Մայրենի 15,04,24

266. Պարզի՛ր, թե ընդգծված բայերն ի՜նչ ընդհանրություն ունեն:
Գեղջուկը թակարդի մեջ տեսնում է արծվին ու նրա գեղեցկությամբ հմայված` բաց թողնում: Եվ արծիվը ցույց է տալիս, որ ինքն էլ կարող է երախտագետ լինել։
Մի անգամ, երբ գեղջուկը գալիս, նստում է փլչելու պատրաստ մի պատի տակ, արծիվը մոտ է թռչում ու մագիլներով թոցնում նրա գլխարկը։ Գեղջուկը նստած տեղից ելնում ու վազում է արծվի ետևից։ Պատից բավական հեռու արծիվը նետում է իր ավարը։ Գեղջուկը գլխարկը վերցնում է ու շրջվում, որ նորից նստի։ Այդ պահին տեսնում է արդեն փլված պատը։ Նա շատ է հուզվում արծվի երախտագիտությունից:
267 Փակագծերում տրված բալերը գրի՛ր պահանջված ձևով:
Հայտնի է, որ ամենից շատ Արևմտյան Հնդկաստանի Չերեպունջա շրջանում է անձրև գալիս։ Սակայն պարզվում է, որ երկրագնդում մի տեղ կա, որտեղ անհիշելի ժամանակներից անընդհատ անձրև է եկել (անձրևել): Դ-ա Հարավային Ամերիկայում է: Անձրևի հեղինակը ջրվեժն է։ Ուժեղ քամին, որը միշտ փչել է (փչել) լեռներից, ջրափոշին հարթավայր տարել(տանել): Այդտեղ ջրափոշին խոշոր կաթիլներ է դարձել (դառնալ) ու որպես անձրև տեղացել(տեղալ):
268. Ընդգծված բայերն ինչո՞վ են տարբերվում տեքստի մյուս բայերից: Դրանք համապատասխան ժամանակով արտահայտի՛ր:
«Լսո՞ւմ եք»,- լուռ հարցնում է զրուցակիցս, ու ես որսում եմ նրա սև աչքերում արտահայտված վախը: Ուսով կպչում եմ ավազաթմբի գրեթե ուղիղ պատին ու լարում լսողությունս: Շուտով ականջիս հասան արտասովոր ձայներ, որոնք մերթ ալիքների ճողփյուն են հիշեցնում, մերթ մեղվապարսի գվվոց։ Մեկ-մեկ էլ դրանք

ընդմիջվում են ինչ-որ գազանի ոռնոցով: Քիչ հետո ուղեկիցս ինձ առաջնորդեց դեպի մյուս ավազաթումբը: Եվ այստեղ նորից առիթ եմ ունենում լսելու նույն առեղծվածային ձայները: Անապատի բնակիչներն այդ երևույթն անվանում են «ավազաբլուրների երգեցողություն»: Այդ երգեցողությունն առաջացավ այսպես, բյուրավոր ավազահատիկները շփվում են իրար հետ ու առաջացնում արձագանք:

269. Տեքտրը փոխիր` սկսելով այսպես. «Աչքերը բողոքում են….»: Տեքստի արտահայտած մտքի մեջ ի՞նչ փոխվեց:
Աչքերը բողոքում են , որ իրենք դեմքի վրա բոլորից բարձր են, բայց ամեն մի քաղցր բան, ասենք մեղրը, բաժին է ընկնում ո՛չ թե իրենց, այլ բերանին։ Բայց երբ մարդը նրա՛նց մեղր է տալիս, աչքերը կսկծում են ու արցունքոտվում:
Անցյալ ժամանակի բայերը դրվել են ներկա ժամանակով
270. Ընդգծված բայերն արտահայտի՛ր ներկա ժամանակով: Տեքստում՝ էլ ի՞նչը փոխվեց:

«Երկու կրակի արանքում լինել» նշանակում է շատ նեղ, վատ վիճակում գտնվել: Մոնղոլիայում հին ժամանակ մի այսպիսի սովորություն է լինում։ Մոնղոլները կրակն են պաշտում։ Մարդկանց կամ կենդանիներին ավելի ազնիվ, ավելի լավը դարձնելու համար անց ենյ կացնում երկու կրակի արանքով: Մոնղոլիա այցելած շատ եվրոպացիներ հրաժարվում են այդ ծեսից, որի համար էլ մահվան են դատապարտվում:

Անցյալ ժամանակի ձևեր
271. Փակագծերում տրված բայերը գրի՛ր պահանջված ձևով։
Ծարավ ագռավը թռավ կճուճի մոտ ջուր խմելու։ Կտուցը ջրին որ չհասավ,փորձեց (փորձել) կճուճը թեքել: Բայց կճուճն ամուր կանգնել էր տեղում, ու ագռավը թեքել չկարողացավ: Նա մի քիչ մտածեց(մտածել) ու մանր քարեր լցրեց  (լցնել) կճուճի մեջ: Ջուրը բարձրացավ (բարձրանալ),հասավ  (հասնել) կճուճի բերանին։ Ու ագռավը հագեցրեց ծարավը:
272. Փակագծերում տրված բալերը գրի՛ր պահանջված ձևով:
Մի դաշտային մուկ հյուր կանչեց մառանում ապրող մկանը։ Հյուր մուկը եկավ ու որոշեց (որոշել) մինչև աշուն մնալ: Նա մի քանի հատիկ գտավ (գտնել), ցեխակոլոլ արմատներ կրծեց (կրծել) ու ասաց(ասել).
– Չէ՛, թշվառ մրջյունի նման ես ապրում։ Քեզ հետ համեմատած` ես առատության մեջ եմ ապրում։ Գնանք` տես:
Նա դաշտային մկանը համոզեց (համոզել) ու տարավ (պանել) տուն:ցույց տվեց  (Ցույց տալ)

հացը, ալյուրը, թուզը, մեղրը, և հյուրի աչքերը հաճույքից պսպղաց (պսպղալ): Նա զամբյուղից պանիր էր ուզում վերցնել, բայց հանկարծ դուռը բացվեց (բացվել)։ Մկները լեղաճաք փախան (փախչել)մտան, (մտնել) ծակը, ծվծվալով իրար սխմվեցին (սեղմվել) ու մնաց (մնալ), մինչև ոտնաձայները լռեց (լռել)։ Հետո դաշտամուկը նորից դուրս սողաց (սողալ), դնչիկը երկարեց (երկարել) փոքրիկ թզին, բայց նորից ինչ-որ մեկը ինչ-որ բանի համար ներս մտավ (ներս մտնել), և մկներն էլի թաքնվեց (թաքնվել): Թեկուզ և հյուր մուկը սոված էր, բայց ասաց (ասել).
Մնաս բարո՛վ, սիրելի՛ս, քեզ եմ թողնում քո ամբողջ հարստությունը, որ հազար ու մի վտանգի, ահ ու դողի հետ է կապված: Ավելի լավ է` ես էլի խոտ ու արմատ կրծեմ:

273. Տեքստը փոխիր` սկսելով այսպես․ «Ամառվա ամիսներին վանքապատկան անասունների հոտերը քշեցին լեռնային արոտավայրեր…»: Տեքստի արտահայտած մտքի մեջ ի՞նչ փոխվեց:
Ամառվա ամիսներին վանքապատկան անասունների հոտերը քշեցին լեռնային արոտավայրեր։ Բայց վանքում էլ առանց կաթի չմնացին : Ամառանոցում ստացված կաթնեղենի մի մասը վանք: ,

ուղարկեցին` վանականներին, ուսուցիչներին, աշակերտներին, վարպետներին ու արհեստավորներին կերակրելու համար: Լեռնային վատ ճանապարհները թույլ  չտվեցին  ամեն օր կաթը վանք տանել։ Դրա համար էլ թրծված կավից խողովակաշար  կառուցում, որն ամառանոցից ձգվում էր մինչև վանք։ կառուցեցին խողովակի կողքից գնացող մյուս խողովակն էլ որպես հեռախոս էր ծառայում վանքում ապրողների և ամառանոցաբնակների միջև։

274. Տեքստը փոխիր` սկսելով այսպես. «Հին ժամանակներում հույները կոչվում էին հելլեններ …»:
Հին ժամանակներում հույները կոչվում էին հելլեններ, իսկ նրանց երկիրը` Հելլադա:
Հելլենները փոքր ժողովուրդ էին: Նրանք ապրում էին բաժան- բաժան։ Յուրաքանչյուր քաղաք ներկայացնում էր մի ինքնիշխան պետություն` տարբեր օրենքներով ու սահմաններով։ Սպարտան ամենանշանավոր քաղաքներից մեկն էր։ Սպարտացիները կոչվում էին նաև լակոններ` իրենց ապրած վայրի անունով։ Սպարտացիները սեղմ ու հակիրճ էին խոսում։ Այն ժամանակներից սկսած` սեղմ խոսակցության ոճը կոչվեց լակոնական:

. Տեքստը փոխիր` սկսելով այսպես. «Ալեքսանդր Մակեդոնացու հայր Ֆիլիպ կայսրը արշավեց Հելլադայի տիրապետության վրա…»:
Ալեքսանդր Մակեդոնացու հայր Ֆիլիպ կայսրը արշավեց  Հելլադայի տիրապետության վրա: Հունական քաղաքները մեկը մյուսի հետևից ճանաչեցին  Ֆիլիպի գերիշխանությունը` բացի Սպարտայից։ Զայրացած Ֆիլիպը մի նամակ  գրեց Լակոնիայի սպարտացիներին. «Եթե ձեր երկիրը իջնեմ, հիմնահատակ կկործանեմ և ձեր քաղաքն ու ձեզ հողին կհավասարեցնեմ»: Մի քանի օրից Ֆիլիպ կայսրն ստացավ  նամակի պատասխանը։ Նամակը բացեց : Իսկ այնտեղ միայն մի բառ էր գրված. «Եթե…»։

276. Տեքստերը համեմատի՛ր` ուշադրություն դարձելով բայերի արտահայտած ժամանակին:
Ա. Ֆուտբոլը դադարել է միայն տղամարդկանց խաղը լինելուց: Եվրոպայի շատ երկրներում ստեղծվել են կանանց ֆուտբոլային թիմեր։ Եվրոպայի ֆուտբոլի ֆեդերացիան նույնիսկ մասնագիտական հատուկ հանձնաժողով է հավաքել նրանց համար:

անցյալ ժամանակ

Բ. Ֆուտբոլը դադարեց միայն տղամարդկանց խաղը լինելուց: Եվրոպայի շատ երկրներում ստեղծվեցին կանանց ֆուտբոլային
թիմեր: Եվրոպայի ֆուտբոլի ֆեդերացիան՝ նույնիսկ մասնագիտական հատուկ հանձնաժողով հավաքեց նրանց համար:

նարկա ժամանակ

277 Կետերի փոխարեն գրի՞ր փակագծում տրված բայաձևերից մեկը:
Գիշերն ուզում էի դուրս գալ` մի քիչ մաքուր օդ շնչելու, բայց անձրև եկավ : (եկավ, եկել է)
Գիշերն անձրև է եկել հիմա ինչպե՞ս ես դուրս գալու առանց բաճկոնի: (եկավ, եկել է)
Տե՛ս՝ ակնոցիս շրջանակը կոտրվել է, կարո՞ղ ես կպցնել։ (կոտրվեց, կոտրվել է)
Վա՛յ, ակնոցիս շրջանակը կոտրվեց, հիմա որտեղի՞ց գտնեմ սրա նմանը: (կոտրվեց, կոտրվել է)
Ջուրը եկավ, հոսող ջրով լվացվի՛ր, որ անցնի գլխացավը: (եկավ, եկել է)
Ջուրը երևի եկել է , որ  բոլոր գյուղացիները, իրար անցած, ջրտուքի են պատրաստվում։ (եկավ, եկել է)

278. Նախադասությունները լրացրու փակագծում տրված բայաձևերից մեկով:
Հեծանիվը հայտնագործվել է (հայտնագործվել է, հայտնագործվեց) երկու հազար տարուց էլ առաջ:
Ժամանակակից հեծանիվի նախատիպերն ստեղծվեցին (ստեղծվել են, ստեղծվեցին) Չինաստանում ու Հնդկաստանում:
Ժամանակին հեծանիվը հետաքրքրել է (հետաքրքրել է, հետաքրքրեց նաև Լեոնարդո դա Վինչիին:

Նա ցանկացավ  (ցանկացել է, ցանկացավ) շղթայի
միջոցով շարժվող անիվներով հեծանիվ ստեղծել: Բայց նրա գյուտը միայն երկու հարյուր տարի հետո կիրառվեց (կիրառվել է, կիրառվեց): Ղեկով երկանիվ հեծանիվը հայտնվեց (հայտնվել է, հայտնվեց) միայն մեր դարում:

————-

Ապառնի ժամանակի ձևեր
279. Համեմատի՛ր ընդգծված ապառնի բայաձևերը: Ո՞րն է տարբերությունը:
Ա. Հավաքելու եմ բոլոր ընկերներիս, ու մի նոր բան ենք հորինելու կյանքը հետաքրքիր դարձնելու համար:
Բարձրանալու եմ լեռները, մի քանի օր հանգստանալու եմ այս աղմուկից:
Բ. Հավաքեմ բոլոր ընկերներիս, ու մի նոր բան հորինենք`
կյանքը հետաքրքիր դարձնելու համար։
Բարձրանամ` լեռները, մի քանի օր հանգստանամ այս աղմուկից:

280. Նախադասությունները լրացրո՛ւ: Գրածդ բայերն ընդգծի՛ր:
Աշխարհը շատ ուրախ կլինի, եթե…
Մարդիկ շատ բարի կլինեն, եթե ……….. Ապրելը շատ անհետաքրքիր կլինի, եթե
Նրա աչքի լույսը կդառնաս, եթե………….
281. Նախադասությունները լրացրո՛ւ: Գրածդ բայերն ընդգծի՛ր:
Աշխարհը շատ տխուր կլինի, եթե
Ամեն օր դպրոց գալը տոն կլինի, եթե ………… Աշխարհում ամենաերջանիկ մարդը կլինեմ, եթե………… Փողոցում ոչ մի ավտոմեքենա չի լինի, եթե ……….:
282. Նախադասությունները լրացրո՛ւ: Գրածդ բայերն ընդգծի՛ր։
Եթե ոչ մեկին ոչինչ չարգելեն, …………. Եթե մարդիկ լաց լինելն ու ծիծաղելը մոռանան, Եթե մեր գրադարանի բոլոր գրքերը կարդաս, ……….
Եթե դպրոցական օրենքները աշակերտները հաստատեն,

Ապրիլի16, երեքշաբթի

Ամբողջ աշխարհում նրանք իրար ամենամոտ մարդիկ են. Հովհաննես Թումանյան և Ղազարոս Աղայան

Թումանյանի մոտ ծանոթացա Ղազարոս Աղայանի հետ, որ գալիս էր հայրական գյուղից, ուր նա ապրում էր այդ ժամանակ: Հաստ պալտո հագած, վալենկաներով, կալոշներով, գյուղից` ուղղակի Օհաննեսի մոտ: Նրանք ջերմաջերմ գրկախառնվեցին, համբուրվեցին, կարծես երջանկացան իրար տեսնելով: Շատ նման էին նրանք իրար. երկուսն էլ միևնույն ատաղձից, հայ ժողովրդի նյութից կերտած և միևնույն ոճով ձևավորված: Նաև մեծ մտերմություն տեսա նրանց միջև, իսկ հետագա տարիներում համոզվեցի, որ ամբողջ աշխարհում նրանք իրար ամենամոտ մարդիկ են: Օհաննեսը նրան կոչում էր «Ասլան ապեր», նա էլ Օհաննեսին` «Ասլան բալասի». հետո, երկուսով ծիծաղելով, ասում էին. «Էլ ո՜վ կարող է մեզ հաղթել»:

Ավ. Իսահակյան

Լրացուցիչ աշխատանք`

Գործնական քերականությունից կատարի´ր 271-278-րդ առաջադրանքները:

Հրամայական եղանակ
284. Հրաման արտահայտող նախադասությունները գրի՛ր և դրանց բայերն ընդգծի՛ր:
Կշրջես աշխարհից աշխարհ ու տուն կգաս:
Շրջի՜ր աշխարհից աշխարհ ու տո՛ւն արի:
Արծվի ճուտ ես պահում, որ մեծանա, արծիվ դառնա։
Արծվի ճուտ պահի՜ր, որ մեծանա, արծիվ դառնա:
Չես քնի, մինչև տատդ հեքիաթ չպատմի:
Մի՛ քնիր, մինչև տատդ հեքիաթ չպատմի:

285. Տրված բայերի հրամայական ձևե՛րը կազմիր:
Օրինակ՝
գրել – գրի՛ր – գրեցե՛ք, աղալ – աղա՛ – աղացե՛ք:
2. Սիրել, կանչել, նկարել, լսել, նստել, կանգնել, զանգել, կապել, փրկել, կապկպել, կոտրատել, կապոտել։
Բ. Խաղալ, սողալ, կարդալ, գնալ, մնալ, գոռալ։
286. Տրված բայերը հրամայակա՛ն դարձրու և Բ շարքի բայերի հրամայական ձևերով կազմիր նախադասություններ:
Ա. Հեռանալ, գոհանալ, վախենալ, կամենալ, հասնել, թռչել, մեռնել, կորչել, փախչել։
Բ. Ուտել, գալ, տալ, լինել, տեսնել, ելնել:
287 Հրամայի՛ր և արգելի՛ր (տե՛ս օրինակը): Կետադրությանն ուշադրությո՛ւն դարձրու:
Օրինակ՝
հավաքել – հավաքեցե՛ք կամ հավաքե՛ք – մի՛ հավաքեք:
Մաքրել – մաքրեցե՛ք – մի՜ մաքրեք:
Գնալ – գնացե՛ք – մի՜ գնաք կամ մի՜ գնացեք:
Հեռանալ – հեռացե՛ք – մի՛ հեռանաք կամ մի՛ հեռացեք:
Վճարել, հաշվել, հանել, գումարել, գողանալ, բարձրանալ, խաղալ, խոսել, փորել, գիտենալ, մոտենալ:

288. Դպրոցում և տանը գործածվող հրամաններ (հրամայական նախադասություններ) գրի՛ր: Կետադրությանն ուշադրությո՛ւն դարձրու։
Ժխտական խոնարհում
289. Նախադասությունները ժխտական դարձրո՛ւ։ Ինչի՞ միջոցով արեցիր:
Օրինակ՝
Նա երեկոյան բակում էր: – Նա երեկոյան բակում չէր:
Ձկների բնակարանը ծովն է:
Հատուկ նշված տեղով անցավ փողոցը։
Առանց ջրի կյանք կա:
Ճահճուտներում փարթամ խոտ ու հսկա ծառեր կան:
Առակագիր Կռիլովը երկար ժամանակ աշխատեց Պետերբուրգի
հանրային գրադարանում:
290. Նախադասությունները ժխտական դարձրո՛ւ։ Ի՞նչ փոփոխություններ կատարեցիր:
Opptuuly
Մարդը թափահարում է դրոշակը։ – Մարդը չի թափահարում՝ դրոշակը։
Խաչմերուկում շարժումը կառավարում է լուսակիրը:
Այդ լճի ջրերը սառչում են:
Նա իր երգը հորինել է ժողովրդի համար:
Շունչը պահած մարդը կարողանում է ջրի տակ մի րոպեից ավելի
դիմանալ:
Նա հետաքրքրվում էր ամեն ինչով:
Նրա հարցերի թիվը հիմա մեծացել է:
Երկու գրքերն իրարից տարբերվում են։

Բայը ցույց է տալիս գործողություն։ Բայի ուղիղ ձևերն ունեն – ել կամ -ալ վերջավորություն (խոսել, խաղալ):
Բայն ունի երեք դեմք` (I, II, III), և երկու թիվ (եզակի, հոգնակի), որոնք արտահայտվում են բայական համապատասխան վերջավորություններով կամ օժանդակ բայի ձևերով (եմ, ես, է, ենք, եք, են, էի, էիր, էր, էինք, էիք, էին):
Բայը կարող է ցույց տալ ներկայում կատարվող, անցյալում կատարված կամ դեռ չկատարված, կատարվելիք գործողություն։ Ըստ դրա էլ բայն ունի երեք ժամանակ` ներկա (գրում եմ), անցյալ (գրել եմ, գրեցի, գրում էի) և ապառնի (գրելու եմ, գրեմ, կգրեմ, պիտի գրեմ):

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *