Ճամփորդություն՝ Հաղպատի վանք


Ամառային արձակուրդին մենք գնացինք Հաղպատի վանք:

Ճանապարհին  աղբյուրից ջուր խմեցինք և շարունակեցինք վեր բարձրանալ:

Ամեն ինչ մեր շուրջը շատ հին էր և գեղեցիկ՝ խաչքարեր, սյուներ, գմբեթներ և կանաչ լեռների մեջ, կարծես աշխարհից կտրված՝ Հաղպատի վանական համալիրը:

Հաղպատի վանքը գտնվում  է Հայաստանի Լոռու մարզի Հաղպատ գյուղի բարձրադիր մասում։ Սանահինի վանքային համալիրիհետ միասին հանդիսանում է Յունեսկոյի համաշխարհային ժառանգությանօբյեկտ: Այստեղ 1778 թվականից՝ որպես Սուրբ Նշան եկեղեցու լուսարարծառայել է Սայաթ Նովան։

Հաղպատ անվանման հետ կապված են բազմաթիվ լեգենդներ, նրանցիցմեկի համաձայն Սանահինի իշխաններից մեկը հրավիրում է իր մոտճանաչված մի վարպետի՝ վանք կառուցելու համար։ Վարպետը ներկայանում է իշխանին որդու հետ։

Աշխատանքի ընթացքում վեճ է առաջանում հոր և որդու միջև: Այսպես, կռվելով հոր հետ, որդին թողնում է աշխատանքը, վեր է կենում և հեռանում։Ճանապարհին, մի ուրիշ իշխան վարձում է նրան՝ իր վանքը կառուցելու պատվերով: Երբ որդու բարձրացրած պատերը հասնում են այնքան, որտեսանելի են դառնում Սանահինից աշխատավորները հաղորդում են դրամասին ծեր վարպետին։ Մի օր նա որոշում է այցելել որդու շինարարությունը, մոտենում է կիսասարք վանքի պատին, երկար նայելով ասում. «Ախ պատ»։Այստեղ հայր և որդի գրկախառնվում են  և հաշտվում։ Իսկ վանքն այդ օրից անվանվում  է «Հաղպատ»։

Հաղպատի կառուցմանը շատերն են մասնակցել և դարերի ընթացքում շատ մարդիկ աղոթել են և տարել իրենց հետ հին պատերի ՝ Հաղպատի պատմությունը:

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *