Գարնան առավոտ

Բարի լուսի զանգեր զարկին
Զընգզընգալեն անո՜ւշ, անո՜ւշ.
Լուսը բացվեց մեր աշխարհքին
Ճըղճըղալեն անո՜ւշ, անո՜ւշ։
Հովտում առուն խոխոջում է
Գըլգըլալեն անո՜ւշ, անո՜ւշ.
Քամին բարակ շընկշընկում է
Զըլզըլալեն անո՜ւշ, անո՜ւշ։
Կռունկն եկավ երամ կապած
Կըռկըռալեն անո՜ւշ, անո՜ւշ,
Կաքավ քարին տաղ է կարդում,
Կըղկըղալեն անո՜ւշ, անո՜ւշ։
Հարսն ու աղջիկ հանդերն ելան
Շորորալեն անո՜ւշ, անո՜ւշ.
Ծաղկանց բուրմունքն անմահական
Սըլսըլալեն անո՜ւշ, անո՜ւշ։
Հարցեր և առաջադրանքներ։
1.Նկարի՛ր քո սիրելի քառատողը։
2.Դուրս գրի՛ր գունավորած բառերը և գրի՛ր այդ բառերի հակառակ իմաստ ունեցող բառերը։ բացվեց-փակվեց, անուշ-դառը, եկավ-գնաց:
3.Նկարագրի՛ր գարնան առավոտը ըստ բանաստեղծության։
Լուսը բացվեց, առուն խոխոջում է:
4.Նկարագրի՛ր գարնան առավոտը քո բառերով։
Արևը հողը ջերմացրեց ու ծաղիկներ դուրս եկան:
5.Դուրս գրի՛ր երկվանք և եռավանկ բառեր։
Լույս, անուշ , կաքավ, կռունկ, աղջիկ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *