Ուսումնական ճամփորդություն՝ ”Էդիթ Պրինտ” հրատարակչություն:

Ուսումնական առաջին օրը մենք ուղևորվեցինք “Էդիթ Պրինտ” հրատարակչություն:

Ես այնտեղ տեսա գիրք տպող սարքեր:Մեզ նվիրեցին նվեր-քարտ:

Հետո գնացինք այգի և զբոսնեցինք:Շատ լավ օր էր:

«Էդիթ Պրինտ» հրատարակչությունը հիմնադրվել է 1993 թվականին: Հրատարակչությունը մինչև օրս լույս է ընծայել ավելի քան 3000 անվանում գիրք: «Էդիթ Պրինտ»-ը հանդիսանում «Ուրախ գնացք» և «Իմ մոլորակը», տարրական և միջին դպրոցական տարիքի երեխաների համար, ամսագրերի հիմնադիր:

«Էդիթ Պրինտ»-ը գեղարվեստական, ուսումնական, մանկապատանեկան գրականության հրատարակման գործում հայաստանյան շուկայի առաջատարներից է: Հրատարակչությունն ունի էլեկտրոնային գրադարան. զբաղվում է նաև էլեկտրոնային գրքերի հրատարակմամբ:

Մասնակցելով բազում միջազգային ցուցահանդեսների՝ հրատարակչությունը ձեռք է բերել ընթերցողների լայն շրջանակ ՀՀ-ում և արտերկրում, արժանացել բազմաթիվ բարձր պարգևների:

Հրատարակչական գործունեությունից բացի` ընկերությունն իրականացնում է ծրագրեր` միտված ընթերցանության մակարդակի բարձրացմանը ՀՀ-ում:
Այն 2011 և 2012 թվ անցկացրել է «Ընթերցանության հանրապետական առաջին մրցույթը» և «Ընթերցանության հանրապետական երկրորդ մրցույթը», դարձնելով այն ամենամյա ավանդույթ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *