Վարդը

Փոքրիկ տղան մի վարդ տեսավ,
Տեսավ մի վարդ դաշտի միջին.
Վարդը տեսավ, ուրախացավ,
Մոտիկ վազեց սիրուն վարդին.

Սիրուն վարդին, կարմիր վարդին,
Կարմիր վարդը դաշտի միջին։

Տղան ասավ․

.— Քեզ կըպոկեմ,
Ա՛յ կարմիր վարդ դաշտի միջին։
Վարդը ասավ.

— Տե՜ս, կըծակեմ,
Որ չմոռնաս փշոտ վարդին.

Փշոտ վարդին, կարմիր վարդին,
Կարմիր վարդը դաշտի միջին։

Ու անհամբեր տըղան պոկեց,
Պոկեց վարդը դաշտի միջին.
Փուշը նըրա ձեռքը ծակեց,
Բայց էլ չօգնեց քընքուշ վարդին.

Քնքուշ վարդին, կարմիր վարդին,
Կարմիր վարդը դաշտի միջին։

Հարցեր և առաջադրանքներ։

1.Դուրս գրի՛ր ընդգծված բառերը և գտի՛ր այդ բառերի հակառակ իմաստ ունեցող բառեր։

2. Բանաստեղծությունից դուրս գրիր այն բառերը, որոնցով նկարագրում է վարդին։
Կարմիր, փշոտ, կարմիր:

3. Բառերը դարձրո՛ւ հոգնակի։

վարդ-վարդեր, դաշտ-դաշտեր, տղա-տղաներ, փուշ-փշեր, ձեռք-ձեռքեր:

4.Ի՞նչ գիտես վարդին մասին, գրի՛ր։
Վարդը անուշ բույր ունի,բայց երբ ուզում ես քաղել ծակում է իր փշերով: