այն հռչակեց մայրաքաղաք:

Անի

961թ. Աշոտ Ողորմածը Անիում օծվում է թագավոր և քաղաքը դարձնում արքայանիստ:
Անին եկեղեցաշատ քաղաք էր: Ըստ պատմագիրների` այնտեղ կար հազար ու մեկ եկեղեցի, որոնց գլուխգործոցը Մայր տաճարն էր` Տրդատի ճարտարապետությամբ:

Երևան

Երևանը Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքն է և պատմական Հայաստանի տասներկուերորդ մայրաքաղաքը, որն աշխարհի հնագույն բնակավայրերից ու շարունակաբար բնակեցվող հին քաղաքներից մեկն է: Այն տեղակայված է Հրազդան գետի ափին և հանդիսանում է երկրի  վարչական, մշակութային և տնտեսական կենտրոնը:

Երևանը Ք.ա. 782 թվականին Արարատյան դաշտավայրում հիմնադրել է Արգիշտի Առաջին արքան և կոչել Էրեբունի, որի հնչյունափոխությունից էլ առաջացել է Երևան անունը: