Ամանոր

Ահա, թե ինչպես են տարբերերկրներում մարդիկ նշում Ամանորը:

Նոր տարին, Ամանորը կամ Կաղանդը հայոց տոնածիսական համակարգում եղել ևմնում է ամենասիրված ու սպասված տոնը:

Նոր տարվա ամենաընդունված կերակուրներից էին ոսպից, սիսեռից պատրաստված քյուֆթան, պասուց տոլման, ծեծված ցորենից, ընկույզից, նուշից, չամիչից մեղրով պատրաստած անուշապուրը: Հատկապես Լոռիում մեծ նշանակություն էին տալիս լոբով պատրաստված կերակուրներին. «Առանց լոբու Նոր տարին չի գալ»,- ասում էր լոռեցին: Հունվարյան Նոր տարում թարմ մրգերին ավելանում էին նաև չոր մրգերը և ընդեղենը:

 Վաղ ժամանակներում, դեռևս բարեկենդանի տոնակատարությունների ժամանակ, ընդունված էր դիմակներով հանդես գալու, երեխաներին զվարճացնելու և նվերներ բաժանելու սովորույթը:

Ամանորյա ավանդական կերակուրները Ֆինլանդիայում սալորի կիսելն ու բրնձիշիլան են: Ձմեռ պապին այս երկրում կոչում են Joulupukki, ով նախկինում ամանորյանվերները բերելիս գալիս էր երկար ճիպոտով և տուն մտնելիս հարցնում. «Արդյոք այս տանը խելոք երեխաներ կա՞ն»: Մեր օրերում նման կերպով երեխաներին վախեցնելն այլևս չի գործում Ֆինլանդիայում. փոքրիկները ստանում են միայն իրենց երազած նվերները:

Հին անգլիական հեքիաթների հիման վրա Անգլիայում Ամանորի գիշերը երեխաների համար հատուկ բեմադրություններ են կազմակերպում: Մինչ քնելը երեխաները սեղանների վրա ափսեներ են դնում, որպեսզի Սանտա Կլաուսն իրենց համար նվերներ դնի դրանց մեջ, իսկ կոշիկների մեջ Սանտայի եղնիկների համար կեր են թողնում: